ՍԴ-ի երկրորդ ապտակը՝ դատախազ Դավթյանին

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Քանի՞ իրավական ապտակի է սպասում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որպեսզի հասկանա, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը տապալում է իր քաղաքական ծրագրերը:

Ինչպե՞ս. խոսենք փաստերով:


Երեկ ՀՀ Սահմանադրական դատարանը, «Հայաստան» դաշինքի պատգամավորների դիմումի հիման վրա, արձանագրեց բառացի այն, որ կալանքի տակ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից չի կարող պահվել անազատության մեջ։ Գլխավոր դատախազն անձամբ պետք է գար խորհրդարան, ներկայացներ կալանքի հիմնավորումները եւ ԱԺ-ից ստանար համաձայնություն: Արթուր Դավթյանը, սակայն, նախընտրեց նստել իր հարմարավետ աթոռին եւ հարվածի տակ դնելով դատախազության համակարգի անունը՝ ոտքերը սրբել ՀՀ Սահմանադրության վրա:

Իսկ ի՞նչ արեց ՀՀ բարձր դատարանը. ՍԴ-Ն եւս մեկ անգամ հստակեցրեց կամ հերթական անգամ ապտակ հասցրեց Գլխավոր դատախազությանը, ՀՀ վերաքննիչ դատարանին, որ արդեն պատգամավոր դարձած կալանավորված անձին չեն կարող առանց ԱԺ համաձայնության պահել կալանքի տակ: Սա նշանակում է, որ Մեղրիի նախկին քաղաքապետ, ներկայումս ԱԺ պատգամավոր Մխիթար Զաքարյանը, պրոֆեսոր Արմեն Չարչյանը, Սիսիանի նախկին քաղաքապետ Արթուր Սարգսյանը անհապաղ պետք է ազատ արձակվեն ամիսներ շարունակ պահվող ապօրինի կալանքից։ Հիշեցնենք, որ այս որոշումը ՍԴ-ի երկրորդ ապտակն էր Գլխավոր դատախազությանը, ապտակ, որ քաղաքական հրահանգների արդյունքում կալանավորված անձանց երկար կալանքի տակ չեն կարող պահել կամ շինծու քրեական գործեր սարքել:

2021 թվականի մարտի 26-ին ՀՀ սահմանադրական դատարանը հրապարակեց ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի սահմանադրականության հարցը՝ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի եւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա` ճանաչելով ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը սահմանադրությանը հակասող: ՍԴ նախագահ Արմեն Դիլանյանը հայտարարեց, որ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը ճանաչվել է Սահմանադրության 78-րդ, 79-րդ հոդվածներին հակասող եւ անվավեր: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում էր «Մարտի 1»-ի քրեական գործով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածով (սահմանադրական կարգը տապալելու համար), այսինքն՝ Ռոբերտ Քոչարյանը «Մարտի 1»-ի գործով արդարացվեց:

Գլխավոր դատախազությունը, սակայն, չհանձնվեց եւ դիմեց ՀՀ վերաքննիչ դատարան, բայց ՀՀ վերաքննիչ դատարանը մերժեց դատախազության միջնորդությունը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով ՍԴ դիմելու եւ սույն քրեական գործով վարույթը կասեցնելու միջնորդությունը՝ անփոփոխ թողնելով Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը։ Ստացվում է՝ մեկ տարվա մեջ ՍԴ-Ն երկու անգամ ապտակ է հասցնում Գլխավոր դատախազությանը, որն անհետեւանք չպետք է մնա: Դատախազը պիտի հրաժարական տա ակնհայտ ապօրինությունների համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 502 անգամ
Լրահոս
Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է Ադրբեջանցին որտե՞ղ է բուժօգնություն ստացել ու որտեղ է հիմա գտնվում Ռուբիոն և Բայրամովը անդրադարձել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Լույս չի լինի Ազգերի լիգա․ Չեռնոգորիա - Հայաստան․ մեկնարկային կազմեր Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում Հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին Մայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Պետության բացառիկ լիազորությունը փոխանցվում է ինչ-որ մասնավոր ընկերությունների․ փաստաբան Մեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է Հոխորտանքներ Ադրբեջանից․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններում հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը «Ղարաբաղը ծախեց, 5000 երեխու կոտորեց, 15-ին` վառեց․ Փաշինյանի նման դավաճան էլ չկա» (video) Տիգրան Ավինյա՛ն, արի այստեղ ու պատասխան տուր․ խայտառակ վիճակ․ մարդիկ չեն կարողանում ավտոբուս նստել (video) Ցույցեր Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև Հայաստանի համար կարևոր երկու ճանապարհ փակվում է․ ու՞մ եք ձեռք առնում․ Հենրիխ Դանիելյան(video) Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am