ՊՎԾ-ն ստուգումներ է սկսել. Քովիդից մահացածների թիվը ոչ թե մոտ 5700 է, այլ 6400-ին մոտ

«Հրապարակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 15-ին թերթը գրել էր. «Տնային պայմաններում մահացածների թվերն առողջապահության նախարարությունը չի ներկայացնում։ Նախարարությունից մեզ ասացին, որ իրենք տնային մահերի վիճակագրություն չեն վարում, ներկայացնում են միայն այն տվյալները, որոնք ստանում են քովիդով հիվանդների բուժումն իրականացնող բուժհաստատություններից։

Տնային մահերի վիճակագրությունը, ըստ ԱՆ-ի, վարում է Ազգային վիճակագրության ծառայությունը՝ մահվան վկայականների տվյալների հիման վրա, որոնց մեջ մահվան պատճառը նշված է՝ «կորոնավիրուսային հիվանդություն»։ Մեզ ասացին, որ մոտ 600-700 տնային մահ է գրանցվել, այսինքն, քովիդից մահացածների թիվը ոչ թե մոտ 5 հազար 700 է, այլ 6 հազար 400-ին մոտ: Սկզբում տեխնիկական խնդիր է եղել` երևի անփութության հետևանք, հիմա էլ ուշ է այդ մահերն ընդհանուր թվի մեջ ներառելու համար: Ինչպես Փաշինյանն է ասում` «պլյուս-մինուս 7 հարյուրը» եղանակ չի փոխում»։

Մենք տեղեկացանք, որ Պետական վերահսկողական ծառայությունը կորոնավիրուսի հետևանքով մահացության թվերի վերաբերյալ ստուգումներ է սկսել։ ՊՎԾ-ից հաստատեցին ստուգում սկսելու վերաբերյալ մեր տեղեկությունը։ «Վարչապետը կառավարության նիստում հանձնարարել է, որպեսզի պարզվի, թե ինչու են 2 կառույցների տված ինֆորմացիաներն իրարից տարբերվում, և մենք փորձում ենք աջակցել մեր գործընկերներին՝ գտնել այդ հարցի պատասխանը և վարչապետի հանձնարարությամբ ներկայացնել կառավարությանը և հանրությանը։ Խոսքը Վիճակագրական կոմիտեի և առողջապահության նախարարության մասին է, իրենք տարբեր ցուցանիշներ էին հրապարակել, և վարչապետը հանձնարարել է, որպեսզի պարզվի, թե այդ տարբերությունն ինչ պատճառներով է եղել, մեթոդակա՞ն պատճառով, թե՞ այլ պատճառով, և դրա մասին հանրությանը պատշաճ տեղեկացվի»,- ասաց ՊՎԾ մամուլի խոսնակ Անի Խաչատրյանը»։

դիտվել է 197 անգամ
Լրահոս
Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է Ադրբեջանցին որտե՞ղ է բուժօգնություն ստացել ու որտեղ է հիմա գտնվում Ռուբիոն և Բայրամովը անդրադարձել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Լույս չի լինի Ազգերի լիգա․ Չեռնոգորիա - Հայաստան․ մեկնարկային կազմեր Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում Հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին Մայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Պետության բացառիկ լիազորությունը փոխանցվում է ինչ-որ մասնավոր ընկերությունների․ փաստաբան Մեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է Հոխորտանքներ Ադրբեջանից․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններում հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը «Ղարաբաղը ծախեց, 5000 երեխու կոտորեց, 15-ին` վառեց․ Փաշինյանի նման դավաճան էլ չկա» (video) Տիգրան Ավինյա՛ն, արի այստեղ ու պատասխան տուր․ խայտառակ վիճակ․ մարդիկ չեն կարողանում ավտոբուս նստել (video) Ցույցեր Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև Հայաստանի համար կարևոր երկու ճանապարհ փակվում է․ ու՞մ եք ձեռք առնում․ Հենրիխ Դանիելյան(video) Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am