Գոռգոռալով ու մեղքը այլոց «գրպանը գցելու» փորձերով իրականությունից շատ հեռու չես փախչի

«Փաստ» օրաթերթը գրում է․ Այն, որ իշխանություններն այլևս ընդունակ չեն պաշտպանելու Հայաստանի ու Արցախի շահերը, երևում է ամեն օր ու ամեն ժամ։ Այս ընթացքում չի եղել մի դեպք, երբ իշխող ուժը նախաձեռնի կոշտ դրույթներ պարունակող հայտարարության տեքստ, որով կդատապարտվեն Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի նորմերի ոտնահարումը և հանցագործությունները արցախահայության նկատմամբ։ Փոխարենը իշխանությունները և հատկապես խորհրդարանում ներկայացված իշխող խմբակցության ներկայացուցիչները ավելի շատ կենտրոնացած են ընդդիմության «պորտը տեղը դնելու», քան թշնամուն հակադարձելու և Հայաստանի շահերն առաջ տանելու հարցում։ Իսկ ավելի ճիշտ՝ իշխանությունները որևէ կերպ ցանկություն չունեն Ադրբեջանի գործողություններին դիմադրող քայլերի անցնել։

Օրինակ՝ օրերս ԱԺ նիստում չընդունվեց հրատապ թեմայով քննարկման արդյունքում առաջարկվող «Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծը, որի ընդունումն իշխող խմբակցությունն ուղղակի տապալեց՝ չմասնակցելով քվեարկությանը։ Ընդ որում, ուշագրավ է, որ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների հեղինակած հայտարարության նախագիծը ոչ միայն դատապարտում էր Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները, այլև արձանագրում արցախահայության՝ իր պատմական տարածքում ինքնորոշման իրավունքի երաշխավորված իրացման և Արցախի բռնազավթված տարածքների դեօկուպացիայի անհրաժեշտությունը։ Եվ պատահական չէ, որ ադրբեջանական մամուլը բավական ոգևորությամբ ընդունեց ՔՊ-ականների այդպիսի դիրքորոշումը՝ նշելով, թե նրանք կանխեցին, որ Հայաստանի խորհրդարանում հակաադրբեջանական հայտարարություն ընդունվի։

Մյուս կողմից՝ տպավորություն է ստեղծվում, թե Ադրբեջանի և ՀՀ իշխանությունների մոտեցումները համընկնում են բազմաթիվ հարցերում, հատկապես երբ հարցը վերաբերում է Հայաստանի ընդդիմությանը։ Տեսեք՝ Ալիևը Հայաստանի ընդդիմությանն անվանում է ռևանշիստներ՝ պարբերաբար հայտարարելով, թե հանկարծ չփորձեն քայլեր ձեռնարկել առկա իրերի դրությունը փոխելու ուղղությամբ։ Ընդդիմությանը ռևանշիստներ են անվանում նաև ՔՊ-ականները, իսկ Փաշինյանն ընդհանրապես յուրաքանչյուր առիթով հոխորտում է ընդդիմության վրա:

Այնինչ, երբ խնդիրը հասնում է Ալիևին արձագանքելուն, ապա նույն Փաշինյանը դառնում է ձկան պես լուռ ու «լեզուն կուլ է տալիս»։ Վերջին օրերին խորհրդարանում ընթացող քննարկումներն ու ԱԺ-կառավարություն հարցուպատասխանը ցույց տվեցին, որ իշխանության ներկայացուցիչների սանձարձակությունը այլևս չափ ու սահման չի ճանաչում։ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո տևական ժամանակ բունկերներում ու այլ «ապաստարաններում» թաքնվածները գնալով ավելի ու ավելի ցինիկ են դառնում: Իսկ Փաշինյանն ընդհանրապես անցնում է կոռեկտության բոլոր սահմանները, կոնկրետ չի պատասխանում իրեն ուղղված հարցերին, փորձում է խուսափել հստակ պարզաբանումներից և մանիպուլյացիաներով, վիրավորական արտահայտություններով ու անիմաստ բառախաղերով փորձում է մոլորեցնել հանրությանը։

