Մասիսում մարզպետը քննություն է տալու

Հրապարակը գրում է. Արարատի մարզպետ Ռազմիկ Թեւոնյանը գերկենտրոնացել է Մասիսի ընտրությունների վրա, նա անգամ համակիրներին է շանտաժի ենթարկում։ Մեզ տեղեկություններ են հասնում, որ ՔՊ ցուցակում ընդգրկված գործող համայնքապետերից յուրաքանչյուրին մարզպետն առանձին-առանձին հրավիրում է իր մոտ եւ սպառնալից զրույցներ վարում «նախկին մեղքերի» թեմայով։ Ասում է, թե լավ գիտեն` ով ինչ է արել, ու բացահայտ սպառնում է, որ վատ արդյունքների դեպքում դրանք քրեական գործերի տեսք կստանան։


Նշենք, որ Մասիս համայնքին խոշորացման արդյունքում 27 համայնք է միավորվել, եւ ՔՊ ցուցակում են ընդգրկվել Նորամարգ, Սիս, Դարակերտ, Արգավանդ, Դարբնիկ, Խաչփար, Հովտաշատ, Նիզամի, Նորաբաց, Սայաթ-Նովա, Արբաթ, Գեղանիստ, Արեւաբույր համայնքների գործող ղեկավարները, ինչպես նաեւ որոշ համայնքապետարանների աշխատակիցներ, համայնքապետերի տեղակալներ։

ՔՊ ցուցակը Մասիսում գլխավորում է Սայեն Հայրապետյանը՝ մասիսցի Սայադը, որը մարզպետ Թեւոնյանի ընկերն է։ Թեւոնյանը Սայադի պատճառով ամիսներ առաջ հրաժարականի դիմում ներկայացրեց, քանի որ ՔՊ-ում դեմ էին, որ Սայադը գլխավորի ցուցակը, բայց մարզպետը հաղթեց եւ հետ վերցրեց դիմումը, ու, ըստ էության, այս ընտրությունները քննություն են լինելու նախեւառաջ իր համար։

Նախօրեին Հայրապետյանին կառավարությունը Մասիսի համայնքապետի ԺՊ է նշանակել: Սակայն ԸՕ-ի խախտում է տեղի ունեցել` համայնքի գործող ղեկավարները քարոզարշավի ժամանակ արձակուրդ են վերցնում, ինչը պահանջում է օրենքը, որպեսզի վարչական լծակները չօգտագործեն, իսկ Սայադին թեկնածու են առաջադրել եւ ԺՊ նշանակել քարոզարշավի ամենաթեժ պահին։

 

դիտվել է 584 անգամ
Լրահոս
Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է Ադրբեջանցին որտե՞ղ է բուժօգնություն ստացել ու որտեղ է հիմա գտնվում Ռուբիոն և Բայրամովը անդրադարձել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Լույս չի լինի Ազգերի լիգա․ Չեռնոգորիա - Հայաստան․ մեկնարկային կազմեր Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում Հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին Մայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Պետության բացառիկ լիազորությունը փոխանցվում է ինչ-որ մասնավոր ընկերությունների․ փաստաբան Մեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է Հոխորտանքներ Ադրբեջանից․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններում հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը «Ղարաբաղը ծախեց, 5000 երեխու կոտորեց, 15-ին` վառեց․ Փաշինյանի նման դավաճան էլ չկա» (video) Տիգրան Ավինյա՛ն, արի այստեղ ու պատասխան տուր․ խայտառակ վիճակ․ մարդիկ չեն կարողանում ավտոբուս նստել (video) Ցույցեր Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև Հայաստանի համար կարևոր երկու ճանապարհ փակվում է․ ու՞մ եք ձեռք առնում․ Հենրիխ Դանիելյան(video) Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am