Պատգամավորների օգնականները՝ իրավապահների ուշադրության կենտրոնում

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Ազգային ժողովում երեկ տեղի ունեցած ծեծկռտուքի մասնակիցներից է եղել նաեւ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանի օգնական, ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը: Նա, հիշեցնենք, ըստ ԱԱԾ-ի՝ ուղիղ մեկ տարի առաջ տարածած հաղորդագրության՝ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը կառավարության եւ Ազգային ժողովի շենքեր ներխուժման գործով էր անցնում: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, սակայն, Վարդանյանն ընդգծեց՝ ինքն այդ գործի հետ որեւէ առնչություն չունի:

«Ես դրա հետ ի՞նչ կապ ունեմ. գործ են հարուցել, բայց մի տարվա մեջ ոչ մի անգամ հարցաքննության չեն կանչել»,- նշեց նա: Վարդանյանից հետաքրքրվեցինք նաեւ՝ հնարավոր է արդյոք, որ իշխանության ներկայացուցիչները նոյեմբերի 9-ի դեպքերից հետո մինչեւ օրս «ատամ ունեին» ու երեկ նաեւ դրա համար են, այսպես ասած, վրեժ լուծել: «Դե քանի հատ ատամ ունեն, եթե պետք լինի, հերթով կքաշենք, մինչեւ անատամ դառնան»,- արձագանքեց նա:

Մեր ունեցած տեղեկություններով՝ իշխանականները Վարդանյանի մասնակցությամբ միջադեպի մասին, այնուամենայնիվ, չեն մոռացել: Ավելին, ՔՊ-ական պատգամավոր Հրաչյա Հակոբյանը երեկ լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ուղղակի մեղադրանք է հնչեցրել «Հայաստան» խմբակցության պատգամավորներին, թե խուլիգանական արարք թույլ տալու ու սպանության փորձ իրականացնելու մեջ մեղադրվող մարդուն բերել, օգնական են նշանակել։

«Մարդն անցնում է քրեական գործով, այն էլ՝ սպանության փորձ իրականացնելու հատկանիշներով։ Գերասիմ Վարդանյանը մեղադրվում է նաեւ «Ազատություն» ռադիոկայան ներխուժելու մեջ։ Բայց ոչ թե Գերասիմը, այլ նրա շեֆերն են մեղավոր։ Նա այս պատմություն մեջ մի բանում է մեղավոր, որ ազատ քայլում է ԱԺ միջանցքում, ու իրեն թվում է, թե կատարել է իր բաղձալի երազանքը, այն է՝ ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանի դեմ մահափորձ է իրականացրել կամ փորձել «Ազատության» խմբագրությունը ջարդուփշուր անել։ Բայց, ո՛չ, սա ինստիտուտ է, այստեղ նա պետք է գլուխը կախ քայլի»,- հարցազրույցի ժամանակ ասել է Հակոբյանը։

Համեմատության համար նշենք, որ իշխանական պատգամավորների օգնականների շարքերում նույնպես անձինք կան, որ լրատվամիջոցների վրա են հարձակվել, բռնության կոչեր հնչեցրել, ոչ համաչափ գործողություններ իրականացրել ու հայտնվել իրավապահների ուշադրության կենտրոնում։ Այդ ամենից հետո, սակայն, նրանք նույնպես ԱԺ-ում աշխատանքի են անցել։ Նրանցից է, օրինակ, «Հեղափոխության պահապաններ» խմբի անունից հանդես եկող Հայկ Ստեփանյանը, որ սեպտեմբերին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի օգնական է նշանակվել։

Ստեփանյանը, հիշեցնենք, համախոհների հետ «Հայելի» մամուլի ակումբի վրա ձվային «արշավ» էր իրականացրել։ 2020-ի մարտին էլ համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ երեւում էր՝ ինչպես են «Հեղափոխության պահապանները» Փաշինյանին քննադատած մի տղամարդու ստիպում ներողություն խնդրել Նիկոլ Փաշինյանից։ Այնպես որ, ընդդիմությանը մեղադրելուց առաջ թերեւս պետք է մաքրեն նաեւ սեփական թիմը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 510 անգամ
Լրահոս
Սևանի գերեզմանատանը երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Դատավորների ընդհանուր ժողովն ընտրել է Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի նոր անդամների Այդ քննարկումներն ինձ ստիպեցին ավելի խորությամբ վերլուծել իրավիճակը. Մելիքյան Չկա մի նահատակ, որ նահատակվել է Արցախում, բայց դա չի եղել հանուն Հայաստանի․ Քրիստինե Վարդանյան Փոստանջյանը դիմել է ՌԴ, ԵՄ և ԱՄՆ դեսպաններին՝ ահազանգելով քաղաքական հետապնդումների մասին Մոջթաբա Խամենեին չի մասնակցի հոր հուղարկավորությանը Խոշոր հրդեհ՝ Արմավիրի մարզում․ բակում կայանված «ՎԱԶ 2107»-ը վերածվել է մոխրակույտի Գիշերները տաքանում են ավելի արագ, քան ցերեկները՝ մեծացնելով մարդկանց առողջության համար վտանգը Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի Երբ ՍԴ-ն կհրապարակի ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումը Անդրանիկ Թևանյանը Ալեն Սիմոնյանի դեմ դատական հայց է ներկայացրել Սևանի գերեզմանատանը մեքենայում երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պայթյուն՝ Վանաձորի գազալցակայաններից մեկի պահեստային մասում. նախնական տվյալներով՝ կա մեկ տուժած Բագրատ սրբազանը դատարանում հաղթել է Անի Խաչատրյանին ու նրա կուսակցին․ «News.5tv.am» Ավտովթար՝ Կոտայքի մարզում. «Lada»-ն բախվել է երկաթե արգելապատնեշին. կան վիրավորներ Երևանի խաղահրապարակում վնասված սղարանից երեխա է ընկել Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 10 օբյեկտի հարվածելու մասին Շինհրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են #ՀԻՄԱ․ Քաղկալանավայր՝ բաց երկնքի տակ․ ինչ է բուծել Ուրսուլան Հայաստանում․․․ (video) Նիկո՛լ, լավ էս ինչ խայտառակություն է․ Երվանդ Բոզոյանից ի՞նչ ես ուզում․ Անժելա Թովմասյան (video) «Ինչու՞ Նիկոլն Ալենին փոխեց Ռուբինյանով»․ Հայկ Նահապետյան (video) Պատերազմը հենց Փաշինյանի օրոք է եղել՝ ծախված, միտումնավոր պատերազմ․ Հարցում (video) Աղետալի․ անցած տարի արտահանվել է 50 հազար տոննա ծիրան, այս տարի՝ 8000 տոննա ծիրան չկա Հայաստանում (video) Ասեմ՝ ինչ է Բաքվում Ուրսուլա ֆոն դեր Լայենը պայմանավորվել Ալիևի հետ․ Հայկ Նահապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am