Սահմանային լարվածության ֆոնին բյուջե են քննարկում. ինչու տապալվեց ընդդիմադիրների նախագիծը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ընդդիմադիր խմբակցությունները, սահմանային այս լարված իրավիճակի ֆոնին, երեկ նախաձեռնել էին անցկացնել հրատապ նիստ, որին կհրավիրվեր նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ կպատասխաներ պատգամավորների հարցերին: ԱԺ խորհրդի նիստում, սակայն, այդ օրակարգը չի հաստատվել, իսկ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ լրագրողների հետ զրույցում հայտնեց, թե արտահերթ նիստ հրավիրելու համար նախատեսված կարգն է խախտվել, այնինչ ընդդիմադիր խմբակցությունները դա քաղաքական հարց են համարում:

Ինչպես հայտնի է, երեկ Անվտանգության խորհրդի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատեց, որ ադրբեջանական ուժերը ներխուժել են Հայաստանի տարածք արեւելյան տեղամասերից մեկում: Եվ, ահա, ընդդիմադիր խմբակցությունները նպատակ են ունեցել արտահերթ նիստում քննարկել հենց այս հարցերը, սակայն իշխանությունների կողմից առաջարկը մերժվել է, եւ պատճառաբանվել է այն հանգամանքը, որ այսօր եւ վաղը վարչապետն ու կառավարության անդամները լինելու են խորհրդարանում եւ մասնակցելու են բյուջեի քննարկումների, ապա՝ հարցուպատասխանի: Սակայն նկատենք՝ ընդդիմադիր խմբակցությունների նպատակը հենց սահմանային իրավիճակի վերաբերյալ արտահերթ նիստի հրավիրումն էր, այլ ոչ թե բյուջեի վերաբերյալ քննարկման ժամանակ այդ թեմայով մեկ-երկու հարցի պատասխանելը: Հարցերն իրավամբ շատ էին՝ սկսած ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի պաշտոնանկությունից:

Օրաթերթը տեղեկացավ, որ վերջինիս պաշտոնանկությունից առաջ ուշագրավ դեպքեր էին տեղի ունեցել. նոյեմբերի 6-ին Արշակ Կարապետյանն այցելել էր Արցախ, ինչն ավելի քան տասը ամիս ընդմիջումից հետո նման բարձրաստիճան պաշտոնյայի առաջին այցն էր: Այցն արժանացել էր Բաքվի զայրալից արձագանքին: Կարապետյանի այցին հաջորդեց նոյեմբերի 8-ին բացահայտ սադրանք-սպանությունը Շուշիի մերձակայքում: Հետո ադրբեջանցիները տարածեցին տեղեկություն Սեւ լճում դիրքային առաջխաղացման մասին, Հայաստանի ՊՆ-ն տարածեց հերքող տեղեկություն ու տեսանյութ: Հետո եղավ Շուշիի մոտ ադրբեջանական հենակետի ուղղությամբ նետված պայթուցիչի դրվագը եւ, փաստորեն, գրեթե զուգահեռ ներխուժումը Հայաստանի արեւելյան սահմանային հատվածներից մեկը:

Եվ, ահա, այս այցերն ու հետեւանքները քննարկելու փոխարեն, իշխանությունները որոշել են ԱԺ-ում քննարկում կազմակերպել ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի նախագծի շուրջ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 711 անգամ
Լրահոս
Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է Ադրբեջանցին որտե՞ղ է բուժօգնություն ստացել ու որտեղ է հիմա գտնվում Ռուբիոն և Բայրամովը անդրադարձել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Լույս չի լինի Ազգերի լիգա․ Չեռնոգորիա - Հայաստան․ մեկնարկային կազմեր Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում Հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին Մայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Պետության բացառիկ լիազորությունը փոխանցվում է ինչ-որ մասնավոր ընկերությունների․ փաստաբան Մեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է Հոխորտանքներ Ադրբեջանից․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններում հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը «Ղարաբաղը ծախեց, 5000 երեխու կոտորեց, 15-ին` վառեց․ Փաշինյանի նման դավաճան էլ չկա» (video) Տիգրան Ավինյա՛ն, արի այստեղ ու պատասխան տուր․ խայտառակ վիճակ․ մարդիկ չեն կարողանում ավտոբուս նստել (video) Ցույցեր Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև Հայաստանի համար կարևոր երկու ճանապարհ փակվում է․ ու՞մ եք ձեռք առնում․ Հենրիխ Դանիելյան(video) Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am