«Сам дурак» ոճի ավանդական երկխոսություն

Առավոտ օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Ազգային ժողովի ամեն մի նիստի ընթացքում նախատեսված է միջոցառում, որը կոչվում է «պատգամավորներ-կառավարություն հարց ու պատասխան»: Իբր պատգամավորները հարց են տալիս, իսկ կառավարության անդամները պատասխանում են: Բայց հարց տալը, ինչպես գրված է ժուռնալիստիկայի ցանկացած դասագրքում, նպատակ ունի ինչ-որ հավելյալ տեղեկություն բացահայտելու, դիմացինի դիրքորոշումը պարզելու: Եթե ես հարցնում եմ՝ Դուք չե՞ք գտնում, որ դուք սրիկա եք, դա իրականում հարց չէ, դա հարցական նշանով մեղադրանք է, որն ունի միայն մեկ նպատակ՝ հնչեցնել «սրիկա» բառը: Որովհետեւ ենթադրելի է, որ աշխարհում գրեթե չկան մարդիկ եւ բացարձակապես չկան պաշտոնյաներ ու քաղաքական գործիչներ, որոնք իրենց սրիկա են համարում: Այդպիսով, հարցի պատասխանը նախօրոք հայտնի է:

Եվ ահա, վերջին մի քանի ամիսների «հարցուպատասխաներն» այնքան նման են միմյանց, որ դավադրությունների տեսության կողմնակիցները թերեւս կարող են կասկածել, որ իշխանությունն ու ընդդիմությունն իրար հետ պայմանավորվում են նույն թատրոնը խաղալու: Սխեման մոտավորապես հետեւյալն է. ընդդիմությունն ասում է (ձեւակերպելով դա որպես հարց)՝ դուք դավաճանել եք, դուք ծախել եք, դուք հանձնել եք, իսկ իշխանությունը հակադարձում է (որպես պատասխան)՝ այդ դո՛ւք եք ծախել, դավաճանել եւ հանձնել՝ ղեկավարվելով բանավեճի «сам дурак» պարզունակ տրամաբանությամբ:

Ընդ որում` ընդդիմադիր պատգամավորները վկայակոչում են իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել ա՛յս իշխանության օրոք, ինչպես նաեւ երկրի ներկայիս ողորմելի իրավիճակը: Իսկ իշխանության ճամբարից հնչում են մեղադրանքներ ենթադրյալ հանցագործությունների մասին, որոնք դեռեւս պետք է ապացուցվեն դատարանի կողմից, ինչպես նաեւ ներկայացվում են բանակցային գործընթացի մանրամասներ, որոնց մի մասն ինձ ճշգրիտ չի թվում:

Մասնավորապես, ոչ մի բաց փաստաթղթում, որքան ես գիտեմ, գրված չէ, որ հայկական զինված ուժերը պետք է դուրս գային Շուշիից եւ Հադրութից: Եվ, իհարկե, իշխանության գլխավոր փաստարկն է Ռոբերտ Քոչարյանի հարուստ լինելը, եւ դա իսկապես հզոր կռվան է հասարակական կարծիքի վրա ազդելու տեսանկյունից: Արդեն բազմիցս նշվել է, որ Քոչարյանի՝ ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի լիդեր լինելը խոցելի է դարձնում այդ խմբակցության պատգամավորներին:

Այսպիսով, իշխանությունը կոռուպցիայի հարցով ասում է ճշմարտությունը, բայց պարտության միակ կամ անգամ հիմնական պատճառը կոռուպցիան հռչակելու փորձը, իմ կարծիքով, համոզիչ չէ: Գումարած դրան, իշխանությունը, արդարանալու նպատակով, աղավաղված է ներկայացնում բանակցային գործընթացը: Ընդդիմությունը, չկարողանալով կամ չցանկանալով խորանալ պարտության իրական պատճառների մեջ, առաջ է բերում «դավաճանելու» եւ «ծախելու» պարզունակ եւ, իմ պատկերացմամբ, սխալ վարկածը: Երկուսն էլ, առավել կամ պակաս հաջող ձեւով, խաղում են մարդկանց զգացմունքների հետ: Երկուսն էլ չեն մոտեցնում մեզ ճշմարտությանը»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

դիտվել է 565 անգամ
Լրահոս
Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է Ադրբեջանցին որտե՞ղ է բուժօգնություն ստացել ու որտեղ է հիմա գտնվում Ռուբիոն և Բայրամովը անդրադարձել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Լույս չի լինի Ազգերի լիգա․ Չեռնոգորիա - Հայաստան․ մեկնարկային կազմեր Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում Հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին Մայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Պետության բացառիկ լիազորությունը փոխանցվում է ինչ-որ մասնավոր ընկերությունների․ փաստաբան Մեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է Հոխորտանքներ Ադրբեջանից․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններում հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը «Ղարաբաղը ծախեց, 5000 երեխու կոտորեց, 15-ին` վառեց․ Փաշինյանի նման դավաճան էլ չկա» (video) Տիգրան Ավինյա՛ն, արի այստեղ ու պատասխան տուր․ խայտառակ վիճակ․ մարդիկ չեն կարողանում ավտոբուս նստել (video) Ցույցեր Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև Հայաստանի համար կարևոր երկու ճանապարհ փակվում է․ ու՞մ եք ձեռք առնում․ Հենրիխ Դանիելյան(video) Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am