«Ոչ ոք չի կարող հստակ իմանալ, թե ինչ կա Նիկոլ Փաշինյանի մտքին և ում հետ է նա համակարգում իր գործողությունները». Տրոֆիմչուկ

168.am-ի զրուցակիցն է միջազգայնագետ, անվտանգության և պաշտպանության ոլորտների փորձագետ, ռուս վերլուծաբան Գրիգորի Տրոֆիմչուկը:

–Դուք հետևում եք ռեգիոնում տիրող իրավիճակին և գիտեք՝ նոյեմբերի 16-ին տեղային ծանր մարտեր բռնկվեցին հայ-ադրբեջանական սահմանին, երկու կողմն էլ կորուստներ ունի: Ինչո՞ւ, ըստ Ձեզ, Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի վրա:

–Հայկական կողմը նախկինի նման կարծում է, որ կրակահերթերը սկսել է ադրբեջանական կողմը: Ադրբեջանն իրավիճակն այլ կերպ է տեսնում, ուղիղ հակադիր լույսի ներքո: Այսինքն, կողմերի նման արձագանքում չկա որևէ սենսացիա, այսպես էր մշտապես նաև նախկինում: Բայց եթե նախկինում ամեն ինչում կարելի էր մեղադրել վերահսկման գործում գլխավոր պատասխանատուին՝ ԵԱՀԿ ՄԽ-ին, ապա ներկայումս իրադարձությունների որակման ողջ բեռը, ցավոք, ավտոմատ կերպով ընկնում է ռուս խաղաղապահների և ընդհանուր առմամբ Մոսկվայի վրա:

Մոսկվան, բնականաբար, չի կարող մեղադրել ոչ մեկ, ոչ մյուս կողմին, ուստի հետզհետե նմանվում է ԵԱՀԿ ՄԽ-ին: Եվ հենց այդ հիմնավորմամբ նրան խաղաղապահության 5-ամյա ժամկետի ավարտից հետո կարող են ներկայացվել լուրջ դժգոհություններ: Նույնը եղավ նաև ԵԱՀԿ ՄԽ-ի հետ:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի գործողություններին, ապա նա աշխատում է բացարձակապես նույն սխեմայով, նույն ոճով, պրակտիկորեն նույն ոգով, ինչ նախկինում, այստեղ էլ սենսացիաներ չկան: Ադրբեջանի գրպանում «նոյեմբերյան» եռակողմ հայտարարություններն են, որոնցում հստակորեն ասվում է տարածաշրջանային կապուղիների բացման անհրաժեշտության մասին, այդ թվում՝ երկրի երկու հատվածները միմյանց կապող: Եթե հայկական կողմն ունի դժգոհություններ Իրանի սահմանի երկայնքով անցնող Զանգեզուրի միջանցքի երթուղու հարցում, ապա, լավ, այդ դեպքում Ադրբեջանը կարող է այն ճեղքել Սյունիքի ուղիղ կենտրոնից:

Գլխավորը, ինչպես արդեն ասացի, այն է, որ ադրբեջանական կողմը կարծում է՝ դրա համար ունի լիարժեք օրինական իրավունք: Առավել ևս, որ Մոսկվայից դժգոհություններ առանձնապես չեն լսվում: Եվ եթե չհաջողվի միջանցք դնել խաղաղ ճանապարհով, այդ դեպքում ստիպված կլինեն դա անել տեղային ռազմական բախումների ճանապարհով, հատկապես, երբ սահմանների հստակ ոչ մի քարտեզ դեռ չկա:

–Հայաստանում ակտիվորեն քննարկվում է հետևյալ հարցը՝ ինչպե՞ս է ստացվում, որ Հայաստանը լինելով ՀԱՊԿ անդամ, ՌԴ ռազմավարական գործընկեր, ավելին՝ ՌԴ-ն հետպատերազմյան եռակողմ հայտարարությունների ու հրադադարի երաշխավորն է, ՀՀ-ում կա ռուսական ռազմաբազա, Ղարաբաղում՝ ռուս խաղաղապահ կոնտինգենտ, իսկ Ադրբեջանը հարձակվում է Հայաստանի վրա, Ռուսաստանը նույնիսկ հասցեական որևէ հայտարարություն չի անում, չի աջակցում Հայաստանին և նույնիսկ չի փորձում «ֆեյս սեյվինգ» ապահովել Հայաստանի հասարակության համար, ոչ՝ իշխանության: Եթե մենք նախկինում դա տեսնում էինք Ղարաբաղյան գոտում, ինչ-որ կերպ հասկանում էինք, կար հստակ պատճառաբանություն, սակայն այստեղ խոսքը ՀՀ սուվերեն տարածքի մասին է: Ինչպե՞ս հասկանալ այս իրավիճակը:

