Ինչպե՞ս հասկանալ՝ կեղծ բրենդի ապրանք եք գնե՞լ, թե՞ իրական

«Փաստ» օրաթերթը գրում է

Երբեմն սպառողները բախվում են բրենդի կեղծման խնդրի հետ, երբ վճարում են ահռելի գումար, սակայն արդյունքում չեն ունենում բրենդային ապրանք: Ընդ որում, սա վերաբերում է ոչ միայն հանրահռչակ բրենդներին, այլ նաև տեղական: Սրա հետևանքով մեծ վնաս է հասցվում ապրանքանիշի հեղինակությանը, որը նա վաստակում է տարիների ընթացքում:

«Սպառողների ասոցիացիայի» իրավաբան Սյուզաննա Չիլինգարյանը նշում է՝ այս խնդրին իրենք ևս առնչվում են: Ասում է՝ պետք է շեշտադրում անել այն հարցի վրա, որ շատ բան կախված է սպառողի զգոնությունից, այդ դեպքում նրան մոլորեցնելը շատ բարդ կլինի: «Եթե բրենդը հայտնի է սպառողին, նա որակից և գնից միանգամից կարող է հասկանալ՝ խոսքը կե՞ղծ, թե՞ իրական ապրանքանիշի մասին է: Եթե նա առաջին անգամ է առնչվում այդ ապրանքանիշին, մի քանի պարզ քայլերի պետք է հետևի, այդ դեպքում խաբվելը շատ դժվար կլինի: Կա քայլերի հաջորդականություն, որը կօգնի սպառողին: Առաջին՝ եթե գործ ունենք կեղծ բրենդի հետ, ապա միանշանակ կլինի գնի տարբերություն: Երկրորդ՝ որտեղի՞ց է սպառողը ձեռք բերում ապրանքը: Եթե օնլայն տարբերակով է գնում կատարում, ապա ի՞նչ կայքից, այն ունի՞ կարծիքների բաժին, ինչպե՞ս է առաքումն իրականացվելու և այլն:

Եթե իքս ընկերության՝ Հայաստանում գործող ներկայացուցչության մասին է խոսքը, սպառողը կարող է ՊԵԿ-ի կայքի հարկատուների բաժնից տեղեկանալ՝ արդյո՞ք գործ ունի միջազգային ընկերության հայաստանյան ներկայացուցչության հետ: Եթե ընկերությունը վաճառք է իրականացնում, հետևաբար ներառված է հարկատուների շարքում, իսկ այն հրապարակված է ՊԵԿ-ի կայքում: Երրորդ՝ պետք է ուշադրություն դարձնել ապրանքի պիտակին: Գնորդը պետք է նույնականացնի՝ բրենդի ամբողջական անունը ճի՞շտ է գրված: Մեկ տառի պակասը կամ այլ տառի օգտագործումը ևս ազդակ է սպառողի համար: Ամենակարևորը՝ յուրաքանչյուր պիտակի վրա պետք է լինի շտրիխ կոդ, որը հնարավորություն կտա ճշտել բրենդի արտադրման երկիրը: Սա լավագույն տարբերակներից մեկն է պարզելու, թե որտեղ է արտադրվել տվյալ ապրանքը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Չիլինգարյանը:

Միևնույն ժամանակ, եթե արդեն գնելուց հետո սպառողը պարզում է, որ ապրանքանիշի կեղծման հետ գործ ունի, կարող է կապվել բրենդի պաշտոնական գրասենյակի հետ՝ հասկանալու համար, թե ինչ կարող է անել իր իրավունքների պաշտպանության համար: Իսկ եթե սպառողն ապրանքը գնում է օնլայն տարբերակով, այսինքն՝ այն շոշափելու և դրան այլ կերպ առնչվելու հնարավորությունն ավելի քիչ է, ինչի՞ն ուշադրություն դարձնել: «Օնլայն գնումների պարագայում գործ ունենք այլ իրականության հետ: Երբ որոշ ժամանակ առաջ հանդիպել էի շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլ յանի հետ, բարձրաձայնածս առաջին խնդիրն օնլայն առևտուրն էր, որը, ցավոք, չի վերահսկվում ու կանոնակարգվում, և նույնականացման խնդիր է առաջանում՝ ո՞վ է վաճառք իրականացնողը, ինչպե՞ս է իրականացնում այն, հեռախոսահամարներն իրակա՞ն են, թե՞ ոչ, ինչպե՞ս են ապրանքի փոխանակում կամ վերադարձ իրականացնում և այլն:Օրինակ՝ այդ կայքերում կամ էջերում որպես իրազեկում պետք է նշվի, որ գուցե գույնի կամ չափսի հետ խնդիրներ առաջանան:

Սպառողը հստակ պիտի իմանա՝ «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքի 23-րդ հոդվածի համաձայն, 14-օրյա ժամկետում, պահպանելով ապրանքի տեսքը և ՀԴՄ կտրոնը, այստեղ հաշվի առնելով՝ վաճառքը կանխիկ է կատարվում, թե բանկային փոխանցումով, իրավունք ունի փոխանակել ապրանքը կամ վերադարձ իրականացնել: Սա պետք է կանոնակարգված լինի: Նա նորից տեղեկություններ կարող է հավաքել ՊԵԿ-ից՝ օրինակ՝ պարզելու, թե արդյոք գործ ունի տնտեսվարող սուբյեկտի հետ, թե ոչ: Գործ ունենք շղթայական քայլերի հետ և ուշադիր լինելու պարագայում՝ սխալվելու հավանականությունը նվազում է: Բացի դա, կարևոր է նաև, որ նման կայքերին ու էջերին բախվելիս սպառողները տեղեկացնեն ՊԵԿ-ին, Մրցակցության պաշտպանության հանձնաժողովին, անգամ Ոստիկանությանը, քանի որ գործ ունենք քրեական հանցագործության հետ, բացահայտվում է խարդախություն»,-նշում է մեր զրուցակիցը:

