«Թիվ մեկ ուսապարկը» հասկացավ, կամ, ավելի շուտ, նրան հասկացրին. նա ներողություն խնդրեց

Հրապարակը գրում է. «Տիկին Գրիգորյանն ասում ա՝ Կապանի անունից հայտարարություն անելու իրավունք չունեք։ Ճիշտ ա, տիկին Գրիգորյան, մենակ, օրինակ, Դուք, Ձեր ամուսինն ունի Կապանի անունից հայտարարություն անելու իրավունք, որ, կարծեմ, կապանցի ա ու Կապանն էնքան ա սիրում, որ կապանցի լինելով՝ Կապանում ա ծառայել։ Եթե սխալվում եմ, ներեք ինձ»։


Այս խոսքերն Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ժամանակին, ըստ տարբեր տեղեկությունների, Քոչարյանի գաղափարներն ու կատարած գործն արդարացնող, նաեւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին ծափահարող, այժմ ԱԺ «թիվ մեկ ուսապարկի» համբավ ձեռք բերած Վահագն Ալեքսանյանինն են։ Նա էր ամբիոնից, դիմելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր, կապանցի Աննա Գրիգորյանին, նրա ամուսնու վերաբերյալ կեղծ հայտարարություն անում՝ վերջում էլ իրեն ապահովագրում, թե` «եթե սխալվում եմ, ներեք ինձ»։

Որոշ ժամանակ անց «թիվ մեկ ուսապարկը» հասկացավ, կամ, ավելի շուտ, նրան հասկացրին, որ իսկապես սխալվում է, եւ պետք չէ անվանարկել ընդդիմադիր պատգամավորներին կամ նրանց ընտանիքի անդամներին, ուստի ստիպված եղավ ԱԺ ամբիոնից ներողություն խնդրել Աննա Գրիգորյանից։ «Ուզում եմ նախորդ ելույթիս հետ կապված մի դրվագի համար ներողություն խնդրել։ Ես անձամբ դեմ եմ քաղաքական գործիչների ընտանիքի անդամների հիշատակմանը քաղաքական խոսքում, եթե, իհարկե, ընտանիքի այդ անդամը ներգրավված չէ ակտիվ քաղաքականության մեջ։ Իմ մեջ տպավորված էր, որ տիկին Գրիգորյանի ամուսինը ներգրավված է, այդ տպավորությունը սխալ էր, դա նրա եղբոր մասին էր, այնուամենայնիվ, ներողություն եմ խնդրում տիկին Գրիգորյանից»,-ասաց «ուսապարկը»՝ Աննայի եղբոր մասն էլ տեղում, ոտքի վրա հորինելով, որ մի փոքր մեղմի իր սխալը։

Մեզ ասացին, որ առաջին ելույթից հետո «ուսապարկին» են մոտեցել «Հայաստան» խմբակցության պատգամավորներն ու հասկացրել, որ իր համար շատ ավելի լավ կլինի, եթե մի փոքր տղամարդկություն ցուցաբերի եւ նույն ամբիոնից ներողություն խնդրի Աննա Գրիգորյանից՝ նրա ընտանիքի անդամին վիրավորելու, նրա վերաբերյալ սուտ տեղեկություններ հաղորդելու համար, հակառակ պարագայում կարող են իրենց՝ ընդդիմադիրների արձագանքներն իր այդ պահվածքին շատ ավելի կոշտ լինել։ Ալեքսանյանն էլ որոշել է գոնե ձեւական բարեկրթություն ցուցաբերել եւ ներողություն խնդրել։ Հիշեցնենք, որ նույն օրը եւս մեկ հրապարակային ներողություն է հնչել` «Հայաստան» դաշինքի անդամ Արամ Վարդեւանյանն առողջապահության նախարարից է ներողություն խնդրել։

Անահիտ Ավանեսյանը Վարդեւանյանին արձագանքել էր, նաեւ սպառնացել էր՝ հասնել նրան, որ պատժվի, հավանաբար` ակնարկում էր, թե դատի է տալու այն բանի համար, որ Վարդեւանյանն ասել էր, թե Ավանեսյանի պահվածքը «լկտի վարքագիծ է կարգավիճակի եւ պաշտոնի նկատմամբ»։ Վարդեւանյանն ավելի ուշ իր ֆեյսբուքյան էջում ներողություն խնդրեց, եւ դա գնահատվեց որպես տղամարդկային արարք։ Վարդեւանյանի այս վարքը, թերեւս, վարակիչ է եղել ՔՊ-ական պատգամավորի համար։ Հակառակ պարագայում աջուձախ վիրավորական արտահայտություններ թույլ տվող եւ դրա համար չպատժվող, իր իսկ խոսքերով՝ «գլխին մուրճի հետքեր» չվաստակող Ալեքսանյանը հազիվ թե ինքնակամ որոշեր նման տղամարդկություն եւ բարեկրթություն ցուցաբերել, եթե նրա հետ համապատասխան բացատրական աշխատանք չտարվեր։

Ի դեպ, արձանագրենք, որ մեզանում ոչ միայն վիրավորելու, այլ նաեւ ներողություն խնդրելու մշակույթ է ձեւավորվում, ինչը հաստատապես ողջունելի է:

 

դիտվել է 1273 անգամ
Լրահոս
Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է Ադրբեջանցին որտե՞ղ է բուժօգնություն ստացել ու որտեղ է հիմա գտնվում Ռուբիոն և Բայրամովը անդրադարձել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Լույս չի լինի Ազգերի լիգա․ Չեռնոգորիա - Հայաստան․ մեկնարկային կազմեր Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում Հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին Մայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Պետության բացառիկ լիազորությունը փոխանցվում է ինչ-որ մասնավոր ընկերությունների․ փաստաբան Մեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է Հոխորտանքներ Ադրբեջանից․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններում հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը «Ղարաբաղը ծախեց, 5000 երեխու կոտորեց, 15-ին` վառեց․ Փաշինյանի նման դավաճան էլ չկա» (video) Տիգրան Ավինյա՛ն, արի այստեղ ու պատասխան տուր․ խայտառակ վիճակ․ մարդիկ չեն կարողանում ավտոբուս նստել (video) Ցույցեր Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև Հայաստանի համար կարևոր երկու ճանապարհ փակվում է․ ու՞մ եք ձեռք առնում․ Հենրիխ Դանիելյան(video) Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am