–Սա արդեն հարց է ինքնին ՀԱՊԿ-ի մասով: Այն պահը, երբ խնդիրը կարելի էր դասել մաքուր ղարաբաղյան իրադարձությունների շարքին, որոնք ՌԴ պատասխանատվության գոտում չեն, վաղուց անցել է: Եվ ներկայումս խոսքը «Փաշինյանի խելագարության» մասին չէ, ումից իբրև թե նախկինի նման «ինչ-որ մեկը ցանկանում է վրեժ լուծել», այլ մեր ընդհանուր տարածությունում գլխավոր ռազմաքաղաքական կազմակերպության հեղինակության ու իմիջի մասին է: Սրանք անհամեմատելի մեծություններ են, և բոլոր սահմանները վաղուց հատվել են: Եվ եթե ՀԱՊԿ-ի ներսում, բացի մի շարք ռազմական չինովնիկներից, կա թեկուզ մեկ քաղաքական գործիչ, նա դա հստակորեն պետք է հասկանա:

Այս իրավիճակում հակացուցված է խնդիրը վերագրել նրան, որ, իբրև թե, պաշտոնական գրություն Երևանից Գլխավոր շտաբ չի եղել, որն էլ իր հերթին, այսպես ասած, չի համապատասխանում ՀԱՊԿ-ի շտաբի գեղագրության ու ուղղագրության կանոններին: Սա ճիշտ պարզագույն, գունավորված խոշորացույցով դաշտային հեռադիտակի օրինակն է, ինչպես 100 տարի առաջ Քաղաքացիական պատերազմի շրջանում, որով նայում էին, թե ինչ է կատարվում «Հարավային ճակատում»: Այո, ցավոք, Ռուսաստանը հիմա ավելի ու ավելի շատ ապագա ճակատների սաղմեր ունի, այդ թվում՝ «բելառուսականը»։ Եվ սա Հայաստանի խնդրի հետ համեմատելի չէ:

Այնուամենայնիվ հայերի փոխարեն՝ ես չէի շտապի մեղադրել Ռուսաստանին «դավաճանության», «թուրքերի հետ դավադրության» և նման այլ երևույթների մեջ: ՌԴ խնդիրները շատ ավելի խորն ու բարդ են, դրանք գալիս են ամենաքիչը 2014 թվականից, և պետք չէ, որ Հայաստանն արագացնի դրանց ընթացքը:

–Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ իշխանությունների քայլերը: Դրանք համաձայնեցված են Մոսկվայի՞, թե՞ Արևմուտքի հետ:

–Հայաստանի իշխանություններն ընդհանուր առմամբ անէության մեջ են գտնվում՝ չիմանալով՝ կոնկրետ ինչ անել։ Եվ հատկապես՝ կարելի՞ է արդյոք խփել Ադրբեջանի ուղղությամբ՝ նույնիսկ կուրորեն, իրենց տրամադրության տակ եղած բոլոր միջոցներով: Երևանն ակնհայտորեն վախենում է նման բան անել նույնիսկ առանց Ռուսաստանի հետ որևէ կապի, և մյուս կողմում դա հիանալիորեն զգում են:

Այլ հարց է՝ դա ինքնին Նիկոլ Փաշինյանի գործողությունների ռազմավարությո՞ւնն է, թե՞ ոչ: Ոչ ոք չի կարող հստակ իմանալ, թե ինչ կա նրա մտքին և ում հետ է նա համակարգում իր գործողություններն իրականում և ոչ ֆորմալ, ինչպես Մոսկվայի հետ:

Միգուցե այս չլուծված խնդրի, ռազմական գաղտնիքի օգուտը հենց ամբողջ Հարավային Կովկասն ամբողջությամբ ոչնչացնելն ու ապակայունացնելն է։ Եվ եթե դա այդպես է, ապա կարելի է փաստել՝ նայելով ռեգիոնին՝ այո, դա հաջողվում է, հենց դա էլ ամենալավն է ստացվում: Իսկ եթե հաջողվի ներքաշել պատերազմում Ռուսաստանին, ապա դա կլինի ընդհանրապես «լավ»: Այս ֆոնին որևէ տարբերություն չկա, թե ով, օրինակ, կղեկավարի ՀՀ Պաշտպանության նախարարությունը՝ թող այնտեղ նախարարները փոխվեն թեկուզ ամեն օր: Չէ՞ որ նման շարունակական ռոտացիան հիանալիորեն ազդում է համընդհանուր քաոսի հաստատման վրա։

