«Հրապարակ» թերթը գրում է. «Արարատի մարզի Մասիսի շրջանում ՔՊ-ն թեկնածուի փնտրտուքի մեջ է։ Նախնական ընտրությունը կանգ է առել Մասիսում հայտնի Սայադի՝ Սայեն Հայրապետյանի վրա: Նա ԵԿՄ տարածքայինի ղեկավարն է, 2000-ականներին ՀՀԿ-ի համակիրն էր, իսկ 2012 եւ 2017 թթ․ աշխատել է ԲՀԿ-ի համար, 17-ին ԲՀԿ ռեյտինգային ցուցակում էր: Նրա թեկնածությունն առաջ է քաշել մարզպետ Ռազմիկ Թեւոնյանը, սակայն կուսակցությունում դեմ էին, ասում են, որ Թեւոնյանի կարճատեւ հրաժարականն այս տարաձայնություններով էր պայմանավորված: ՔՊ-ում հակված չեն առաջադրելու Սայադին, որն անցնում է աղմկահարույց պատմություններով, բացի դա, մասիսցիներն ասում են` երկու բառ իրար չի կարողանում կապել:
Բանակցել են նախկին քաղաքապետ Սաշա Հակոբյանի որդու հետ, ապա հետ քաշվել, հիմա էլ բանակցում են նախկին միլպետ Գագիկ Մխիթարյանի հետ՝ որդուն՝ Արտյոմ Մխիթարյանին առաջադրելու շուրջ: ՔՊ-ն այստեղ ուժեղ մրցակից ունի` ՀՀԿ-ական գործող համայնքապետ Դավիթ Համբարձումյանը, որն առաջադրվելու է «Համբարձումյան դաշինքով»:
Փետրվարի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը
Փետրվարի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը
Փետրվարի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Փետրվարի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Փետրվարի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Փետրվարի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Էդգար Էլբակյանը
Փետրվարի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Փետրվարի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քղաքագետ Հայկ Նահապետյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը