Եթե պայմանավորվածությունը չի խախտվել, նշանակում է՝ Նիկոլ Փաշինյանն է խաբել. իշխանության խորամանկ խաղերը

168 ժամը գրում է. Դեռ 2018թ. խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Նիկոլ Փաշինյանը հավաստիացնում էր, որ ջրի սակագինը մինչև 2024թ. չի փոխվելու։

««Վեոլիա ջուր» ընկերության և Հայաստանի կառավարության միջև կնքված նախկին պայմանագրով դեկտեմբերին խմելու ջուրը պետք է թանկանար 11 դրամով։ Եվ մենք` կառավարությունը, այս ընթացքում բանակցեցինք «Վեոլիա ջրի» հետ և պայմանավորվեցինք, որ մինչև 2024թ. Հայաստանում խմելու ջրի թանկացում տեղի չի ունենալու։ Սա «Վեոլիա ջուր» ընկերության և մեր կառավարության արդյունավետ համագործակցության առաջին լուրջ օրինակն է»,- ասում էր Նիկոլ Փաշինյանը։

Բայց, ինչպես տեսնում ենք, այդպես չեղավ. ի հեճուկս Նիկոլ Փաշինյանի հավաստիացումների՝ «Վեոլիա ջուրը» հաջորդ տարվա հունվարի 1-ից սակագները բարձրացնելու, այն էլ՝ կտրուկ բարձրացնելու հայտ է ներկայացրել։ Առաջարկվում է ջրի գինը 180-ից դարձնել 223 դրամ։

Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը խաբել է հասարակությանը։

Առավել ևս, երբ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը հայտարարում է, որ ընկերությունը սակագնի բարձրացման հայտ ներկայացնելով՝ ոչ մի պայմանավորվածություն չի խախտել։

Եթե չի խախտել, նշանակում է՝ Նիկոլ Փաշինյանն է ժամանակին ստել՝ հայտարարելով, որ մինչև 2024թ. սակագինը չի բարձրանա։

«Տեսեք՝ կա 15 տարով վարձակալության պայմանագիր, կան բազիսային գներ, որոնք ֆիքսված են, և ամեն տարի վերցվում է այդ բազիսային գինը, վրան ավելացվում է սղաճ, ջրի փոփոխության և էլեկտրաէներգիայի գործոնը։ Պայմանավորվածությունը ձեռք է բերվել, որ եթե լինեն համապատասխան փոխհատուցումներ, ապա ընկերությունը դեմ չի լինի, որ բազիսային սակագները փոխվեն այնքան, որպեսզի պահպանվեն գործող գները։

Պայմանավորվածություններն այսօր էլ շարունակում են մնալ, այսինքն՝ եթե լինի համապատասխան ֆինանսավորում, իսկ դրանք եղել են կամ սուբսիդիայի, կամ վարձակալության տեսքով»,- ասում է ՀԾԿՀ նախագահը։

Հիմա փորձենք ավելի պարզ բացատրել, թե ի՞նչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը խոսում էր «Վեոլիա ջրի» հետ փայլուն համագործակցության, կառավարության արդյունավետ աշխատանքի ու ջրի սակագները չբարձրացնելու պայմանավորվածության մասին, իրականում ահա թե ինչ են արել՝ վերցրել պետության հաշվին սուբսիդավորել են ջրի սակագները ու դա ներկայացրել են՝ որպես չտեսնված-չլսված ձեռքբերում, որին հաջողվել է հասնել կառավարությանը։

Սա մանր խորամանկություն է։ Արտառոց ոչինչ չկա նրանում, որ սակագների բարձրացման բեռը պետության կողմից վերցնելու պայմանով՝ միշտ էլ կարելի է խուսափել թանկացումից։

Խոսքը միայն ջրին չի վերաբերում։ Նույն ձևով կարելի է խուսափել նաև գազի կամ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումից։ Ընդամենն ինչ-որ մեկը պետք է վճարի դրա դիմաց։

Այս պարագայում այդ մեկը եղել է կառավարությունը, որը պետական բյուջեի միջոցների հաշվին սուբսիդավորել է ջրի սանկագինը և դա ներկայացրել հասարակությանը՝ որպես աննախադեպ ձեռքբերում։ Դեռ չհաշված, որ փոխել են վարձակալության պայմանագիրը և սակագների բարձրացման բեռի մի մասը վերջին տարիներից տեղափոխել 2025թ.։