Արևմուտքը՝ ԱՄՆ-ը ու ՆԱՏՕ-ն, պարզապես կողքից հետևում են տեղի ունեցողին: Պատերազմը, նրանց տեսանկյունից, լավ ու երկարատև է բռնկված, ուստի պարտերից հետևելը դեռ ամենալավ արձագանքն է: Իսկ երբ կարիք լինի, նրանք ամեն բան կուղղեն, կողքից ծուռ վառելափայտ գցելով և ցանկացած պահի պաշտոնական Երևանի հետ ուղիղ հարաբերությունների մեջ կմտնեն:

դիտվել է 1155 անգամ
Լրահոս
Ի՞նչ է թաքնված Կովկասում «բրիտանական» խողովակաշարերի շուրջ մանևրների հետևում Հայ երիտասարդության նկատմամբ «հոգատարության» փաշինյանական մի նոր նախաձեռնություն է ի հայտ եկել. Արմեն Այվազյան Խայտառակ թվեր․ Նիկոլի միայն մի օլիգարխը մեկ ու կես միլիարդ դոլարի եկամուտ ունի․ Երվանդ Բոզոյան (video) Արամ Վարդևանյանը ԱՄՆ–ում խոսեց ՀՀ-ում հետապնդվող սրբազանների ու բարերարների մասին (video) Հնարավոր չէ և քրիստոնյա լինել, և հավատալ սնոտի բաների՝ թուղթ ու գիր, թալիսման, աչքի ուլունք. Հայր Զաքարիա Հ1-ի Պետրոսը պետք է լսի սա. ավագանի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Կիև Վահագն Խաչատուրյա՛ն, իմացի՝ մենք քեզ մի տեղ տեսնելու ենք, ու․․․ Ռուզան Խաչատրյանը հունից դուրս եկավ (video) Փաշինյանը գնում է իրավական բեսպրեդելության, միայն թե Ավստրիայում կայանալիք հոգևոր ժողովը խափանվի. Սևակ Խաչատրյան Փաշինյանի սիրելի Եվրոպան լռում է. ուժային համակարգը դարձել է Նիկոլի ձեռքի խաղալիքն ու խամաճիկը. Տաթևիկ Վիրաբյան Նիկոլը «գցել է» Պուտինին․․․ ի՞նչ է սպասվում․ Երվանդ Բոզոյան (video) Այս խիստ մտահոգիչ ժողովրդագրական միտումները բնութագրում են իշխանության կառավարումը․ Թադևոս Ավետիսյան «Արսեն Թորոսյա՛ն, երեկ Հ1-ի եթերում լացում էիր․ առնվազն անբարոյականություն է»․ Դերենիկ Մալխասյան (video) Իսրայելը կհայտնվի Թեհրանի թիրախում ԱՄՆ-ի կողմից Իրանին հարվածների դեպքում. Խամենեիի խորհրդական ԱԺ օրենքի նախագիծ են բերել՝ շատ վտանգավոր փոփոխություններով Վիգեն Էուլջեքչյանի առողջական վիճակը վատթարացել է. կինն ահազանգում է Գառնիկ Դանիելյանն ահազանգում է #ՈՒՂԻՂ․ «Նիկոլը ցնցումների մեջ է․ հարվածը երկու տեղից է»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Ստո՛ր, ողորմելի՛ իշխանություն․ ոչ մեկի սրբությունը չեն հարգում. ակցիա (video) Խաչատուրյան Վահա՛գ, դու ղեկավար կոչվելու իրավունք չունե՛ս․․․ ակցիա (video) Մի կարևոր բան պետք է հասկանալ, եթե ոչ․․․ Անժելա Թովմասյան (video) Ալիև՛, քո հայրը գլուխ էր խոնարհում Սարդարապատում․․․ բողոքի ակցիա նախագահականի մոտ (video) «Ձեզ մնաց 4 ամիս․․․ կոշիկ լիզողնե՛ր․․․»․ Ռուզան Ստեփանյանը պոռթկաց (video) Փաշինյանն «անասնական վախեր» ունի Պուտինից․ ի՞նչ են զգուշացրել նրան․ Երվանդ Բոզոյանը մանրամասնում է (video) Գնդերեցների թեմայով Պապիկան Սուրիկը «բազարների» մեջ է եղել․ Դերենիկ Մալխասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Էդգար Էլբակյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քղաքագետ Հայկ Նահապետյանը Հունվարի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հունվարի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am