Ծեծկռտուքից հետո պաշտոնից ազատվել է

«Հրապարակ» թերթը գրում է. «Շաբաթներ առաջ մենք գրել էինք, որ Մեղրիի նորընտիր համայնքապետ Բագրատ Զաքարյանի եղբայրն ու զարմիկը ծեծել են Մեղրիի կոմունալ բաժնի պետ Արթուր Աթանեսյանին։ Աթանեսյանին ստիպել էին դիմում գրել, դիմադրել էր, եւ լեզվակռիվն ավարտվել էր ծեծկռտուքով։ Աթանեսյանը համայնքապետի նախկին ԺՊ, ՔՊ-ական Արարատ Թումանյանի մտերիմն է։ Երեկ տեղեկացանք, որ Աթանեսյանը, այնուամենայնիվ, ազատվել է աշխատանքից։ Մեզ ասացին, որ նրան համոզել են, եւ ինքնակամ դիմում է գրել։

Փոխարինողն էլ է արդեն հայտնի՝ հրաման դեռ չկա, սակայն պաշտոնում կնշանակվի Սամվել Բաբայանի Ազատական կուսակցության ավագանու ցուցակի հինգերորդ համարը՝ 27-ամյա Նաիրի Զաքարյանը, որն աշխատում էր Մեղրիի հաշվապահական հաշվառման գրասենյակի տնօրեն։ Ի դեպ, համայնքապետարանի մեր աղբյուրների փոխանցմամբ, Մեղրիում «ռուլիտ» է անում, ավելի ճիշտ՝ դե ֆակտո համայնքապետը Բաբայանի կուսակիցն է՝ Խաչիկ Անդրեասյանը՝ «Տուլի» մականունով, որը համայնքապետի տեղակալն է, եւ կոալիցիոն հուշագրով սահմանվել է, որ երկուսուկես տարի հետո կդառնա համայնքի ղեկավար։ Մինչ այդ նա արդեն դերի մեջ է մտել, որովհետեւ նախ համայնքում ավելի մեծ ճանաչում ունի, երկրորդ՝ Բագրատ Զաքարյանը, որպես այդպիսին, թիմ չունի։

Հիշեցնենք, որ նա առաջադրվել էր Արամ Սարգսյանի կուսակցության ցուցակով։ Այդուհանդերձ, Զաքարյանը չի ցանկանում դիրքերը զիջել եւ համայնքապետարանում նոր կարգ է սահմանել, աշխատակիցները մինչեւ 08.54-ը պետք է աշխատավայրում լինեն, հեռանան 18.01-ից ոչ շուտ, իսկ երբ ինքը համայնքապետարան է մուտք գործում, պետք է հանդիսավոր դիմավորեն իրեն>:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 1242 անգամ
Լրահոս
Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է Ադրբեջանցին որտե՞ղ է բուժօգնություն ստացել ու որտեղ է հիմա գտնվում Ռուբիոն և Բայրամովը անդրադարձել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Լույս չի լինի Ազգերի լիգա․ Չեռնոգորիա - Հայաստան․ մեկնարկային կազմեր Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում Հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին Մայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Պետության բացառիկ լիազորությունը փոխանցվում է ինչ-որ մասնավոր ընկերությունների․ փաստաբան Մեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է Հոխորտանքներ Ադրբեջանից․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններում հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը «Ղարաբաղը ծախեց, 5000 երեխու կոտորեց, 15-ին` վառեց․ Փաշինյանի նման դավաճան էլ չկա» (video) Տիգրան Ավինյա՛ն, արի այստեղ ու պատասխան տուր․ խայտառակ վիճակ․ մարդիկ չեն կարողանում ավտոբուս նստել (video) Ցույցեր Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև Հայաստանի համար կարևոր երկու ճանապարհ փակվում է․ ու՞մ եք ձեռք առնում․ Հենրիխ Դանիելյան(video) Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am