Պապիկյանը խրվել է ցեխի մեջ՝ Բարձրավանի ճանապարհին

«Հրապարակ» թերթը գրում է. «Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն ու Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը երեկ փորձել են այցելել Բարձրավան, սակայն չեն կարողացել։ Սա այն գյուղերից է, որը հայտնվել է շրջափակման մեջ եւ ադրբեջանցիների մաքսային հսկողության ներքո: Մարզպետն ու փոխվարչապետը փորձել են Բարձրավան հասնել իրենց գովական այլընտրանքային ճանապարհով, որը գրունտային է ու, պարզվում է` անանցանելի, իսկ անձրեւի ժամանակ էլ ավելի է բարդանում երթեւեկելը։ Նրանց տեղափոխող մեքենան, որն ամենագնաց է եղել, խրվել-մնացել է ցեխի մեջ։

Բարձրավանի վարչական ղեկավարը տեխնիկա է ուղարկել, որ մեքենան քաշեն-դուրս բերեն ցեխից, հասցնեն գյուղ, բայց չի հաջողվել։ Մենք զրուցեցինք Բարձրավանի ղեկավար Օնիկ Ավագյանի հետ։ «Հա, չեն կարողացել հասնել՝ էդ այլընտրանքային ճանապարհով, որ պիտի գային: Էս մի հատվածում նոր իմ պահանջով տեխնիկա են տարել, որ էդ հատվածը սարքի։ Քանի որ ցեխ ա եղել, տրանսպորտ չի կարողացել իջնի, իրենք էլ չեն կարողացել մտնել գյուղ։


Իրենք էդ այլընտրանքային ճանապարհով էին գալիս, որ էդ ճանապարհի վիճակն իրենց աչքով տեսնեին։ Ես էլ իրենց խնդրել եմ, որ էդ տեխնիկաները տեղափոխեն էս մի կողմ, որ գյուղի կողմից սկսեն ճանապարհների խճապատումը, որովհետեւ ամենաանանցանելի հատվածն էս կողմի հատվածն ա՝ Բարձրավանի հատվածը, որ պիտի հասնի Տաթեւ-Կապան ճանապարհին»,- ասաց Ավագյանը։

Փաստորեն, այն այլընտրանքային ճանապարհը, որն առաջարկում են այս իշխանությունները շրջափակման մեջ հայտնված գյուղերին, անանցանելի է, եւ անգամ ամենագնացներն են մնում ճանապարհին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 404 անգամ
Լրահոս
Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է Ադրբեջանցին որտե՞ղ է բուժօգնություն ստացել ու որտեղ է հիմա գտնվում Ռուբիոն և Բայրամովը անդրադարձել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Լույս չի լինի Ազգերի լիգա․ Չեռնոգորիա - Հայաստան․ մեկնարկային կազմեր Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում Հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին Մայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Պետության բացառիկ լիազորությունը փոխանցվում է ինչ-որ մասնավոր ընկերությունների․ փաստաբան Մեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է Հոխորտանքներ Ադրբեջանից․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններում հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը «Ղարաբաղը ծախեց, 5000 երեխու կոտորեց, 15-ին` վառեց․ Փաշինյանի նման դավաճան էլ չկա» (video) Տիգրան Ավինյա՛ն, արի այստեղ ու պատասխան տուր․ խայտառակ վիճակ․ մարդիկ չեն կարողանում ավտոբուս նստել (video) Ցույցեր Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև Հայաստանի համար կարևոր երկու ճանապարհ փակվում է․ ու՞մ եք ձեռք առնում․ Հենրիխ Դանիելյան(video) Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am