Վայքում կարո՞ղ է կրկնվել Մեղրիի «պատմությունը»

«Փաստ» օրաթերթը գրում է.  թերթի տեղեկություններով, ՔՊ-ում բավականին ծանր են տանում ոչ միայն այն հանգամանքը, որ հոկտեմբերի 17-ին մի քանի համայնքներում պարտվել են, իսկ դեկտեմբերի 5-ի ընտրություններին համայնքների մեծամասնությունում հաղթելու շանս չունեն, այլև այն, որ փլուզվում է իրենց «հանճարեղ» մտահղացումը: Բանն այն է, որ, ինչպես արդեն նշել ենք, իշխանությունները ձգտում են ընտրություններին մասնակցել «ցանցային» սկզբունքով, այսինքն, այն տեղերում, ուր իրենք չկան կամ ունեն թույլ թեկնածուներ, առաջ են մղում իշխանամերձ ուժերի:

Սակայն, օրինակ՝ Մեղրիում «Հանրապետություն» (Արամ Զ. Սարգսյան) և «Ազատական» (Սամվել Բաբայան) կուսակցությունների ներկայացուցիչները կոալիցիոն համաձայնագիր կնքեցին՝ այդպիսով իշխող «Քաղպայմանագիր» կուսակցությանը այստեղ դարձնելով ընդդիմադիր: Ճիշտ է, այս երկու ուժերն էլ ավելի քան մերձիշխանական են, սակայն բուն կոալիցիա կազմելու փաստից, մեր աղբյուրների պնդմամբ, իշխանությունները բավական նեղվել են: Ի դեպ, դեկտեմբերի 5-ին Վայքում կայանալիք ՏԻՄ ընտրություններում նույնանման պատկեր կարող է ստացվել:


Բանն այն է, որ, ըստ վայքեցիների, այդ ընտրություններում ամենաուժեղ թեկնածուն «Հանրապետության» ներկայացուցիչ Կարլեն Մինասյանն է, իսկ նրա հիմնական հակառակորդը Սիմոն Բաբայանն է՝ «Ազատական» կուսակցությունից: Մեր տեղեկություններով, Մեղրիի «պատմությունից» հետո իշխանությունները գործի են անցել Վայքում և ուզում են ամեն գնով ճնշել անցողիկ թեկնածուներին (թեև, ըստ տեղացիների, ՔՊ թեկնածուն հաղթելու որևէ շանս չունի):

Ու եթե Սամվել Բաբայանի ներկայացուցչին ինչինչ պատճառներով, այդ թվում՝ նրա նախկին գործունեության հետ կապված, շատ ավելի հեշտ է ճնշել, ապա Կառլեն Մինասյանի վրա առայժմ ոչինչ չեն գտնում: Մեր աղբյուրների փոխանցմամբ, Սամվել Բաբայանը խոստացել է բարեխոսել իշխանության «վերնախավին»՝ իր թեկնածուի համար, սակայն Մեղրիից հետո, ասում են, Սիմոն Բաբայանի վիճակը ավելի է բարդացել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 196 անգամ
Լրահոս
Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է Ադրբեջանցին որտե՞ղ է բուժօգնություն ստացել ու որտեղ է հիմա գտնվում Ռուբիոն և Բայրամովը անդրադարձել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Լույս չի լինի Ազգերի լիգա․ Չեռնոգորիա - Հայաստան․ մեկնարկային կազմեր Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում Հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին Մայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Պետության բացառիկ լիազորությունը փոխանցվում է ինչ-որ մասնավոր ընկերությունների․ փաստաբան Մեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է Հոխորտանքներ Ադրբեջանից․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններում հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը «Ղարաբաղը ծախեց, 5000 երեխու կոտորեց, 15-ին` վառեց․ Փաշինյանի նման դավաճան էլ չկա» (video) Տիգրան Ավինյա՛ն, արի այստեղ ու պատասխան տուր․ խայտառակ վիճակ․ մարդիկ չեն կարողանում ավտոբուս նստել (video) Ցույցեր Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև Հայաստանի համար կարևոր երկու ճանապարհ փակվում է․ ու՞մ եք ձեռք առնում․ Հենրիխ Դանիելյան(video) Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am