Ըստ այդմ, իշխանություններին թվում է, որ ինչքան շատ մեղադրանքներ ուղղեն ընդդիմության ու հատկապես «նախկինների» հասցեին, դրանից իրենց արածները, իրենց մեղքով երկրին բերված փորձանքները մոռացվելու են։ Բայց դա ընդամենը ինքնախաբեություն է, քանի որ գործողների ու նախկին իշխանությունների ժամանակ եղած իրավիճակներն ուղղակի անհամեմատելի են։ Օրինակ՝ Փաշինյանն իր ձախողումները քողարկելու համար հայտարարում է, թե նախկին իշխանությունների ժամանակ է Արցախը դուրս մնացել բանակցություններից, հենց նրանք են բանակցել Արցախի 72 տոկոսը հանձնելու շուրջ և այլն։

Բայց, իրենց բոլոր ակնառու թերություններով հանդերձ, նախկին իշխանությունները, ինչ էլ որ բանակցել են, կարողացել են արդյունքում ամրացնել մեր պետականությունը և ապահովել Արցախի ամբողջականությունը, Արցախի ու Հայաստանի լիարժեք անվտանգությունը։ Ավելին, նրանց ժամանակ նույնիսկ որևէ խոսք չի գնացել Շուշիի ու Հադրութի մասին։ Եվ եթե անվտանգության գոտի համարվող տարածքներից էլ որոշ զիջումներ լինեին, ապա դրա փոխարեն պետք է քննարկվեր Արցախի կարգավիճակի հարցը՝ ընդհուպ մինչև ինքնորոշման իրավունքի լիատակար իրականացում։ Դրա հետ մեկտեղ, Փաշինյանը պարբերաբար նշում է, թե նախկիններն ընդամենը ժամանակ են շահել։ Կարողացել են, ժամանակ են շահել, ի վերջո, ընթացել են բանակցություններ, որտեղ միշտ էլ ադրբեջանական կողմը ավելի խեղճ դիրքերում է եղել:

Է, թող Փաշինյանը նույնպես ժամանակ շահեր, այլ ոչ թե ամեն ինչ տաներ բանակցային գործընթացի տապալմանը, որպեսզի Ադրբեջանը լեգիտիմացնի իր կողմից ռազմական ագրեսիայի սանձազերծումը։ Ու ընդհանրապես, ընդդիմությանը կապիտուլյանտ ու դավաճան անվանելով՝ Փաշինյանը չի կարող որևէ կերպ արդարացնել իր իշխանության տապալումները, քանի որ ոչ թե նախկինների, այլ անձամբ իր ստորագրությունն է դրված կապիտուլյացիոն փաստաթղթի տակ, անձամբ իր մեղքով են եղել հազարավոր զոհերը, անձամբ ինքն է կորցրել հայրենիքի զգալի մասը։ Ու կարծես թե հենց ինքն է պատրաստ առաջիկայում ստորագրություն դնել կապիտուլ յացիոն նոր փաստաթղթերի տակ։ Այնպես որ, գոռգոռալով ու մեղքը այլոց «գրպանը գցելու» փորձերով իրականությունից շատ հեռու չես փախչի...

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 265 անգամ
Լրահոս
Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է Ադրբեջանցին որտե՞ղ է բուժօգնություն ստացել ու որտեղ է հիմա գտնվում Ռուբիոն և Բայրամովը անդրադարձել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Լույս չի լինի Ազգերի լիգա․ Չեռնոգորիա - Հայաստան․ մեկնարկային կազմեր Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում Հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին Մայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Պետության բացառիկ լիազորությունը փոխանցվում է ինչ-որ մասնավոր ընկերությունների․ փաստաբան Մեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է Հոխորտանքներ Ադրբեջանից․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններում հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը «Ղարաբաղը ծախեց, 5000 երեխու կոտորեց, 15-ին` վառեց․ Փաշինյանի նման դավաճան էլ չկա» (video) Տիգրան Ավինյա՛ն, արի այստեղ ու պատասխան տուր․ խայտառակ վիճակ․ մարդիկ չեն կարողանում ավտոբուս նստել (video) Ցույցեր Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև Հայաստանի համար կարևոր երկու ճանապարհ փակվում է․ ու՞մ եք ձեռք առնում․ Հենրիխ Դանիելյան(video) Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am