Ձկները ցեխի մեջ սատկում են ավազ արդյունահանող ընկերության պատճառով

Ժողովուրդ օրաթերթը գրում է.  ՀՀ Արմավիրի մարզում ավազի արդյունահանմամբ զբաղվող ընկերության կողմից պետությանը չի վճարվել 152 մլն 560 հազար դրամի տարբեր հարկեր եւ այլ պարտադիր վճարներ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը:

Պարզվել է, որ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ընկերության տնօրենը այս տարվա հունիս-հոկտեմբեր ամիսների ընթացքում Արմավիրի մարզի Արեւիկ գյուղի տարածքում իրականացրել է ընդերքի ապօրինի արդյունահանում, ինչի արդյունքում ապօրինի արդյունահանվել է շուրջ 100.000մ3 ավազակոպճային խառնուրդ: Հարուցվել է քրեական գործ:

Սակայն օրաթերթին Արեւիկի գյուղապետ Գառնիկ Ծատուրյանը հայտնեց, որ իր ղեկավարած համայնքի վարչական տարածքում որեւէ ընկերություն ավազի արդյունահանմամբ չի զբաղվում, ապա խորհուրդ տվեց հետաքրքրվել Եղեգնուտի գյուղապետ Ռազմիկ Մարգարյանից՝ նշելով, որ այնտեղ գտնվում է ավազի արդյունահանմամբ զբաղվող երկու ընկերություն: Խոսքը «Ավազ պլյուս» եւ «Արգավազշին» ընկերությունների մասին է: Բայց միաժամանակ Արեւիկի գյուղապետը Թերթի հետ զրույցում անկեղծացավ՝ նշելով, որ ավազ արդյունահանող ընկերությունների գործունեության հետեւանքով իրենց գյուղում գործող մասնավոր ձկնաբուծարան է տուժել: «Այդ մարդկանց ձկները սատկում են, միլիոնների հասնող վնաս են կրում, ամբողջ ջուրն օգտագործվել է, ձկներին ջուր չի մնացել: Խնդրել են, որ գան ցեխը մաքրեն գոնե մինչեւ գարուն ձկները մնան ջրի մեջ»,-պարզաբանեց Արեւիկի գյուղապետը:

 
Արեւիկի գյուղապետի հետ զրույցից հետո կապ հաստատեցինք նաեւ Եղեգնուտ համայնքի ղեկավար Ռազմիկ Մարգարյանի հետ: Իսկ մինչ այդ, տեղեկացնենք, որ Եղեգնուտ համայնքն առաջին անգամ չէ, որ ավազի արդյունահանման հետ կապված հայտնվում է նման պատմության մեջ: Կհիշեք՝ թավշյա հեղափոխությունից հետո բացահայտվեց, որ Եղեգնուտում երկու ընկերություն՝ «Ավազ պլյուս»-ը եւ «Արգավազշին»-ը ավազի տեսակավորումներն ու կուտակումները կատարել էին իրենց տարածքների գյուղատնտեսական նշանակության հողատարածքների վրա, ինչը մարզպետարանի աշխատակիցները գնահատել էին որպես հողօգտագործման նպատակային նշանակության ապօրինի փոփոխություն: Դրանով խախտվել էր հողային օրենսգրքի պահանջները:

Ավելին մարզպետարանի կողմից Եղեգնուտում իրականացվել էր իրավական եւ մասնագիտական հսկողություն, ուսումնասիրվել էր համայնքապետարանի 2015-2018թթ. իրավական ակտերը եւ բացահայտվել էին մի շարք թերություններ:
Պարզվել էր, որ գյուղապետ Ռազմիկ Մարգարյանի կողմից Հողային օրենսգրքով նախատեսված վերահսկողության դրույթները ոչ պատշաճ իրականացնելու արդյունքում «Ավազ պլյուս»-ի եւ «Արգավազշին» ընկերությունների ավազի արտադրամասերի նպատակային նշանակությունը չփոխելու պատճառով համայնքային բյուջե չէր վճարվել մոտ 25 մլն դրամ:
Եղեգնուտի գյուղապետ Ռազմիկ Մարգարյանին հիշեցրինք 2018 թվականին արված բացահայտումները, ինչին ի պատասխան գյուղապետն ասաց. «Այդ բոլորն ուսումնասիրված է, պարզված է, որ նման բան գոյություն չունի: Իմ մոտից ավազ ոչ մեկ չի արդյունահանել: Նախ՝ ավազ չկա իմ մոտ, որ արդյունահանվի… եկեք ինքներդ համոզվեք, որ չկա: Կլյաուզա են, հերթական, շարունակական, քրեական գործ էր հարուցվել, ուսումնասիրվել, գնացել հասել էր աշխարհից աշխարհ, փորձագետներով, դա իմ ասելով չէ: Երկու ընկերություններն աշխատում են, իրենց աշխատանքի տեղը կա, գոյություն ունի, իրենցից հետաքրքրվեք, իմ վարչական տարածքում չէ: Ես չեմ իմանում, թե ում տարածքում է: Եթե իմ տարածքում լինի, որեւիցե մի մեխանիզմ լինի ավազ արդյունահանող ես գլխով պատասխան կտամ: Իմ մոտից արդեն 20 տարի ավազ չի արդյունահանվել: Արտադրությունը կազմակերպվում է արդյունաբերական տարածքի վրա, իսկ արդյունահանումը կատարվում է այլ բնակավայրերում, Եղեգնուտում չէ»:
 

Մանրամասները թերթի այսօրվա համարում

 

դիտվել է 737 անգամ
Լրահոս
Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է Ադրբեջանցին որտե՞ղ է բուժօգնություն ստացել ու որտեղ է հիմա գտնվում Ռուբիոն և Բայրամովը անդրադարձել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Լույս չի լինի Ազգերի լիգա․ Չեռնոգորիա - Հայաստան․ մեկնարկային կազմեր Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում Հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին Մայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Պետության բացառիկ լիազորությունը փոխանցվում է ինչ-որ մասնավոր ընկերությունների․ փաստաբան Մեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է Հոխորտանքներ Ադրբեջանից․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններում հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը «Ղարաբաղը ծախեց, 5000 երեխու կոտորեց, 15-ին` վառեց․ Փաշինյանի նման դավաճան էլ չկա» (video) Տիգրան Ավինյա՛ն, արի այստեղ ու պատասխան տուր․ խայտառակ վիճակ․ մարդիկ չեն կարողանում ավտոբուս նստել (video) Ցույցեր Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև Հայաստանի համար կարևոր երկու ճանապարհ փակվում է․ ու՞մ եք ձեռք առնում․ Հենրիխ Դանիելյան(video) Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am