Այդ գործառույթը միայն ու միայն Հայաստանին է պատկանում

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանն ու հայ ժողովուրդը չհասցրեց հաղթահարել 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած քաղաքական, տնտեսական, տարածքային, սոցիալական և այլ խնդիրները, հերթական պատերազմի վտանգը կախվեց մեր գլխին՝ արդեն ՀՀ ինքնիշխան տարածքում։ Իրականում, այն, ինչ տեղի ունեցավ նոյեմբերի 16-ի կեսօրին, սկսվել էր ոչ թե դրանից երկու օր առաջ, երբ ադրբեջանական զինվորը հայ զինվորին առանց կրակելու դիրքը լքել էր պարտադրում, այլ ավելի վաղ՝ ընթացիկ տարվա մայիսի 12-ին, երբ նույն ադրբեջանական զինված ստորաբաժանումները, ներխուժելով ՀՀ ինքնիշխան տարածք, կասկածի տակ դրեցին տարածքների պատկանելիությունը՝ հայկական կողմին պարտադրելով դելիմիտացիայի և դեմարկացիայի վերաբերյալ քաղաքական և պաշտոնական հայտարարություններ։

Հանուն արդարության պետք է նշել, որ այդ հայտարարությունները իրավիճակի լարվածությունը թոթափելու տեսանկյունից ավելի շատ ոչ թե արդարացված էին, այլ չափազանց ռիսկային, իսկ շատ փորձագետներ ասում են՝ նաև կործանարար։ Այլ կերպ ասած՝ մայիսի 12-ի իրադարձությունների հանդուրժողականությունը տալիս է մաքսակետերի տեղադրման, ՀՀ ինքնիշխան տարածքի այլ հատվածներում հաստատվելու, ռազմական գործողություններ սկսելու լեգիտիմ հնարավորություն։ Ինչ վերաբերում է լարված իրավիճակից նվազագույն վնասներով կամ շահեկան դուրս գալուն, ապա առաջին հերթին պետք է դիտարկենք իրադրության քաղաքական գնահատական տալու հանգամանքը, որին պետք է հաջորդեն դրա վերաբերյալ նպատակին ծառայող գործողություններ։ Իրադրությունը շատ հեռու է «սահմանային միջադեպ», «սահմանային լարվածություն կամ բախում» լինելուց։

Կարելի է փաստել, որ Ադրբեջանի գործողությունները գնահատելու համար չպետք է բավարարվել միայն վերջին իրադարձությունները հաշվի առնելով։ Ադրբեջանը 30 տարի որպես թշնամական պետություն է դիրքավորվել Հայաստանի նկատմամբ ու դա չի թաքցրել։ Մինչև 44-օրյա պատերազմը Ադրբեջանը տարիներ շարունակ հնարավոր և անհնարին առիթներն օգտագործել է Հայաստանին որպես ագրեսոր երկիր ներկայացնելու համար՝ բերելով հորինովի հիմնավորումներ, իսկ Հայաստանի ինքնիշխամ տարածքում Ադրբեջանի զինուժի ստորաբաժանումների գտնվելու հանգամանքը պետք է և անհրաժեշտ է ձևակերպել ագրեսոր պետության գործելակերպ։ Ընդգծենք՝ ոչ թե ագրեսիվ գործողություններ, այլ ագրեսոր երկրի գործելակերպ։

Կարևոր է նաև նշել այն, որ ճգնաժամային իրավիճակներում պետությունը, որպես կենսունակ և ինքնառեֆերենտ համակարգ, ունի դրանից դուրս գալու, լուծելու կամ կառավարելի դարձնելու մեխանիզմներ, այն է՝ կատարել սահմանադրորեն իրեն վերապահված պետության և քաղաքացու անվտանգությունն ապահովելու իր կարևորագույն գործառույթը, դիմել գործընկեր պետություններին, միջազգային կառույցներին և ռազմական դաշինքներին՝ ներկայացնելով իրավիճակը՝ հասնելու այն բանին, որ լինի հասցեական սանկցավորված գնահատական։

Պետք է մեկընդմիշտ հասկանալ, որ սեփական երկրի ու բնակչության անվտանգությունն ապահովելու պարզագույն գործառույթը ոչ մի գործընկեր երկիր կամ միջազգային կառույց չի ապահովելու, այդ գործառույթը միայն ու միայն Հայաստանին է պատկանում, որի չիրականացումը ոչ միայն կործանարար է պետական և հասարակական լինելիության տեսանկյունից, այլև անհասկանալի է միջազգային սուբյեկտայնության տեսակետից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 360 անգամ
Լրահոս
Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է Ադրբեջանցին որտե՞ղ է բուժօգնություն ստացել ու որտեղ է հիմա գտնվում Ռուբիոն և Բայրամովը անդրադարձել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Լույս չի լինի Ազգերի լիգա․ Չեռնոգորիա - Հայաստան․ մեկնարկային կազմեր Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում Հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին Մայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Պետության բացառիկ լիազորությունը փոխանցվում է ինչ-որ մասնավոր ընկերությունների․ փաստաբան Մեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է Հոխորտանքներ Ադրբեջանից․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններում հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը «Ղարաբաղը ծախեց, 5000 երեխու կոտորեց, 15-ին` վառեց․ Փաշինյանի նման դավաճան էլ չկա» (video) Տիգրան Ավինյա՛ն, արի այստեղ ու պատասխան տուր․ խայտառակ վիճակ․ մարդիկ չեն կարողանում ավտոբուս նստել (video) Ցույցեր Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև Հայաստանի համար կարևոր երկու ճանապարհ փակվում է․ ու՞մ եք ձեռք առնում․ Հենրիխ Դանիելյան(video) Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am