Մա՞րդ եք, թե՞ կենդանի

Հրապարակ օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը թերթի խմբագրականում գրել է.

 Մի մեծ ցանկություն ունեմ` երեսառերես հանդիպել այն մարդանման էակներից մեկին, որն անիծում, քարկոծում, հայհոյում է մահացածներին: Տեսնեի` արդյո՞ք դրանք մեզ նման աչք-ականջ-ձեռք-ոտք ունեն, մեզ նման խոսել-լսել-հասկանալ գիտեն, արդյո՞ք հայր-մայր, քույր-եղբայր ունեն, իրենց հարազատներից որեւէ մեկին երբեւէ հողին հանձնե՞լ են, սգացե՞լ են նրանց մահը: Անպայման կհարցնեի` դուք դպրոց գնացե՞լ եք, ձեր ծնողներն ինչ-որ տարրական հասկացությունների հետ ձեզ ծանոթացրե՞լ են: Ասենք` երբեւէ լսե՞լ եք, որ իդեալական մարդիկ չկան, եւ բոլորը թերություններ ունեն: Կամ` ձեզ երբեւէ ասե՞լ են, որ մարդիկ ազատ են իրենց կարծիքն արտահայտելու հարցում եւ պարտավոր չեն իրենց քայլերը, պահվածքը, խոսքը, գործը, տեսակետը ձեզ հետ համաձայնեցնել:


Կամ կհարցնեի` լսե՞լ եք, որ դատավորը մեկն է եւ երկրի վրա չի ապրում: Նույնիսկ դատավորի պատմուճան հագած մարդիկ բարոյախրատական դասեր չեն տալիս եւ մարդկանց վարքագիծը գնահատում են ընդամենը քրեական եւ քաղաքացիական օրենսգրքերի սահմաններում: Վերջապես՝ շատ կուզենայի տեսնել, թե իրականում ովքեր են մահացած անձանց դատափետող այս «հրեշտակները»:

Ո՞վ է, որ մարդկության, հասարակության համար ավելի արժեքավոր էակ է, քան գրող, հրապարակախոս, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Վանո Սիրադեղյանը, քան հայտնի փաստաբան, Փաստաբանների պալատի նախկին նախագահ Ռուբեն Սահակյանը, քան հասարակական գործիչ, «Արար» հանդեսի խմբագիր, դեռ տարիներ առաջ խաղաղություն քարոզող Գեորգի Վանյանը, հայտնի լրագրող Կարմեն Դավթյանը, քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը: Նրանք՝ բոլորը, անկախ իրենց բոլոր թերություններից, գույն ու արժեք էին, անհատականություն էին, եւ նրանց դատապարտելու համար առնվազն պետք է նրանցից ավելի մեծ արժեք քեզնից ներկայացնես:

 

դիտվել է 1171 անգամ
Լրահոս
Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է Ադրբեջանցին որտե՞ղ է բուժօգնություն ստացել ու որտեղ է հիմա գտնվում Ռուբիոն և Բայրամովը անդրադարձել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Լույս չի լինի Ազգերի լիգա․ Չեռնոգորիա - Հայաստան․ մեկնարկային կազմեր Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում Հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին Մայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Պետության բացառիկ լիազորությունը փոխանցվում է ինչ-որ մասնավոր ընկերությունների․ փաստաբան Մեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է Հոխորտանքներ Ադրբեջանից․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններում հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը «Ղարաբաղը ծախեց, 5000 երեխու կոտորեց, 15-ին` վառեց․ Փաշինյանի նման դավաճան էլ չկա» (video) Տիգրան Ավինյա՛ն, արի այստեղ ու պատասխան տուր․ խայտառակ վիճակ․ մարդիկ չեն կարողանում ավտոբուս նստել (video) Ցույցեր Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև Հայաստանի համար կարևոր երկու ճանապարհ փակվում է․ ու՞մ եք ձեռք առնում․ Հենրիխ Դանիելյան(video) Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am