Անհեռանկար ու իշխանահաճո գործելաոճի ծանր հետևանքները

«Փաստ» օրաթերթը գրում է. «2018 թվականի հեղափոխության ավարտից հետո Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նախկին տնօրեն Մհեր Պոլոսկովը ներկա իշխանություններին հաճոյանալու և լավ հարաբերությունների հիմք ստեղծելու նպատակով որոշեց ԶՊՄԿ արդեն իսկ մի քանի հազարանոց աշխատակազմը համալրել ևս 1500 աշխատողով, որպեսզի հայաստանյան նորաթուխ իշխանություններն իրենց հաշվետվություններում ձեռքբերումներ ցույց տալու հիմքեր ունենան: Ուշագրավն այն է, որ ԶՊՄԿ աշխատակազմը ուռճացվել է մարդկանց հաշվին, որոնց աշխատուժի անհրաժեշտությունը ընկերությունն ամենևին չուներ:

Թերթի տեղեկություններով, հիմա արդեն, երբ կառավարությունը բանավոր պայմանավորվածությունների արդյունքում «զավթել» է ԶՊՄԿ բաժնետոմսերի մի մասը, ԶՊՄԿ-ում էլ անհասկանալի կերպով կառավարում է «Գեոպրոմայնինգ» ընկերությունը, Մհեր Պոլոսկովը մնացել է որպես ստվերային կառավարող: Մեր աղբյուրների փոխանցմամբ, այդ կառավարչի կամայական որոշման արդյունքում հիմա էլ բազմաթիվ աշխատողների ծանուցումներ են ուղարկում` աշխատանքից ազատման վերաբերյալ: Մեր ունեցած հավաստի տեղեկություններով, ԶՊՄԿ աշխատակազմը շուտով կհամալրվի հարյուրավոր ռուս աշխատողներով` ըստ էության ընկերությունից տեղացի աշխատողներին դուրս թողնելու հաշվին: Ստացվում է, որ նախկին տնօրենի անհեռանկար և ներկա ղեկավարության իշխանահաճո գործելաոճից տուժեց ոչ միայն ընկերությունը, այլև բազմաթիվ սյունեցիներ:


Սրան զուգահեռ, մեր աղբյուրների փոխանցմամբ, առաջիկայում այստեղ սպասվում է աշխատավարձերի շոշափելի նվազեցում: Բանն այն է, որ Սոթքի հանքավայրում աշխատողների աշխատավարձերն ավելի ցածր են, ուստի «Գեոպրոմայնինգը» որոշել է ԶՊՄԿ-ի աշխատակիցների աշխատավարձերը հավասարեցնել կամ գոնե մոտեցնել Սոթքի աշխատավարձերին:

Ճիշտ է, երեկ կոմբինատը հայտարարություն տարածեց, թե «չեն լինելու կրճատումներ ո՛չ անձնակազմի և ո՛չ էլ սոցիալական աջակցությունների մասով», այդուամենայնիվ, մեր աղբյուրները փոխանցում են, որ ամեն ինչ այդքան միանշանակ չէ: Մյուս կողմից, ինչպես տեսնում ենք, աշխատավարձերի մասին խոսք չկա: Ինչ վերաբերում է սոցիալական աջակցություններին, ապա, մեր տեղեկություններով, նույնիսկ ՊՇՌ տեստերի համար վճարում են աշխատակիցները, իսկ կոմբինատը չի փոխհատուցում դրանք»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 223 անգամ
Լրահոս
Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է Ադրբեջանցին որտե՞ղ է բուժօգնություն ստացել ու որտեղ է հիմա գտնվում Ռուբիոն և Բայրամովը անդրադարձել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Լույս չի լինի Ազգերի լիգա․ Չեռնոգորիա - Հայաստան․ մեկնարկային կազմեր Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում Հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին Մայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Պետության բացառիկ լիազորությունը փոխանցվում է ինչ-որ մասնավոր ընկերությունների․ փաստաբան Մեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է Հոխորտանքներ Ադրբեջանից․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններում հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը «Ղարաբաղը ծախեց, 5000 երեխու կոտորեց, 15-ին` վառեց․ Փաշինյանի նման դավաճան էլ չկա» (video) Տիգրան Ավինյա՛ն, արի այստեղ ու պատասխան տուր․ խայտառակ վիճակ․ մարդիկ չեն կարողանում ավտոբուս նստել (video) Ցույցեր Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև Հայաստանի համար կարևոր երկու ճանապարհ փակվում է․ ու՞մ եք ձեռք առնում․ Հենրիխ Դանիելյան(video) Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am