Ինքնարդարացման մոլուցքն ու անհեթեթ օրակարգերը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից արդեն մի քանի ամիս ժամանակ է անցել, սակայն նկատելի չէ որևէ լուրջ և կենսական նախաձեռնություն, որը «պողպատե» մանդատ ստացած իշխանությունները կարող էին ձեռնարկել՝ ելնելով երկրի զարգացման անհրաժեշտությունից։ Այս ընթացքում երկրի կառավարման ղեկը կրկին ստանձնած քաղաքական ուժը հասցրել է միայն որոշ «աչք ծակող» ձեռնարկումներով աչքի ընկնել։ Օրինակ՝ իշխանությունները ճանապարհների ասֆալտապատումը փորձում են ցույց տալ որպես մի աշխարհացունց երևույթ՝ կարծես թե նախկինում երբեք ասֆալտապատում չի եղել։ Սակայն խնդիրն այն է, որ դրա շուրջ իշխանություններն ավելի մեծ քարոզչական փուչիկ են ստեղծում, քան իրենց կատարած բուն գործն է։ Ամբողջ օրը իշխանական մեդիա հարթակներն ասֆալտապատման լուսանկարներն են պտտում համացանցում և սոցցանցերի հարթակում։

Թեպետ, իհարկե, հազիվ թե զարմանալու բան կա, քանի որ հանրությանը ցույց տալու այլ ձեռքբերում չունեն, իսկ պարտությունից հետո այլևս չեն համարձակվում համացանցը հեղեղել ու մարդկանց զբաղեցնել իրենց աննպատակ սելֆիներով ու լայվերով։ Բայց իրենց իսկ պատճառով ստեղծված բարդ իրադրության պայմաններում Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ բավարարվել որոշ ճանապարհների ասֆալտապատմամբ ու դրա նման մի շարք փոքր նախաձեռնությունների իրականացմամբ։ Դրանցով հնարավոր չէ հեռանկարային առաջընթաց ապահովել։ Պատերազմից հետո ուղղակի առաջնային է դարձել պետության ներուժի ավելացման կտրուկ աճ ապահովելու հարցը, որը մեծապես կախված է նաև տնտեսության զարգացման տեմպերից։

Առկա իրավիճակում, եթե հաշվի ենք առնում, որ համաճարակով պայմանավորված համաշխարհային տնտեսության մեջ փոխվում են մատակարարման շղթաները, և մի շարք ուղղություններում ուղղակի վակուում է առաջացել, ապա կարող ենք տեսնել, որ տնտեսական տեսանկյունից Հայաստանի համար նոր հնարավորություններ են բացվում։ Ուղղակի աշխատանք է պետք, որպեսզի Հայաստանը նորովի տեղավորվի համաշխարհային տնտեսության՝ վերաձևման ենթարկվող շղթայում։ Բայց Հայաստանի իշխանությունները չեն գիտակցում առաջ եկած հնարավորությունների և ժամանակի կարևորությունը, քանի որ հանրությանն զբաղեցնում են անիմաստ ու ստեղծված իրավիճակում ոչ տեղին օրակարգերով։ Օրինակ՝ իշխանությունների ուշքն ու միտքը պտտվում է Ամանորի հանգստյան օրերը կրճատելու շուրջ։ Անգամ Մայր Աթոռն է դիմել Ազգային ժողովի խմբակցություններին՝ որպես ոչ աշխատանքային օրեր պահպանել հունվարի 5-ը, որպես Սուրբ Ծննդյան ճրագալույցի տոնական օր և հունվարի 7-ը՝ որպես մեռելոց հիշատակի օր:

Բայց իրենց նախաձեռնությունը հիմնավորելու նպատակով իշխանություններն անհեթեթ հիմնավորումներ են ներկայացնում, ասենք՝ եթե հունվարի առաջին շաբաթվա ընթացքում մարդիկ աշխատեն, դրա արդյունքում տնտեսական լուրջ աճ կգեներացվի, կամ՝ էկոնոմիկայի նախարարն էլ հայտարարում է, թե Ամանորյա ոչ աշխատանքային օրերը կրճատել են, որ մարդիկ շատ ապրանք չսպառեն, գնաճ չլինի։ Ինչպես ասում են՝ մեկնաբանություններն ավելորդ են: Միայն մի հարց. իսկ գուցե հենց սպառման ա՞ճն է, որ նպաստում է տնտեսության աշխուժացմանը։ Մի խոսքով՝ իշխանությունները հետևողականորեն զբաղված են «թիթեռ նկարելով» ու ինքնարդարացման ճանապարհին օրը մի անհեթեթություն դուրս տալով: Ասենք՝ ինչ ասես արժե առողջապահության նախարարի խոսքը պատվաստման հետ կապված հերթերի մասով, ինչին մենք օրերս էինք անդրադարձել:

«Բոլոր երկրներում էլ մարդիկ գնում են, հերթ են կանգնում և պատվաստվում են: Հերթ կանգնելու մեջ, կարծում եմ, որևէ սարսափելի բան չկա: Կային ամիսներ, որ հերթ չկար, այսինքն, պետք էր մի փոքր ավելի շուտ դիմել պատվաստվելու և հերթերի չկանգնել»: Հասկանում եք, չէ՞, իրենց ապաշնորհության պատճառով չէ, որ այս վիճակն է, իրենց ձախողումների պատճառով չէ, որ այս վիճակն է, ուղղակի մարդիկ այն ժամանակ չէին պատվաստվում, երբ հերթ չկար: Լավ, խելացի մեկը չկա՞, որ առողջապահության իրավաբան նախարարին հուշի, որ այն ժամանակ մեծ քանակով պատվաստվելու դեպքում նույն հերթերն էին լինելու:

Իսկ գուցե դո՞ւք ողջ կառավարությունով աշխատել չգիտեք, իսկ գուցե դո՞ւք ոչինչ կազմակերպելու ունակ չեք: Մտածելու բան է, չէ՞: Թե՞ ՔՊ-ական պաշտոնյաների համար կարևորը միայն առատորեն հոսող պարգևավճարներն են ու ոչ միայն: Այսինքն, ինչպես ասում են, կյանքը՝ ուրախ, ապրուստը... պետբյուջեից»,-գրում է թերթը։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 625 անգամ
Լրահոս
Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է Ադրբեջանցին որտե՞ղ է բուժօգնություն ստացել ու որտեղ է հիմա գտնվում Ռուբիոն և Բայրամովը անդրադարձել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Լույս չի լինի Ազգերի լիգա․ Չեռնոգորիա - Հայաստան․ մեկնարկային կազմեր Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում Հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին Մայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Պետության բացառիկ լիազորությունը փոխանցվում է ինչ-որ մասնավոր ընկերությունների․ փաստաբան Մեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է Հոխորտանքներ Ադրբեջանից․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններում հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը «Ղարաբաղը ծախեց, 5000 երեխու կոտորեց, 15-ին` վառեց․ Փաշինյանի նման դավաճան էլ չկա» (video) Տիգրան Ավինյա՛ն, արի այստեղ ու պատասխան տուր․ խայտառակ վիճակ․ մարդիկ չեն կարողանում ավտոբուս նստել (video) Ցույցեր Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև Հայաստանի համար կարևոր երկու ճանապարհ փակվում է․ ու՞մ եք ձեռք առնում․ Հենրիխ Դանիելյան(video) Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am