Վարչապետի «անհետ կորած» օգնականը կհամարձակվի՞ խոսել

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Վարչապետի օգնական Գագիկ Իսախանյանը «մուննաթ» է գալիս ամբողջ հայ հասարակության վրա, որ անհետ կորած զինծառայողների հարազատների հետ մեկտեղ բոլորով չեն լծվել որոնողական աշխատանքներ իրականացնելուն: Նա նաեւ մատ է թափ տալիս լրագրողների վրա, թե բավ է շահարկեն անհետ կորածների հարցը:

Երիտասարդ պաշտոնյային թերեւս հիշեցնելու ու հուշելու անհրաժեշտություն կա, որ թե՛ իր զոհված եղբոր (նրա հիշատակը՝ անմար), թե՛ հարյուրավոր անհետ կորածների ճակատագրերի խեղման մեղավորը ո՛չ լրագրողներն են, ո՛չ էլ հայ հասարակությունը:

Հանուն հայրենիքի պաշտպանության ՀՀ զինված ուժերում ծառայություն իրականացնողների ու բանակին կամավորագրվածների հետագա ճակատագրով ՀՀ կառավարությունը, պաշտպանության նախարարությունը պետք է զբաղվեր, հետեւաբար առնվազն գեղեցիկ ու ճիշտ չէ պատկան մարմինների սխալների ու անգործության համար այլ մեղավորներ փնտրել, դեռ մի բան էլ «մուննաթ» գալ:

Հարգելով զոհված ու անհետ կորած յուրաքանչյուր զինծառայողի վիշտը՝ լրագրողները երբեք ու երբեք այնպիսի հարցեր չեն բարձրաձայնել, որ ցավեցնեն կամ վիրավորեն որեւէ մեկի հարազատի, իսկ վարչապետի երիտասարդ օգնականն իրեն իրավունք է վերապահում վեհ կերպարի մեջ մտնել ու դաս տվողի բառապաշարով խոսել բոլորիս հետ: Ծնունդով իջեւանցի երիտասարդը վարչապետի օգնականի պաշտոնին է նշանակվել պատերազմից հետո՝ 2021-ի հունվարին:

Իր իսկ նշանակման մասին նույնպես իրոնիայով է խոսում. լրագրողի հարցին ի պատասխան, թե ինչպես վարչապետի օգնական նշանակվեց, պատասխանել է. «Տունը քնած էի, զանգեցին, ասին՝ կուզե՞ս օգնական, ես էլ մանկուց երազում էի, ասացի՝ այո»: Ի դեպ, անհետ կորած զինծառայողների ընտանիքները հայտնվել են անհարմար դրության մեջ:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ սեպտեմբերի 1-ից կառավարության կողմից դադարեցվել է անհետ կորած զինծառայողների ընտանիքներին աջակցության գումարների տրամադրումը: Այն անհայտ կորած զինծառայողների ընտանիքների շրջանում բողոքի ալիք է առաջացրել: Տեղեկացնենք, որ ամսական 300 հազար դրամի չափով սոցիալական աջակցություն տրամադրվում էր յուրաքանչյուր անհայտ կորած զինծառայողի հաշվով:

Ի դեպ, աջակցության վճարման ժամկետը 9 ամիս էր սահմանվել, սակայն սեպտեմբերին այն դադարեցվել է: Լավ կլիներ՝ զոհվածի եղբայրը, որը վարչապետի օգնական է դարձել, այս հարցը նույն «մուննաթով» փորձեր բարձրաձայնել Նիկոլ Փաշինյանի մոտ, եթե կհամարձակվի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 761 անգամ
Լրահոս
Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է Ադրբեջանցին որտե՞ղ է բուժօգնություն ստացել ու որտեղ է հիմա գտնվում Ռուբիոն և Բայրամովը անդրադարձել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Լույս չի լինի Ազգերի լիգա․ Չեռնոգորիա - Հայաստան․ մեկնարկային կազմեր Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում Հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին Մայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Պետության բացառիկ լիազորությունը փոխանցվում է ինչ-որ մասնավոր ընկերությունների․ փաստաբան Մեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է Հոխորտանքներ Ադրբեջանից․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններում հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը «Ղարաբաղը ծախեց, 5000 երեխու կոտորեց, 15-ին` վառեց․ Փաշինյանի նման դավաճան էլ չկա» (video) Տիգրան Ավինյա՛ն, արի այստեղ ու պատասխան տուր․ խայտառակ վիճակ․ մարդիկ չեն կարողանում ավտոբուս նստել (video) Ցույցեր Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև Հայաստանի համար կարևոր երկու ճանապարհ փակվում է․ ու՞մ եք ձեռք առնում․ Հենրիխ Դանիելյան(video) Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am