Թթվածնի լուրջ խնդիր ունեն

«Հրապարակ օրաթերթը» գրում է. Մի շարք բժշկական կենտրոններից, հիմնականում՝ մարզային, երեկվանից ահազանգեր ենք ստանում, որ թթվածնի լուրջ խնդիր ունեն։ Մեզ ասացին, որ թթվածնային կայանները չեն հասցնում բավարար քանակությամբ թթվածին արտադրել եւ մատակարարել հիվանդանոցներին, որոնք քովիդով հիվանդ քաղաքացիների են սպասարկում։ Եվ թթվածնի պակասը կամ բացակայությունը կարող է ավելացնել առանց այն էլ օր-օրի շատացող մահերի թիվը։


Առողջապահության նախարարությունից մեր հարցին, թե տեղյա՞կ են խնդրից եւ ի՞նչ քայլեր են ձեռնարկում այն լուծելու ուղղությամբ, ասացին․ «Բոլոր թե՛ պետական, թե՛ թթվածնային կայանների ուժերն առողջապահության նախարարությունը մոբիլիզացրել է, աշխատում են 24/7 ռեժիմով։ Թթվածնային կայանների ծանրաբեռնվածության պատճառով որոշ թթվածնային կայաններում երբեմն լինում են վթարներ, որոնք մասնագետները փորձում են արագ վերացնել, որպեսզի ապահովեն թթվածնի մատակարարման հոսքը»։

Հարցին, թե որտեղից է, այդ դեպքում, գալիս դժգոհությունը, եթե իրենք ամեն ինչ անում են, որ թթվածինը բավարար չափով արտադրվի եւ մատակարարվի, նախարարության խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանն ասաց․ «Դժգոհությունը չգիտեմ, թե որտեղից է գալիս, ես գիտեմ, որ չորս մասնավոր կայանում եղել է վթար, հիմա այդ ուղղությամբ աշխատում են, ամեն ինչ անում են, որ արագ կարգավորեն»։

Նշենք, որ խնդիրներ կան հիմնականում Գեղարքունիքի մարզի ԲԿ-ներում, Սպիտակում, այլ մարզերում եւս։

 

դիտվել է 455 անգամ
Լրահոս
Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է Ադրբեջանցին որտե՞ղ է բուժօգնություն ստացել ու որտեղ է հիմա գտնվում Ռուբիոն և Բայրամովը անդրադարձել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Լույս չի լինի Ազգերի լիգա․ Չեռնոգորիա - Հայաստան․ մեկնարկային կազմեր Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում Հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին Մայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Պետության բացառիկ լիազորությունը փոխանցվում է ինչ-որ մասնավոր ընկերությունների․ փաստաբան Մեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է Հոխորտանքներ Ադրբեջանից․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններում հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը «Ղարաբաղը ծախեց, 5000 երեխու կոտորեց, 15-ին` վառեց․ Փաշինյանի նման դավաճան էլ չկա» (video) Տիգրան Ավինյա՛ն, արի այստեղ ու պատասխան տուր․ խայտառակ վիճակ․ մարդիկ չեն կարողանում ավտոբուս նստել (video) Ցույցեր Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև Հայաստանի համար կարևոր երկու ճանապարհ փակվում է․ ու՞մ եք ձեռք առնում․ Հենրիխ Դանիելյան(video) Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am