Ընդդիմությունը ձևավորում է դիմադրական լայնածավալ ցանց

«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջին օրերին ավելի ու ավելի հաճախ կարելի է Երևանի փողոցներում և շենքերի վրա հանդիպել #դիմադրություն և #ոչ թուրքացմանը գրություններ։  Թերթի տեղեկություններով, ընդդիմությունը ձևավորում է դիմադրական լայնածավալ ցանց ողջ երկրում, և նման գրություններն ընդհանուրի սոսկ մի մասն են միայն։ Ըստ էության, նոյեմբերի 8-ին «Հայաստան» դաշինքի հանրահավաքից հետո առայժմ հրապարակային բողոքի գործողություններ, կարծես, չկան, սակայն, մեր ունեցած տեղեկություններով, դա միայն հրապարակային մասն է։ Մեր աղբյուրները փոխանցում են, որ արդեն ձևավորվել է օպերատիվ կառավարման շտաբ, որն անդադար հանդիպումներ է ունենում տարբեր քաղաքական, հասարակական շրջանակների, կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպումներ են կազմակերպվում նաև անհատ գործիչների, այդ թվում՝ նախկին պատգամավորների, մտավորականների, տարբեր ոլորտների մասնագետների հետ։

«Փաստի» տեղեկություններով, Հայաստանի տարածքում ստեղծվել են շուրջ 40 տարածքային կենտրոններ, որտեղ պատրաստվում են անդամագրել դիմադրությանը մասնակից դառնալ ցանկացող քաղաքացիներին։ Միաժամանակ ձևավորվել է նաև իրավական մեծ թիմ՝ իշխանական ճնշումներին, ոստիկանական բռնություններին դիմագրավելու ու հակադարձելու համար։ Ի դեպ, խոսակցություններ կան, որ նախապատրաստական աշխատանքների ամբողջացումից հետո չեն բացառվում լայն թափով անակնկալ բողոքի գործողությունները»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 762 անգամ
Լրահոս
Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է Ադրբեջանցին որտե՞ղ է բուժօգնություն ստացել ու որտեղ է հիմա գտնվում Ռուբիոն և Բայրամովը անդրադարձել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Լույս չի լինի Ազգերի լիգա․ Չեռնոգորիա - Հայաստան․ մեկնարկային կազմեր Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում Հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին Մայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Պետության բացառիկ լիազորությունը փոխանցվում է ինչ-որ մասնավոր ընկերությունների․ փաստաբան Մեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է Հոխորտանքներ Ադրբեջանից․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններում հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը «Ղարաբաղը ծախեց, 5000 երեխու կոտորեց, 15-ին` վառեց․ Փաշինյանի նման դավաճան էլ չկա» (video) Տիգրան Ավինյա՛ն, արի այստեղ ու պատասխան տուր․ խայտառակ վիճակ․ մարդիկ չեն կարողանում ավտոբուս նստել (video) Ցույցեր Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև Հայաստանի համար կարևոր երկու ճանապարհ փակվում է․ ու՞մ եք ձեռք առնում․ Հենրիխ Դանիելյան(video) Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am