«Նման միտք գեներացնելու համար յուրահատուկ տգետ պետք է լինել»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Կառավարության նախաձեռնությամբ Ամանորի տոնական օրերը կրճատվելու «ճանապարհին» են: ԱԺ-ն արդեն առաջին ընթերցմամբ ընդունել է օրենքի նախագիծը: Այս տեսքով օրենքն ամբողջովին ընդունելու դեպքում ոչ աշխատանքային կլինեն միայն դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը և 6-ը: Ընդդիմությունն առաջարկում է հանգստյան թողնել նաև հունվարի 2-ը, Մայր աթոռը՝ նաև հունվարի 5-ն ու 7-ը: Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանի խոսքով, այս որոշումն օգուտի փոխարեն վնաս է տալու տնտեսությանը, իսկ պատասխանատուների հիմնավորումները ծիծաղ են առաջացնում:

Նա օրաթերթի հետ զրույցում հայտնել է, որ հստակ ոլորտներ տուժելու են այս որոշումից: Շեշտելով «երբեք չփոխել հինը, եթե հիմնավորված չէ նոր փոփոխության ավելի դրական լինելը» սկզբունքը՝ նա ընդգծեց. «Այո, վատ էր տասն օր տանը մնալը, ինչի պատճառները շատ են, բայց եթե այս ամենը հանգամանալից չի վերլուծվել, նոր փոփոխության առավելությունը հստակ չի ներկայացվել, չի կարելի այն ընդունել: Կան բազմաթիվ հիմնավորումներ, թե այս որոշումն ինչու ազդեցություն չի թողնելու տնտեսության վրա: Ամանօրին, ամեն դեպքում, ձևավորված ավանդույթներ գոյություն ունեն: Մարդիկ սննդի կուտակումներ են իրականացնում: Այս պարագայում դեկտեմբերին արդեն շատ ավելի քիչ կուտակում կիրականացվի:


Այսինքն, նշվածն ազդեցություն կունենա այս տարվա փակվող տնտեսության վրա: Այդուհանդերձ, սննդի կուտակումները բավարար կլինեն մարդկանց համար, ու մինչև հունվարի 10-15-ը աշխատանքի դուրս գալով՝ ոչ թե սնունդ կպատվիրեն սննդի օբյեկտներից ու ճաշարաններից, այլ իրենց տներից տարած սննդից կօգտվեն: Այդ օրերին հագուստի ու տնտեսական որևէ գնում չի կատարվի, միևնույն ժամանակ՝ մարզային, շրջանային ռեստորանային ու հյուրանոցային բիզնեսները խիստ անկում կգրանցեն: Իսկ թե որ ոլորտի վրա են հույսները դրել, հարց է: Մեծ հաշվով՝ նման միտք գեներացնելու համար յուրահատուկ տգետ պետք է լինել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 578 անգամ
Լրահոս
Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է Ադրբեջանցին որտե՞ղ է բուժօգնություն ստացել ու որտեղ է հիմա գտնվում Ռուբիոն և Բայրամովը անդրադարձել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Լույս չի լինի Ազգերի լիգա․ Չեռնոգորիա - Հայաստան․ մեկնարկային կազմեր Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում Հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին Մայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Պետության բացառիկ լիազորությունը փոխանցվում է ինչ-որ մասնավոր ընկերությունների․ փաստաբան Մեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է Հոխորտանքներ Ադրբեջանից․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններում հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը «Ղարաբաղը ծախեց, 5000 երեխու կոտորեց, 15-ին` վառեց․ Փաշինյանի նման դավաճան էլ չկա» (video) Տիգրան Ավինյա՛ն, արի այստեղ ու պատասխան տուր․ խայտառակ վիճակ․ մարդիկ չեն կարողանում ավտոբուս նստել (video) Ցույցեր Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև Հայաստանի համար կարևոր երկու ճանապարհ փակվում է․ ու՞մ եք ձեռք առնում․ Հենրիխ Դանիելյան(video) Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am