Որպես խորհուրդ՝ եթե ցանկանում եք օնլայն տարբերակով բրենդային իրեր ձեռք բերել, նախապատվությունը և առաջնահերթությունը տվեք տվյալ բրենդի պաշտոնական կայքերին: «Բարձր որակավորում ունեցող բրենդները միանշանակ ունեն իրենց պաշտոնական կայքերը: Այս պարագայում վստահ կարող եք լինել, որ բրենդային ապրանք եք ձեռք բերել: Մեր տեսչական մարմինները պարբերաբար ստուգումներ են իրականացնում թե՛ ահազանգեր լինելու, թե՛ դրանց բացակայության պայմաններում: Ավաղ, օնլայն հարթակը դեռ մնում է անվերահսկելի»,ընդգծում է ՀԿ-ի իրավաբանը:

Որպես ամփոփում՝ սպառողների աչալրջության, պետական կառույցների՝ խնդիրներին օպերատիվ արձագանքելու և սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ների ջանքերով սպառողն ավելի պաշտպանված կլինի, խախտված իրավունքները՝ վերականգնված:

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 541 անգամ
Լրահոս
Փաշինյանի դիսկոտեկից շատ տպավորված են․ Արմեն Աշոտյանի սուր հեգնանքը (video) «Սերժ Սարգսյանի կոշտ արձագանքը՝ դատախազի զրպարտիչ մեղադրանքներին» (video) Խայտառակ վտանգ կա. Իրանի փլուզումը մեզ համար մահացու է լինելու. Երվանդ Բոզոյան (video) Եվս մեկ քայլ առաջ, նիկոլենց կեղծիքը ռումբի պես «պայթելու է Վեհափառի առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Սերժ Սարգսյանը բացահայտեց ընդդիմության ներսի խնդիրը (video) Հասկացե՛ք, պարու՞մ եք Նիկոլի բառաբանի տակ, թե՞ կոնկրետ քայլերի ենք անցնում․ Էդուարդ Շարմազանով (video) Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարների գործով կեղծ դատավարությունները կշարունակվեն փետրվարի 5-ին Ինչու՞ Նիկոլը վախեցավ Գագիկ Ծառուկյանից ու Հովիկ Աբրահամյանից (video) Սերժ Սարգսյան․ թիրախում միայն իշխանությունն է և Նիկոլ Փաշինյանը Նիկոլն էնքան չկար, որ Աննա Հակոբյանը մեր էջն էր շեյր անում իր էջում. Արմեն Աշոտյան (video) Ձնագնդի խաղալու ժամանակ երեխան ընկել է և ստացել մարմնական վնասվածք Արարատ Միրզոյանի ասածը ԵԽԽՎ-ում ակնհայտ սուտ էր․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Ունենք ստոր, ողորմելի իշխանություն, որոնք ոչ մեկի սրբությունը չեն հարգում. Ակցիայի մասնակից Ի՞նչ է թաքնված Կովկասում «բրիտանական» խողովակաշարերի շուրջ մանևրների հետևում Հայ երիտասարդության նկատմամբ «հոգատարության» փաշինյանական մի նոր նախաձեռնություն է ի հայտ եկել. Արմեն Այվազյան Խայտառակ թվեր․ Նիկոլի միայն մի օլիգարխը մեկ ու կես միլիարդ դոլարի եկամուտ ունի․ Երվանդ Բոզոյան (video) Արամ Վարդևանյանը ԱՄՆ–ում խոսեց ՀՀ-ում հետապնդվող սրբազանների ու բարերարների մասին (video) Հնարավոր չէ և քրիստոնյա լինել, և հավատալ սնոտի բաների՝ թուղթ ու գիր, թալիսման, աչքի ուլունք. Հայր Զաքարիա Հ1-ի Պետրոսը պետք է լսի սա. ավագանի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Կիև Վահագն Խաչատուրյա՛ն, իմացի՝ մենք քեզ մի տեղ տեսնելու ենք, ու․․․ Ռուզան Խաչատրյանը հունից դուրս եկավ (video) Փաշինյանը գնում է իրավական բեսպրեդելության, միայն թե Ավստրիայում կայանալիք հոգևոր ժողովը խափանվի. Սևակ Խաչատրյան Փաշինյանի սիրելի Եվրոպան լռում է. ուժային համակարգը դարձել է Նիկոլի ձեռքի խաղալիքն ու խամաճիկը. Տաթևիկ Վիրաբյան Նիկոլը «գցել է» Պուտինին․․․ ի՞նչ է սպասվում․ Երվանդ Բոզոյան (video) Այս խիստ մտահոգիչ ժողովրդագրական միտումները բնութագրում են իշխանության կառավարումը․ Թադևոս Ավետիսյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Էդգար Էլբակյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քղաքագետ Հայկ Նահապետյանը Հունվարի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հունվարի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am