Հաջորդ հանդիպմանը վարչապետը թող Չալոյին հետը տանի, քսի տա Ալիևի վրա: Թող գզի: Մեր արև, արձանը կդնենք

Չորրորդ իշխանությունը գրում է. 

Մեր վերջին հույսը մեր հույսն է

Վերջը չի երևում

Այս շաբաթ հասանք մի իրավիճակի, երբ ուշիուշով հետևում էինք ոչ թե սահմանում ընթացող ռազմական գործողություններին, ադրբեջանցիների հետ հերթական բախմանը, սադրանքներին, առաջխաղացմանը և մտահոգվում, թե սրա վերջն ինչ է լինելու, այլ Պուտինի, Փաշինյանի և Ալիևի միջև կայացած Սոչիի հանդիպմանը:

Այսինքն՝ հետևում էինք բանակցություններին, թե ինչ է սպասվում այնպես, ինչպես մեղադրյալն է հետևում դատախազի եզրափակիչ ելույթին՝ սպասելով, թե վերջում ինչ պատիժ է առաջարկելու: Իրականում այդպիսի զգացողություններ էին. թե Սոչիում մեր գլխին ինչ փորձանք է գալու, ինչ պատիժ են առաջարկելու: Ու որ հետևում էինք Սոչիին «մոտ կանգնած», ամեն ինչից տեղյակների գրածներին... մեկը գրում էր՝ ոնց որ թե միջանցք չենք տալիս, մյուսն էլ գրում էր՝ ֆսյո, տվեցին, հանձնեցին: Երրորդը հույս էր տալիս, որ Պուտինը Ադրբեջանի մասով ինչ զիջում պետք էր, արդեն արել է, այնպես որ՝ կարելի է հանգիստ քնել:

Մինչդեռ կա տարրական կանոն, որ եթե սեփական երկրի ճակատագրում հույսդ դնում ես հույսի վրա, դա արդեն պարտություն է: Սոչին դրանով արդեն իսկ պարտություն է, որովհետև մենք այնտեղ միայն հույսեր ունեինք. որ Պուտինը չի թողնի, որ մեզ այլևս նեղացնեն, Ալիևն այլևս կչափավորի իր ախորժակը, Իրանն այնտեղ մատ թափ կտա: Մենք մեզ հույս ենք տալիս, որ լավ կլինի, մինչդեռ Ադրբեջանն արդեն բենզալցակայան է սարքել Գորիս-Կապան ավտոճանապարհին՝ Փաշինյանի ասած Էյվազլիի կամ նմանատիպ մեկ այլ դժգույն բնակավայրի մոտ: Ու բնավ չենք զարմանա, եթե հայերը գնան, այնտեղից բենզին գնեն, մանավանդ, որ վառելիքի գները ամեն օր աճում են:

Ալոն ու Չալոն՝ բանակցություններում

Որքան հիշում ենք, Ալեն Սիմոնյանը ժամանակին լրատվական դաշտում է աշխատել, ամսագիր ու ռադիո է ղեկավարել: Եղել է կայքի խմբագիր: Բայց, որքան հասկանում ենք, առանձնապես բանի պիտանի չեն եղել նրա ղեկավարած լրատվամիջոցները, ընդհանրապես չենք հիշում, թե ինչ պրոդուկտ են տվել, ինչով են աչքի ընկել:

Հիմա Ալեն Սիմոնյանը փորձում է զարգացնել, աճեցնել իր մեդիատիրույթը: Հերթական մեդիամագնատի հայտ է ներկայացրել: Բայց շատ անտաղանդ: Միայն Ալենի հետ փոխկապակցված կայքը կարող էր լուսանկար հրապարակել Սոչիում կայացած հանդիպումից, որտեղ Փաշինյանն ու Ալիևն են, կողքին դներ կադրեր Սերժ Սարգսյան - Իլհամ Ալիև, Ռոբերտ Քոչարյան - Հեյդար Ալիև լուսանկարներից, ու դա ներկայացներ որպես Փաշինյանի պետականամետության, հայրենասիրության վառ դրսևորում՝ համեմատելով այդ լուսանկարները: Ինչ է թե Սերժն ու Ռոբերտը Ալիևների հետ հանդիպումներում ժպտում, ծիծաղում են, իսկ Փաշինյանը նամռոտ դեմքով Իլհամին է նայում:

Նույնիսկ մի նորմալ փիառ չեն կարողանում անել: Այսինքն՝ բանակցությունների լավն ու վատը, հաջողն ու անհաջողը սրանք գնահատում են ոչ թե բանակցությունների արդյունքով, թե ինչ է որոշվել, ինչ են պայմանավորվել, այդ որոշումները որքանով են արտահայտում Հայաստանի շահերը, այլ թե ով ոնց է նկարվել:

Դե, եթե Նիկոլի ջղայնոտ տեսքը Ալեն Սիմոնյանը համարում է հայրենասիրության պիսկը, հաջորդ հանդիպմանը վարչապետը թող Չալոյին հետը տանի, քսի տա Ալիևի վրա: Թող գզի: Մեր արև, արձանը կդնենք: Չալոյինը հաստատ: Նա գոնե տարածքներ չի զիջել: Բայց ասեք, որ շուստրի են:

Թույնինգ արած ընդդիմություն

Լավ, տեսնենք էս թազա ու ծյունինգ արած ընդդիմությանը: Էնքան էլ շատ են ու միանման, որ մեզ համար շատ բարդ է նրանց տարանջատել: Մեկը կոչվում է՝ Ազգային փրկության կոմիտե, երկրորդը՝ Փրկության ազգային կոմիտե, երրորդը՝ Կոմիտեի ազգային փրկություն: Մեկն ասում է՝ ես Հարավային Բևեռն եմ, մյուսը՝ Հյուսիսային:

Ու առայժմ ոնց որ թե չեն կարողանում իրար միջև կիսել ազգի փրկության առաքելությունը: Թե ով՝ ինչ մասնաբաժին պետք է ունենա այդ փրկությունում: Մեկը Ազատության պողոտայում կոչ է անում նախկին բոլոր նախագահներին, թե մի կողմ դրեք ձեր բոլոր տարաձայնությունները, միավորվեք, մի ժամ հետո մյուսը կոչ է անում, որ նախկին բոլոր նախագահները հեռանան քաղաքական ասպարեզից: Այ սենց փրկիչներ են:

դիտվել է 1013 անգամ
Լրահոս
Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է Ադրբեջանցին որտե՞ղ է բուժօգնություն ստացել ու որտեղ է հիմա գտնվում Ռուբիոն և Բայրամովը անդրադարձել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Լույս չի լինի Ազգերի լիգա․ Չեռնոգորիա - Հայաստան․ մեկնարկային կազմեր Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում Հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին Մայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Պետության բացառիկ լիազորությունը փոխանցվում է ինչ-որ մասնավոր ընկերությունների․ փաստաբան Մեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է Հոխորտանքներ Ադրբեջանից․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններում հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը «Ղարաբաղը ծախեց, 5000 երեխու կոտորեց, 15-ին` վառեց․ Փաշինյանի նման դավաճան էլ չկա» (video) Տիգրան Ավինյա՛ն, արի այստեղ ու պատասխան տուր․ խայտառակ վիճակ․ մարդիկ չեն կարողանում ավտոբուս նստել (video) Ցույցեր Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև Հայաստանի համար կարևոր երկու ճանապարհ փակվում է․ ու՞մ եք ձեռք առնում․ Հենրիխ Դանիելյան(video) Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am