Իշխող կուսակցության թանկարժեք քմահաճույքները. նոր ծախսեր՝ ընտրության համար

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Վեդի քաղաքում հետընտրական գործընթացների հետեւանքով նոր ՏԻՄ ընտրություններ կլինեն: Ինչպես հայտնի է, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» եւ Արամ Սարգսյանի գլխավորած «Հանրապետություն» կուսակցությունների՝ ավագանու անդամ ընտրված ներկայացուցիչները որոշել են ինքնաբացարկի դիմումներ ներկայացնել եւ հրաժարվել մանդատներից, իսկ սա նշանակում է, որ Վեդիում նոր ընտրություններ կլինեն։

ՏԻՄ օրենքի հոդված 73-ի համաձայն՝ եթե որեւէ ուժ չունի սահմանված մանդատների մեծամասնությունը, չի կարող միայնակ ստանձնել կառավարումը, եւ կառավարությունը պարտավոր է 7-օրյա ժամկետում նոր ընտրություն նշանակել։ Իսկ ինչու՞ նրանք այդպես վարվեցին. Վեդիում դեկտեմբերի 5-ի ընտրությունների արդյունքում «Իմ հզոր համայնք» կուսակցությունը՝ Սպարտակ Թարթիկյանի գլխավորությամբ, հավաքել էր ամենաշատ ձայները՝ 8668 ձայն։


«Քաղաքացիական պայմանագիրը»՝ Գարիկ Սարգսյանի առաջնորդությամբ, երկրորդն էր՝ 7706 ձայնով, իսկ Փաշինյանի աջակից Արամ Զավենիչի կուսակցությունը ստացել էր 3346 ձայն: Չունենալով 50 %+1 ձայն՝ ուժերից եւ ոչ մեկը չէր կարող միայնակ ստանձնել քաղաքի կառավարումը: Թվում էր, թե Փաշինյանի ու Զավենիչի միջեւ կոալիցիա կկնքվի, ինչպես արվում է բազմաթիվ համայնքներում, սակայն Զավենիչի կուսակցության ցուցակը գլխավորած Գարիկ Հակոբյանի շուրջ կոալիցիա այդպես էլ չկազմվեց: 7 օր անց կլինեն նոր ընտրություններ, ինչն իր հերթին նոր ծախս է ենթադրում՝ քվեաթերթիկների տպագրություն, հանձնաժողովի անդամների վարձատրություն, կազմակերպչական այլ աշխատանքներ…

Կարճ ասած, յուրաքանչյուր ընտրություն ծախս է առաջին հերթին պետբյուջեի վրա, եւ սա նշանակում է, որ իշխանոթյան քմահաճույքները կամ պարտությունը նաեւ ֆինանսական հետեւանքներ են ունենալու բոլոր քաղաքացիների համար:

Հավելենք, որ քանի դեռ նոր ընտրություններ նշանակված չեն, հստակ չէ, թե որքան գումար է այն կազմելու, սակայն նախորդ ընտրությունների թվերի ուսումնասիրությամբ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ մոտ 8-10 մլն դրամ է ծախսվելու մեկ համայնքի ընտրության կազմակերպման համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 258 անգամ
Լրահոս
Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է Ադրբեջանցին որտե՞ղ է բուժօգնություն ստացել ու որտեղ է հիմա գտնվում Ռուբիոն և Բայրամովը անդրադարձել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Լույս չի լինի Ազգերի լիգա․ Չեռնոգորիա - Հայաստան․ մեկնարկային կազմեր Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում Հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին Մայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Պետության բացառիկ լիազորությունը փոխանցվում է ինչ-որ մասնավոր ընկերությունների․ փաստաբան Մեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է Հոխորտանքներ Ադրբեջանից․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններում հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը «Ղարաբաղը ծախեց, 5000 երեխու կոտորեց, 15-ին` վառեց․ Փաշինյանի նման դավաճան էլ չկա» (video) Տիգրան Ավինյա՛ն, արի այստեղ ու պատասխան տուր․ խայտառակ վիճակ․ մարդիկ չեն կարողանում ավտոբուս նստել (video) Ցույցեր Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև Հայաստանի համար կարևոր երկու ճանապարհ փակվում է․ ու՞մ եք ձեռք առնում․ Հենրիխ Դանիելյան(video) Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am