Սակագնի սուբսիդավորումն իրականացվել է վարձակալության վճարի հաշվին, որը կառավարող ընկերությունը՝ ի դեմս «Վեոլիա ջրի», վարձակալության պայմանագրով պարտավորվել է վճարել պետությանը։ Այդ գումարները փոխարենն ուղղվեին համակարգի խնդիրների լուծմանը՝ ծառայեցվել են իշխանությունների հեղինակության բարձրացմանը։

Քանի որ սուբսիդավորումը գնալով մեծ բեռ է դառնում պետական բյուջեի վրա, հատկապես առաջարկվող նոր սակագների պայմաններում, հիմա էլ որոշել են մեկ ուրիշ խորամանկություն անել։ Մտադիր են հրաժարվել վարձակալության պայմանագրով նախատեսված սակագների նվազեցումից, որը պիտի լիներ պայմանագրի երկրորդ կեսին։

Հիշեցնենք, որ «Վեոլիա ջրի» հետ վարձակալության պայմանագիրը կնքված է մինչև 2031թ.։

Այդ պայմանագրով նախատեսված է, որ սկսած 2024թ.՝ բազիսային սակագները պետք է նվազեն։ Ընդ որում՝ բավական կտրուկ։ Արդեն 2031թ. ջրի բազիսային սակագինը պիտի լիներ 100-110 դրամի սահմաններում։

Հիմա իշխանությունները պատրաստվում են ոչ միայն հաջորդ տարվանից բարձրացնել սակագինը, այլև ընդհանրապես հրաժարվել հետագա նվազեցումներից։

Ջրային կոմիտեն «Վեոլիա ջուր» ընկերության հետ երկարաժամկետ թիմային քաղաքականություն ունենալու հնարավորություն են փորձում ստեղծել, ասում է Հանրային ծառայություններ կարգավորող հանձնաժողովի նախագահը՝ «Այսինքն՝ վարձակալության պայմանագրում այնպիսի փոփոխություններ անենք, որ առաջիկա 10 տարվա համար ունենանք կայուն գնային քաղաքականություն։ Դա ենթադրում է սակագնի որոշակի բարձրացում, որը կմնա կայուն 10 տարիների ընթացքում։ 1-2 դրամի տատանումներ կարող են լինել, այն հիմնարար սկզբունքների շրջանակներում, որոնք կան վարձակալության պայմանագրում»։

Հանձնաժողովը հաշվարկել է, որ այդ դեպքում հաջորդ տարվա հունվարի 1-ից սակագինը կբարձրանա 20 դրամով՝ 180-ից դառնալով 200 դրամ։

Սա ավելի քան 11 տոկոսանոց թանկացում է, որը կրելու են քաղաքացիները։

Բացառություն է արված միայն սոցիալական խմբերի համար։ Հանձնաժողովը պատրաստվում է նրանց համար սակագները թողնել նույնը։

Ենթադրվում է, որ այդ բեռը դարձյալ կստանձնի կառավարությունը՝ պետական բյուջեի միջոցների հաշվին։

Այդպիսով, հաջորդ տարիների նվազեցումներից հրաժարվելու հաշվին՝ կառավարությունը մտադիր է մինչև վարձակալության պայմանագրի ավարտը կամ մինչև 2031թ. կայուն բարձր պահել բազիսային սակագինը։ Նվազում չի լինի, իսկ բարձրացման հետ արդեն առնչվում ենք։

Սա այն է, ինչ ունենք ջրային համակարգում Նիկոլ Փաշինյանի ասած՝ արդյունավետ աշխատանքի արդյունքում։ Պետության հաշվին սուբսիդավորել են սակագները ու կարծում են, թե մեծ բան են արել։ Համակարգի աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու, ծախսերն ու կորուստները կրճատելու միջոցով սակագների նվազեցման համար պայմաններ ստեղծելու փոխարեն՝ հեշտ միջոց են գտել։

Ջրամատակարարման ոլորտում այսօր էլ կորուստները հասնում են 80 տոկոսի։ Սակագների բարձրացում թույլ չտալու համար պետք է մտածել առաջին հերթին կորուստները կրճատելու մասին և ոչ թե պետության միջոցների հաշվին՝ համատարած սուբսիդավորում իրականացնել։

Ջրի կորուստներն ինչպես տեխնոլոգիական են, այնպես էլ՝ տեխնիկական։ Ցանկացած պարագայում դրանք նվազեցնելու համար անհրաժեշտ են ներդրումներ։ Ներդրումներ, որոնք շատ հաճախ չեն իրականացվում՝ սակագների բարձրացման բեռը թուլացնելու համար։ Թեև դա վատագույն լուծումն է, որը հետագայում բերելու է շատ ավելի ծանր հետևանքների։

Բայց դա իշխանություններին քիչ է հետաքրքրում։ Նրանք լուծում են ոչ թե հեռանկարային, այլ այսօրեական խնդիրներ։ Իսկ թե ինչ կլինի հեռանկարում, կարևոր չէ։

դիտվել է 900 անգամ
Լրահոս
«Սերժ Սարգսյանի կոշտ արձագանքը՝ դատախազի զրպարտիչ մեղադրանքներին» (video) Խայտառակ վտանգ կա. Իրանի փլուզումը մեզ համար մահացու է լինելու. Երվանդ Բոզոյան (video) Եվս մեկ քայլ առաջ, նիկոլենց կեղծիքը ռումբի պես «պայթելու է Վեհափառի առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Սերժ Սարգսյանը բացահայտեց ընդդիմության ներսի խնդիրը (video) Հասկացե՛ք, պարու՞մ եք Նիկոլի բառաբանի տակ, թե՞ կոնկրետ քայլերի ենք անցնում․ Էդուարդ Շարմազանով (video) Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարների գործով կեղծ դատավարությունները կշարունակվեն փետրվարի 5-ին Ինչու՞ Նիկոլը վախեցավ Գագիկ Ծառուկյանից ու Հովիկ Աբրահամյանից (video) Սերժ Սարգսյան․ թիրախում միայն իշխանությունն է և Նիկոլ Փաշինյանը Նիկոլն էնքան չկար, որ Աննա Հակոբյանը մեր էջն էր շեյր անում իր էջում. Արմեն Աշոտյան (video) Ձնագնդի խաղալու ժամանակ երեխան ընկել է և ստացել մարմնական վնասվածք Արարատ Միրզոյանի ասածը ԵԽԽՎ-ում ակնհայտ սուտ էր․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Ունենք ստոր, ողորմելի իշխանություն, որոնք ոչ մեկի սրբությունը չեն հարգում. Ակցիայի մասնակից Ի՞նչ է թաքնված Կովկասում «բրիտանական» խողովակաշարերի շուրջ մանևրների հետևում Հայ երիտասարդության նկատմամբ «հոգատարության» փաշինյանական մի նոր նախաձեռնություն է ի հայտ եկել. Արմեն Այվազյան Խայտառակ թվեր․ Նիկոլի միայն մի օլիգարխը մեկ ու կես միլիարդ դոլարի եկամուտ ունի․ Երվանդ Բոզոյան (video) Արամ Վարդևանյանը ԱՄՆ–ում խոսեց ՀՀ-ում հետապնդվող սրբազանների ու բարերարների մասին (video) Հնարավոր չէ և քրիստոնյա լինել, և հավատալ սնոտի բաների՝ թուղթ ու գիր, թալիսման, աչքի ուլունք. Հայր Զաքարիա Հ1-ի Պետրոսը պետք է լսի սա. ավագանի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Կիև Վահագն Խաչատուրյա՛ն, իմացի՝ մենք քեզ մի տեղ տեսնելու ենք, ու․․․ Ռուզան Խաչատրյանը հունից դուրս եկավ (video) Փաշինյանը գնում է իրավական բեսպրեդելության, միայն թե Ավստրիայում կայանալիք հոգևոր ժողովը խափանվի. Սևակ Խաչատրյան Փաշինյանի սիրելի Եվրոպան լռում է. ուժային համակարգը դարձել է Նիկոլի ձեռքի խաղալիքն ու խամաճիկը. Տաթևիկ Վիրաբյան Նիկոլը «գցել է» Պուտինին․․․ ի՞նչ է սպասվում․ Երվանդ Բոզոյան (video) Այս խիստ մտահոգիչ ժողովրդագրական միտումները բնութագրում են իշխանության կառավարումը․ Թադևոս Ավետիսյան «Արսեն Թորոսյա՛ն, երեկ Հ1-ի եթերում լացում էիր․ առնվազն անբարոյականություն է»․ Դերենիկ Մալխասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Էդգար Էլբակյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քղաքագետ Հայկ Նահապետյանը Հունվարի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հունվարի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am