Արա Մկրտչյանը հիվանդ է քովիդով եւ գտնվում է կալանավայրում, սա հակամարդկային է. Պետրոսյան

Վերաքննիչ դատարանը Քասախ համայնքի ղեկավար Արա Մկրտչյանին կալանավորելու որոշում կայացրեց: Հիշեցնենք, որ առաջին ատյանի դատարանը մերժել էր Արա Մկրտչյանին կալանավորելու միջնորդությունը, ինչը դատախազությունը բողոքարկել էր Վերաքննիչ դատարանում, որն էլ բավարարել է այն։ Նրա դեմ մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրեսնգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով (2 դրվագ), 314-րդ հոդվածի 1-ին մասով (3 դրվագ) եւ 315.2 հոդվածով։ Այս մասին «Իրավունքն» ուշագրավ մանրամասներ պարզեց «Իմ հզոր համայնք» կուսակցության կողմից Քասախ համայնքում ավագանու թեկնածու առաջադրված ՄԱՐԳԱՐԻՏԱ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՑ:

– Քասախ համայնքի ղեկավարը մեղադրվում է մի շարք չարաշահումներ կատարելու մեջ: Ի՞նչ կասեք այս մասին` որպես քասախցի:

– Սա ինչպես միշտ` վարչապետի աթոռը զբաղեցրած անձի շոուն է: Արա Մկրտչյանը մեր համայնքի սիրված ու հարգված ղեկավարն է` արդեն շուրջ 30 տարի: Նրա նկատմամբ այսպիսի վերաբերմունքը պայմանավորված է նրանով, որ 2018 թվականից սկսած երբեւէ չի թելել իշխանության թելը, չի դավաճանել իր ժողովրդին եւ չի գնացել կապիտուլիացիայի: Դրա համար էլ այսօր ենթարկվում է իշխանության կողմից հալածանքների ու քաղաքական հետապնդումների: Ի դեպ, Արա Մկրտչյանին կալանավորելու որոշումը կայացվել է ոչ նրա ներկայությամբ: Նրա փաստաբանը միջնորդություն էր ներկայացրել, որ Արա Մկրտչյանը վարակվել է կորոնավիրուսով եւ չի կարող նիստին ներկայանալ: Մինչդեռ ոչ մի հանգամանք հաշվի չառնելով` կայացրեցին կալանքի որոշում:

– Իսկ որեւէ տեղեկություն կա՞ նրա առողջական վիճակի մասին եւ որտե՞ղ է հիմա գտնվում:

– Այս պահին էլ Արա Մկրտչյանը հիվանդ է քովիդով եւ գտնվում է կալանավայրում: Չեն էլ թողնում, որ հիվանդանոց տեղափոխվի: Մինչդեռ նա ունի շաքարային դիաբետ: Փաստորեն, ստացվում է, որ մինչեւ մահացու ծանր վիճակում չլինի, չե՞ն տեղափոխելու հիվանդանոց: Սա հակամարդկային է: Կալանավորման որոշում են կայացրել այն հիմքով, որպեսզի նա չխանգարի քննությանը, բայց չունեն որեւէ ապացույց, որ նա կարող էր խանգարել: Մենք մեր համայնքապետին շատ սիրում ենք ու մտահոգ ենք նրա առողջական վիճակով:

– Ձեր գնահատմամբ` ինչո՞ւ հենց հիմա որոշեցին կալանավորել Արա Մկրտչյանին եւ որքանո՞վ այս որոշումը կապ կարող է ունենալ նրա դստեր` ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի օրենսդրական գործունեության հետ:

– Միանշանակ, սա անձնական վրեժխնդրություն է` կապված Արա Մկրտչյանի դստեր եւ կապիտուլյանտի միջեւ առկա կոնֆլիկտի: Միեւնույն ժամանակ, սա նաեւ կապված է նրա հետ, որ առաջիկայում Քասախում սպասվում են ՏԻՄ ընտրություններ: Արա Մկրտչյանին կալանավորելով` փորձում են քասախցիներին կոտրել: Նույն սցենարն է, ինչ Գորիսում, դրա համար էին կալանավորել Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին: Բայց իշխանությանը պետք է հիասթափեցնեմ, որովհետեւ ինչպես Գորիսում, մենք ոչ միայն չենք կոտրվում, այլ ավելի ուժեղացել ենք ու մարտական ենք տրամադրված: Այնպես որ, «մենք գալիս ենք», ինչպես ասված է մեր կարգախոսում:

– Արա Մկրտչյանը պատրաստվո՞ւմ էր մասնակցել ՏԻՄ ընտրություններին` որպես համայնքապետի թեկնածու:

– Ոչ, չի առաջադրվել` զուտ այս քաղաքական հետապնդումների պատճառով: Հիմա համայնքում ունենք նոր կուսակցություն` «Իմ հզոր համայնք»-ը, որը փոխկապակցված չէ որեւէ այլ քաղաքական ուժի հետ եւ գործելու է ի շահ համայնքի: Այդպես եղել է նաեւ Արա Մկրտչյանի ղեկավարման տարիներին, մեր համայնքի մշակույթի տունը որեւէ ձեւով չի զիջում երեւանյան մշակութային տներին: Ավելին` Քասախը լավագույն համայնք է ճանաչվել` հենց Արա Մկրտչյանի շնորհիվ, որովհետեւ մի ընտանիքի պես է պահել բոլորիս:

դիտվել է 830 անգամ
Լրահոս
Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է Ադրբեջանցին որտե՞ղ է բուժօգնություն ստացել ու որտեղ է հիմա գտնվում Ռուբիոն և Բայրամովը անդրադարձել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Լույս չի լինի Ազգերի լիգա․ Չեռնոգորիա - Հայաստան․ մեկնարկային կազմեր Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում Հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին Մայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Պետության բացառիկ լիազորությունը փոխանցվում է ինչ-որ մասնավոր ընկերությունների․ փաստաբան Մեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է Հոխորտանքներ Ադրբեջանից․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններում հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը «Ղարաբաղը ծախեց, 5000 երեխու կոտորեց, 15-ին` վառեց․ Փաշինյանի նման դավաճան էլ չկա» (video) Տիգրան Ավինյա՛ն, արի այստեղ ու պատասխան տուր․ խայտառակ վիճակ․ մարդիկ չեն կարողանում ավտոբուս նստել (video) Ցույցեր Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև Հայաստանի համար կարևոր երկու ճանապարհ փակվում է․ ու՞մ եք ձեռք առնում․ Հենրիխ Դանիելյան(video) Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am