Արթիկում իշխանությունը չի կողմնորոշվում

«Փաստ» օրաթերթը գրում է. «Դեկտեմբերի 5-ին ՏԻՄ ընտրություններ են սպասվում նաև Արթիկում: Թերթի տեղեկություններով, այստեղ ևս բավական թեժ ընտրապայքար է սպասվում, քանի որ իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» ընտրություններին պատրաստվում է մասնակցել մի քանի դեմքով։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, իշխանությունները, տեսնելով, թե ինչպես պարտվեցին Գյումրիում և Գորիսում, Արթիկում փորձում են ոչ թե միանգամից կենտրոնանալ մեկ թեկնածուի վրա, այլ առաջնորդվել «ցանցային» մեթոդով։ Թերթի տեղեկություններով, թեկնածուներից առաջինն Արթիկի գործող քաղաքապետ, նախկին ՀՀԿ-ական Մխիթար Վարագյանն է։

Հնարավոր մյուս թեկնածուն Արթիկի ևս մեկ նախկին քաղաքապետ է՝ Արսեն Աբրահամյանը, որը նույնպես նախկին ՀՀԿ անդամ է, իսկ ներկայումս Շիրակի մարզպետարանի գլխավոր քարտուղարն է։ Սակայն Վարագյանի և Աբրահամյանի թեկնածության հետ կապված Արթիկի ՔՊ կառույցում կա մեծ տարաձայնություն ու անհամաձայնություն, ինչը պայմանավորված է վերը նշված թեկնածուների՝ նախկին իշխանությունների ներկայացուցիչներ լինելու փաստով։


Իշխանության տեսադաշտում են նաև Արթիկի էլցանցի նախկին պետ Գրիգոր Բաղդասարյանը, որն Արթիկում առավել հայտնի է Գրիգ մականվամբ, ինչպես նաև գործող քաղաքապետի տեղակալ Արտակ Հարությունյանը։ Մեր ունեցած տեղեկության համաձայն, ընդդիմության կողմից որպես քաղաքապետի թեկնածու է նախանշվում շրջակա միջավայրի նախկին փոխնախարար, ՀՅԴ անդամ Հակոբ Մաթիլյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 278 անգամ
Լրահոս
Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է Ադրբեջանցին որտե՞ղ է բուժօգնություն ստացել ու որտեղ է հիմա գտնվում Ռուբիոն և Բայրամովը անդրադարձել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Լույս չի լինի Ազգերի լիգա․ Չեռնոգորիա - Հայաստան․ մեկնարկային կազմեր Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում Հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին Մայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Պետության բացառիկ լիազորությունը փոխանցվում է ինչ-որ մասնավոր ընկերությունների․ փաստաբան Մեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է Հոխորտանքներ Ադրբեջանից․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններում հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը «Ղարաբաղը ծախեց, 5000 երեխու կոտորեց, 15-ին` վառեց․ Փաշինյանի նման դավաճան էլ չկա» (video) Տիգրան Ավինյա՛ն, արի այստեղ ու պատասխան տուր․ խայտառակ վիճակ․ մարդիկ չեն կարողանում ավտոբուս նստել (video) Ցույցեր Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև Հայաստանի համար կարևոր երկու ճանապարհ փակվում է․ ու՞մ եք ձեռք առնում․ Հենրիխ Դանիելյան(video) Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am