Թորոսյանն ինքնաառաջադրվել էր փոխվարչապետի պաշտոնի համար․ ինչ է ասել Փաշինյանը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Սուրեն Պապիկյանին ՀՀ պաշտպանության նախարար նշանակելուց հետո իշխող «Քաղաքացիական պայմանագիրն» ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը փոխվարչապետի պաշտոնում մի քանի թեկնածուի են դիտարկել, այդ թվում նաև՝ վարչապետի խորհրդական Արայիկ Հարությունյանին, ինչի մասին «Ժողովուրդ» օրաթերթն ավելի վաղ գրել էր։ Փաշինյանի ընտրությունն ի վերջո Արմավիրի նախկին մարզպետ Համբարձում Մաթևոսյանի վրա էր կանգ առել։ Մեզ հասած տեղեկություններով՝ ՔՊ վարչության նիստի ժամանակ, երբ քննարկվելիս է եղել փոխվարչապետի հարցը, առողջապահության նախկին նախարար, այժմ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանն ինքնաառաջադրվել է։

Տեսնելով, որ որևէ մեկն իրեն չի առաջադրում, ինքն է դա արել, ինչին Նիկոլ Փաշինյանը պատասխանել է, թե նրան այլևս չի տեսնում գործադիրում: Եղելության մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նարեկ Բաբայանից  օրաթերթը տեղեկացավ. «Եթե ինչ-որ մեկը Ձեզ նման տեղեկություն է տրամադրել, ապա այդտեղ կրիմինալ չկա, և ոչ մի բան չկա։ Եթե ինչ-որ մեկը հրապարակում է նման տեղեկություն, թող բաց ասի և ինքը պատասխանատվություն կրի իր ասածի համար: Իսկ թե ինչ ենք քննարկել, կներեք, ես այդ հանգամանքները չպետք է Ձեզ բացահայտեմ»,- մանրամասնեց Բաբայանը՝ ըստ երևույթին չհերքելով, ավելին՝ հաստատելով Թորոսյանի ինքնաառաջադրման հանգամանքը։


Պարոն Բաբայանին, փաստորեն, զարմացրել է այն, որ իրենց գաղտնի համարվող նիստերից մեզ տեղեկություններ են հասնում, բայց զարմանալիորեն չի զարմացրել գործընկերոջ՝ Թորոսյանի ինքնաառաջադրման հանգամանքը։ Վերջինս, ըստ երևույթին, որևէ կերպ չի համակերպվում զբաղեցրած պաշտոնից՝ նախարար լինելուց միանգամից գահավիժելու ու պատգամավորական աթոռ զբաղեցնելու հանգամանքին ու առիթը բաց չթողնելով՝ փորձում է պաշտոնի նոր «լեւլներ» սահմանել»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 433 անգամ
Լրահոս
Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է Ադրբեջանցին որտե՞ղ է բուժօգնություն ստացել ու որտեղ է հիմա գտնվում Ռուբիոն և Բայրամովը անդրադարձել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Լույս չի լինի Ազգերի լիգա․ Չեռնոգորիա - Հայաստան․ մեկնարկային կազմեր Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում Հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին Մայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Պետության բացառիկ լիազորությունը փոխանցվում է ինչ-որ մասնավոր ընկերությունների․ փաստաբան Մեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է Հոխորտանքներ Ադրբեջանից․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններում հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը «Ղարաբաղը ծախեց, 5000 երեխու կոտորեց, 15-ին` վառեց․ Փաշինյանի նման դավաճան էլ չկա» (video) Տիգրան Ավինյա՛ն, արի այստեղ ու պատասխան տուր․ խայտառակ վիճակ․ մարդիկ չեն կարողանում ավտոբուս նստել (video) Ցույցեր Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև Հայաստանի համար կարևոր երկու ճանապարհ փակվում է․ ու՞մ եք ձեռք առնում․ Հենրիխ Դանիելյան(video) Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am