Թե ով և ինչպես 4 տարի հետո հանձնեց Արցախը, բոլորս գիտենք

Չորրորդ իշխանություն թերթը գրում է. 

Ընդդեմ պետության 1

Տեռորի ժողովրդավարականը

2016-ի հուլիսին «Սասնա ծռերը» գրավեցին Էրեբունու ՊՊԾ-ն և հայտարարեցին, որ սկսել են ո՛չ ավել, ո՛չ պակաս՝ զինված ապստամբություն։ Կարգախոսն էլ հետևյալն էր․ «Մենք ենք տերը մեր երկրի»։ Ապստամբությունը շարունակություն չունեցավ, «ծռերը» հանձնվեցին, զոհվեցին 3 ոստիկաններ։ Հետո մահացավ հաց բերողը։ Հա՛, մի դետալ մոռացանք։ ՊՊԾ գրավյալ տարածքում շատ արագ հայտնվեց Նիկոլ Փաշինյանը և սկսեց նկարահանել օրվա հերոսներին, ինչպես նաև ինքն իրեն։ Հետո նույն Փաշինյանը մասնակցեց ժողովրդավար ապստամբների աջակիցների հանրահավաքին և կրակոտ ճառ արտասանեց՝ փորձելով օգտվել իրադրությունից և առաջնորդ դառնալ «ծռերի» հաշվին։ Բայց «ապստամբները» հասկացան և նրան վռնդեցին։ Սակայն պատմության համար մնաց Փաշինյանի՝ ազգային ժողովրդավար ահաբեկիչների ականջին հաճո ճառը, որում նա մեղադրեց Լևոն Տեր- Պետրոսյանին և Սերժ Սարգսյանին՝ Արցախը հանձնելու համար։ Թե ով և ինչպես 4 տարի հետո հանձնեց Արցախը, բոլորս գիտենք։

Ինչո՞ւ ենք հիշել այս հին պատմությունը։ Որովհետև «ծռերի» մոդիֆիկացիան աղմկում է նաև այսօր։ Անկեղծ ասած՝ չէինք անդրադառնա ԱԺԲ կոչվող մարգինալ խմբակին, եթե Հայաստանում չշարունակվեր իրենց քաղաքական գործիչներ համարող մարդկանց հակապետական գործունեությունը։

Ուրեմն ԱԺԲ-ականները Արևմուտքի պոչն են բռնել, ամենուր թափահարում են Վիլսոնի քարտեզը և առաջարկում, որ Հայաստանը «ԱՄՆ-ը ոչ ՆԱՏՕ անդամ հիմնական դաշնակցի» կարգավիճակ ստանալու նպատակով դիմի ԱՄՆ կառավարությանը։ Հասկանում ենք՝ ինչու չեն ուզում միանգամից ՆԱՏՕ-ի անդամ դառնալ։ Չէ՞ որ այնտեղ Թուրքիան է։ Բայց զավեշտաողբերգական ներկայացումն այսքանով չի ավարտվում։ Այո՛, Բևեռը փորձում է ինքնուրույն երևալ, բայց իր ամբողջ գործունեությամբ օգնում է Նիկոլ Փաշինյանին։ Ապացո՞ւյց եք պահանջում։ Ահա՛․

«Փաշինյանը մի կարևոր բան ասեց՝ Ղարաբաղի հարցի համապարփակ կարգավորումը պիտի տեղի ունենա Մինսկի խմբի հովանու ներքո: Ես նայում էի Պուտինի ու Ալիևի դեմքերին և ցավակցական խոսքեր էի ուզում ասել նրանց, որովհետև նրանք լավ են հասկանում, որ Փաշինյանի այդ բառերի հետևում կանգնած է Արևմուտքը և հայ ժողովուրդը»,- կազմակերպության վերջին հանրահավաքում ասում է ԱԺԲ անդամ Վահե Գասպարյանը («Առավոտ», 27․11․2021)։ Ըստ սույն հռետորի՝ ստացվում է, որ Սոչիի հանդիպումը Արևմուտքի և մեր փոքրիկ հաղթանակն էր, և վերջ։ Իսկ դուք ասում եք՝ Ն․ Փաշինյանն ազգակործան է։ «Ծռերն» այլ կարծիքի են։

Եվ ընդհանրապես, ԱԺԲ անունը սխալ են ընտրել․ այն չի համապատասխանում իրենց գործունեությանը։ Կարելի է վերանվանել ՀՌԲՀՆ՝ հակառուսական բևեռ հանուն Նիկոլի։ Սրանց բոլոր «գաղափարները» կարելի է ձևակերպել մեկ տողով՝ Ռուսաստանը քըխ է, Ամերիկան՝ պուպուշ։ Հայաստանի ինքնիշխանությունը ոչ ոքի չի հետաքրքրում։ Ուղղակի ուզում են ուրիշի վասալ լինել։

Ամփոփենք։ ԱԺԲ կոչվածի գործունեությունը հակապետական է, որովհետև․

1․ Իրենց գործունեության գագաթնակետը 2016 թ․ «ժողովրդավար» ահաբեկչությունն էր․

2․ Իրենց լսող հանրույթին կերակրում են մեռելածին միֆերով՝ Սևրի պայմանագիր, Վիլսոնի քարտեզ և այլն․

3․ Թաքուն կամ ակնհայտ պաշտպանում են Հայաստանն ու Արցախը կործանող իշխանությանը։

Մի խոսքով՝ վտանգավոր են պետության համար։

դիտվել է 1048 անգամ
Լրահոս
Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է Ադրբեջանցին որտե՞ղ է բուժօգնություն ստացել ու որտեղ է հիմա գտնվում Ռուբիոն և Բայրամովը անդրադարձել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Լույս չի լինի Ազգերի լիգա․ Չեռնոգորիա - Հայաստան․ մեկնարկային կազմեր Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում Հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին Մայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Պետության բացառիկ լիազորությունը փոխանցվում է ինչ-որ մասնավոր ընկերությունների․ փաստաբան Մեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է Հոխորտանքներ Ադրբեջանից․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններում հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը «Ղարաբաղը ծախեց, 5000 երեխու կոտորեց, 15-ին` վառեց․ Փաշինյանի նման դավաճան էլ չկա» (video) Տիգրան Ավինյա՛ն, արի այստեղ ու պատասխան տուր․ խայտառակ վիճակ․ մարդիկ չեն կարողանում ավտոբուս նստել (video) Ցույցեր Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև Հայաստանի համար կարևոր երկու ճանապարհ փակվում է․ ու՞մ եք ձեռք առնում․ Հենրիխ Դանիելյան(video) Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am