«Գերեզմանոցային» թեժ կրքեր Փարաքարում

«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրերս Փարաքար համայնքի մի քանի բնակիչներ դիմել են «Փաստին»՝ բողոքելով, որ Փարաքար համայնքի գերեզմանատանը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հայրը՝ Արշակ Մկրտչյանը, արհեստական թումբ է սարքել, գլխաքար դրել՝ իբր այդտեղ մարդ կա թաղված: Նրանց խոսքերով, սակայն, նա ուղղակի զավթել է այդ տարածքը՝ որպես գերեզմանոցի տեղ: «Օրերս մարդ էր մահացել, նրան պետք է տեղ հատկացվեր, և հենց այդ ժամանակ էլ բացահայտվել է, որ նման բան է տեղի ունեցել: Մարդիկ հետաքրքրվել են, թե ով է այդտեղ հուղարկավորված, գերեզմանատան պահակն էլ ասել է, թե ոչ ոք, Արշակն է սա արհեստական ձևի սարքել: Տղաները գիշերով գնացել են համոզվելու, որ իրոք այդպես է:

Թմբի տեսքով հողը գիշերով բացել են, տեսել են, որ տակը գրունտ է, փորված չէ, իսկ հողի տակ էլ աղբ է: Ստացվում է, որ ուղղակի հող է բերել լցրել այդ տարածքում, չորս փայտ խփել, գլխաքար դրել և սարքել արհեստական գերեզմանոց»,-թերթի հետ զրույցում ասում է բնակիչներից մեկը: Ընդգծում է՝ սա կարող են հաստատել թե՛ մոտակա համայնքների բնակիչները, թե՛ պահակը, թե՛ գերեզմանոցի տարածքում բնակվող զույգը: Ի դեպ, բնակիչներն ասում են, որ տեղեկություններ ունեն, թե նման մի տարածք էլ ունի գերեզմանատան ավելի խորքում:


«Կասկածներ ունենք, որ նա այդ տարածքները վաճառելու է, գուցե նաև հետագայում գտնենք մարդկանց, ովքեր անցյալում նրանից գնել են ինչ-որ տարածքներ»,- թերթի հետ զրույցում ասաց մեր զրուցակիցը, որն այնուհետ, որպես ասվածի ապացույց, նաև լուսանկարներ ուղարկեց թերթին: «Փաստը» կապ հաստատեց նաև Արշակ Մկրտչյանի հետ՝ լսելու նրա տեսակետն այս պատմության մասին: «Նախկինում դա եղել է քարհանքի տարածքը, հետո հանքը դադարել է աշխատել: Դիմել եմ Մերձավանի համայնքապետին, վերջին 10 տարվա մեջ խնդրել, 3-4 տեղ եմ վերցրել: Գերեզմանոցը Փարաքարինն է, բայց քանի որ նախկինում եղել է հանքի տարածք, հիմա դա մտել է Մերձավանի վարչական տարածքի մեջ: Ոչինչ ինքնագլուխ չեմ արել:

Գերեզմաններից մեկը տրամադրել ենք 30-ամյա երիտասարդ աղջկա ընտանիքին, նա այդտեղ է հուղարկավորված, տարածքն իր ընտանիքինն է: Տրակտորը, որ բերել էինք, հսկայական տարածք ենք մաքրել, այդ տարածքում օրեր առաջ նաև մեր հարևանին են հուղարկավորել, ես հո չեմ գնա, ասեմ՝ տարածքը ես եմ մաքրել: Փորձում են այսպիսի պատմություններով մեզ վարկաբեկել: Մեր ընտանիքը միշտ օգնել է մարդկանց, կանգնած ենք եղել նրանց ու մեր համայնքի կողքին, բազմաթիվ բարեգործություններ ենք արել»,ասում է Արշակ Մկրտչյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 379 անգամ
Լրահոս
Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է Ադրբեջանցին որտե՞ղ է բուժօգնություն ստացել ու որտեղ է հիմա գտնվում Ռուբիոն և Բայրամովը անդրադարձել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Լույս չի լինի Ազգերի լիգա․ Չեռնոգորիա - Հայաստան․ մեկնարկային կազմեր Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում Հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին Մայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Պետության բացառիկ լիազորությունը փոխանցվում է ինչ-որ մասնավոր ընկերությունների․ փաստաբան Մեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է Հոխորտանքներ Ադրբեջանից․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններում հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը «Ղարաբաղը ծախեց, 5000 երեխու կոտորեց, 15-ին` վառեց․ Փաշինյանի նման դավաճան էլ չկա» (video) Տիգրան Ավինյա՛ն, արի այստեղ ու պատասխան տուր․ խայտառակ վիճակ․ մարդիկ չեն կարողանում ավտոբուս նստել (video) Ցույցեր Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև Հայաստանի համար կարևոր երկու ճանապարհ փակվում է․ ու՞մ եք ձեռք առնում․ Հենրիխ Դանիելյան(video) Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am