Տարոն Չախոյանը, պարզվում է, լավ էլ «բոցվել» գիտի

Հրապարակը գրում է. «Perfect tv-ն» քիչ էր, Տարոն Չախոյանն էլ մյուս կողմից։ Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը, պարզվում է, լավ էլ «բոցվել» գիտի, նույնիսկ իր զբաղեցրած պետական պաշտոնը նրան չի կաշկանդում, որ շուլուխներ հորինի ու տարածի ֆեյսբուքում։ Իր ֆեյսբուքյան վերջին գրառմամբ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալը գործարար Ռուբեն Վարդանյանին է ծաղրում․ «Վաղը որ տեսնեք Վարդանյան Ռուբենին փողոց մաքրելուց, չզարմանաք, ինքն է հայտարարել, որ պատրաստ է հավաքարար լինել: Թե՞ ընդամենը էժան պոպուլիստական հայտարարություն էր ... պատրաստ է միայն նախագահ լինել»,- գրել է Չախոյանն՝ անդրադառնալով Վարդանյանի այն հայտարարությանը, որ «Պատրաստ է իր ազգի համար և հավաքարար լինել, և նախագահ»։


Չախոյանը թերևս մոռացել է, որ այդ «էժան պոպուլիզմի» հիմնադիրը Նիկոլ Փաշինյանն էր՝ վերջինս փողոց էր ավլում և «բիչոկներ» հավաքում համազգային շաբաթօրյակի ժամանակ։ Հաջորդիվ Չախոյանը փորձել է ծաղրել Հրանտ Բագրատյանին՝ գրելով․ «Այսօր վարչապետ ինքնաառաջադրված Հրանտ Բագրատյանը 1993-1996 թվականներին եղել է ՀՀ վարչապետ, սրա մասին շատ քչերն են հիշում: Բայց բավական է մեկ անգամ ասեր «կովերի ամուսին» ու արդեն մոտ 30 տարի է երեսով եք տալիս» ։ Հետաքրքիր է՝ Չախոյանը 30 տարի անց ինչպե՞ս է հիշելու Հովիկ Աղազարյանին, Արփի Դավոյանին, Հակոբ Արշակյանին, Վաղարշակ Հակոբյանին և այլոց։

Այնուհետև Չախոյանը հանդիմանում ու նախատում է Արթուր Վանեցյանին, թե իբր նա պետական գաղտնիք համարվող տեղեկություն է հայտնել․ «էլ ուրիշ ինչ կա՞, ուրիշ բան չկա՞ էդ շենքում ... Հանրության մոտ իր անձի հանդեպ հետաքրքրություն շարժելու նպատակով Վանեցյանը որոշել է «սիրտը» բացել։ Բայց եթե գոնե սիրտը բացեր, պատվի մասին անընդհատ թմբկահարողը որոշել է ԱԱԾ շենքում արխիվների տեղը հայտնել» ,- գրել է Չախոյանը։

Հիշեցնենք, որ Վանեցյանն ասել էր, որ ԱԱԾ-ի արխիվները շենքի նկուղում են գտնվում։ Չախոյանը, սակայն, մոռացել է, որ պատերազմի ամենաթեժ ժամանակահատվածում Նիկոլ Փաշինյանը կոնկրետ թվերով հայտնում էր, թե վերջին 1 տարում զորացրված քանի զինծառայող ունենք, ապա իր կաբինետում նստած զանգում էր զինվորական տարբեր ստորաբաժանումներ ու զինվորների հետ «գյալաջի» էր անում։ Բայց այդ ժամանակ Չախոյանը նման երգիծական ելևէջներով Փաշինյանին չէր հանդիմանում՝ շեֆի ամեն արարքը նա հասկանում է եւ հանդուրժում, այ շեֆի թշնամիներին ոչ մի կերպ չի հասկանում։

Չախոյանը շարունակում է իր «stand-up comedy» -ն, այս անգամ էլ ծաղրելով Իշխան Սաղաթելյանին և ընդդիմությանը․ «Իշխան Սաղաթելյանը հայտնել է, որ շուտով կգործարկեն նաև Դիմադրության կայքը։ Փոքրիկ ճշտող հարց, իսկ Ինստագրամում Դիմադրության էջ չե՞ն բացելու, ֆիլտրած սիրունիկ նկարներ կհրապարակեն, խոստանում եմ սրտիկել։ Իսկ եթե ավելի լուրջ, իրենց ընդդիմադիր հայտարարած այս անձինք իրենց իսկ չհաշվարկված ու անտրամաբանական քայլերով էլ ավելի են իջեցնում իրենց արդեն իսկ իջած վարկանիշը։ Լավ է գոնե չեն հայտարարել, որ հայրենիքի փրկությունը սկսվում է Դիմադրության կայքի գործարկումից» ,- գրել է Չախոյանը՝ կրկին մոռանալով, որ իրենց փոխնախարարներից մի քանիսը tik-tok-երներ են՝ «ֆիլտրած» վիդեոներով, ֆոտոներով ու մանկական ֆալցետով։ Փաստորեն Չախոյանն ուրիշի աչքի փուշը տեսնում է, ծաղրում ու փուշը գերան դարձնում, իսկ իրենց աչքի գերանը չի տեսնում։

 

դիտվել է 1195 անգամ
Լրահոս
Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է Ադրբեջանցին որտե՞ղ է բուժօգնություն ստացել ու որտեղ է հիմա գտնվում Ռուբիոն և Բայրամովը անդրադարձել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Լույս չի լինի Ազգերի լիգա․ Չեռնոգորիա - Հայաստան․ մեկնարկային կազմեր Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում Հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին Մայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Պետության բացառիկ լիազորությունը փոխանցվում է ինչ-որ մասնավոր ընկերությունների․ փաստաբան Մեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է Հոխորտանքներ Ադրբեջանից․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններում հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը «Ղարաբաղը ծախեց, 5000 երեխու կոտորեց, 15-ին` վառեց․ Փաշինյանի նման դավաճան էլ չկա» (video) Տիգրան Ավինյա՛ն, արի այստեղ ու պատասխան տուր․ խայտառակ վիճակ․ մարդիկ չեն կարողանում ավտոբուս նստել (video) Ցույցեր Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև Հայաստանի համար կարևոր երկու ճանապարհ փակվում է․ ու՞մ եք ձեռք առնում․ Հենրիխ Դանիելյան(video) Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am