Դելիմիտացիա՝ դեմիլիտարիզացիային զուգահեռ

«Հրապարակ» թերթը գրում է. «Թեպետ նախօրեին իր առցանց ասուլիսում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե դեմարկացիայի եւ դելիմիտացիայի ստորագրվելիք փաստաթուղթը լինելու է նախնական համաձայնություն՝ նման հանձնաժողով ստեղծելու մասին, իսկ բովանդակային հարցերը կքննարկվեն բանակցությունների ժամանակ, սակայն որոշ շրջանակներ նույնիսկ փաստաթղթի բովանդակային կետերն էին արդեն քննարկում։ Մասնավորապես, համաձայն ինֆորմացիոն արտահոսքերի, դեմարկացիայի եւ դելիմիտացիայի գործընթացը սկսելու նախապայմանը բանակը Սյունիքից հանելն է, այսինքն՝ Սյունիքը դեմիլիտարիզացնելը՝ ապառազմականացնելը։

Նախօրեի ասուլիսում Նիկոլ Փաշինյանի խոսքի որոշ հատվածներում, տողատակերում դա նկատելի էր։ Օրինակ, Փաշինյանը նշեց, որ դեմարկացիայի եւ դելիմիտացիայի վերաբերյալ վերջին առաջարկները շատ չեն տարբերվում դրանից առաջ եղած առաջարկներից. «Զորքերի հետքաշման գաղափարը մենք ենք առաջարկել, բայց հարց է ծագում՝ ի՞նչ սկզբունքով եւ ո՞ր տարածքներում հետ քաշել զորքերը, իսկ ի՞նչ կետի նկատմամբ հայելային հետ քաշել զորքերը, իսկ ինչպե՞ս ապահովել երաշխիքը, որ հետ քաշված զորքերը մթության քողի տակ չեն սկսելու տեղաշարժվել եւ նոր դիրքեր զբաղեցնել: Եթե դեմարկացիան եւ դելիմիտացիան պետք է տեղի ունենա բախումների ներքո, այդ ողջ պրոցեսը ձախողված է»։

Ապա հավելեց, որ այս ամենի շուրջ աշխատում են ամենօրյա ռեժիմով: Նրա խոսքից կարելի է հասկանալ, որ բախումներից խուսափելու լավագույն լուծումը երկուստեք դեմիլիտարիզացիան է։ Սակայն ի՞նչ երաշխիք, որ մեր կողմից Սյունիքը կապառազմականացվի, իսկ հակառակորդը դա չի անի։ Ի վերջո, մեր բանակը մեր պաշտպանության միակ երաշխավորն է, որը կազմաքանդելուց հետո կհայտնվենք թուրք-ադրբեջանական զինուժի առաջ բացարձակ անպաշտպան»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 158 անգամ
Լրահոս
Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է Ադրբեջանցին որտե՞ղ է բուժօգնություն ստացել ու որտեղ է հիմա գտնվում Ռուբիոն և Բայրամովը անդրադարձել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Լույս չի լինի Ազգերի լիգա․ Չեռնոգորիա - Հայաստան․ մեկնարկային կազմեր Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում Հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին Մայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Պետության բացառիկ լիազորությունը փոխանցվում է ինչ-որ մասնավոր ընկերությունների․ փաստաբան Մեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է Հոխորտանքներ Ադրբեջանից․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններում հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը «Ղարաբաղը ծախեց, 5000 երեխու կոտորեց, 15-ին` վառեց․ Փաշինյանի նման դավաճան էլ չկա» (video) Տիգրան Ավինյա՛ն, արի այստեղ ու պատասխան տուր․ խայտառակ վիճակ․ մարդիկ չեն կարողանում ավտոբուս նստել (video) Ցույցեր Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև Հայաստանի համար կարևոր երկու ճանապարհ փակվում է․ ու՞մ եք ձեռք առնում․ Հենրիխ Դանիելյան(video) Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am