«Ապագան» գալիս է «լայն քայլերով». հնարավո՞ր են սոցիալական բունտեր

«Փաստ» օրաթերթը գրում է. «Մինչ թշնամին հերթական ոտնձգություններն է կատարում Հայաստանի սահմանների նկատմամբ, Հայաստանի քաղաքացիները նորանոր այլ խնդիրների նույնպես հանդիպում են՝ մասնավորաբար օր օրի գրպանների պարունակության դատարկվելու տեսքով: Թերթի տեղեկություններով, կիրակի օրը մարդիկ անակնկալի են եկել մասնավորաբար «Երևան սիթիում», երբ հայտնաբերել են, որ մի գիշերվա մեջ, օրինակ՝ հացը հերթական անգամ թանկացել է միանգամից 20 դրամով: Հանգստյան օրերին թանկացել են նաև ծխախոտը և մի շարք այլ ապրանքներ: Երեկ արդեն ահազանգեր ենք ստացել, որ թանկացումների շղթան տարածվել է հանրապետությունով մեկ:

«Իրականում բոլորի համար հասկանալի է, որ արդյունավետ, էական, մեզ համար առաջնահերթ տնտեսական քաղաքականության բացակայության պայմաններում, բնականաբար, պետք է նման գնաճ լիներ: Չզսպվող գնաճը հիմնականում պայմանավորված է տնտեսության շատ վատ վիճակով, իսկ այդ վիճակից այս պահին դուրս գալու առնվազն տեսանելի հեռանկար չկա», թերթի հետ զրույցում ասաց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը: Նա արձանագրեց, որ, փաստորեն, մենք ունենք ցածր եկամուտներ, աղքատության բավականին բարձր մակարդակ և սրընթաց ու չկառավարվող գնաճ:


Ըստ այդմ, Վ. Բոստանջյանը մեզ հետ զրույցում չբացառեց սոցիալական բունտերի հնարավորությունը... Մի խոսքով, ինչպես ասում են, Փաշինյանի խոստացած ապագան գալիս է «լայն քայլերով» ու բոլոր ուղղություններով՝ անվտանգությունից մինչև սոցիալական»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 909 անգամ
Լրահոս
Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է Ադրբեջանցին որտե՞ղ է բուժօգնություն ստացել ու որտեղ է հիմա գտնվում Ռուբիոն և Բայրամովը անդրադարձել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Լույս չի լինի Ազգերի լիգա․ Չեռնոգորիա - Հայաստան․ մեկնարկային կազմեր Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում Հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին Մայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Պետության բացառիկ լիազորությունը փոխանցվում է ինչ-որ մասնավոր ընկերությունների․ փաստաբան Մեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է Հոխորտանքներ Ադրբեջանից․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններում հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը «Ղարաբաղը ծախեց, 5000 երեխու կոտորեց, 15-ին` վառեց․ Փաշինյանի նման դավաճան էլ չկա» (video) Տիգրան Ավինյա՛ն, արի այստեղ ու պատասխան տուր․ խայտառակ վիճակ․ մարդիկ չեն կարողանում ավտոբուս նստել (video) Ցույցեր Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև Հայաստանի համար կարևոր երկու ճանապարհ փակվում է․ ու՞մ եք ձեռք առնում․ Հենրիխ Դանիելյան(video) Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am