Քոչարյան Անդրանիկը փորձում է Արթիկում իշխանության բերել «նախկիններին». պրոցեսներ՝ Փաշինյանի թիկունքում

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Համայնքների խոշորացման ծրագիրը նախընտրական նոր կրքեր է բորբոքում մեր երկրում: Օրեր առաջ իշխող «ՔՊ»-ն պարտություններ կրեց Գորիսում, Մեղրիում եւ Գյումրիում ու ի ցույց դրեց այն, որ կուսակցության ներսում, առանց Նիկոլ Փաշինյանի, թեկուզ եւ թեթեւ հարցեր լուծելու, կազմակերպելու ունակ մարդ չկա:

Սրան զուգահեռ մեզ տեղեկություններ են հասնում, որ թիմի ներսում շատ են առանձին «խաղեր տվողները», որոնք, առանց համաձայնեցնելու իշխանությունների հետ, սկսել են խոշորացվող նոր համայքներում «իշխանիկներ» կարգել:

Երեկ ահազանգ ստացանք, որ Շիրակի՝ մեծությամբ երկրորդ խոշորացվող քաղաք Արթիկում սկսել են գլուխ բարձրացնել կիսակրիմինալ տարրերը, որոնք ցանկանում են գալիք ընտրություններում իրենց թեկնածուն ունենալ՝ ի դեմս Պեմզաշեն համայնքի ղեկավար Անանիկ Ոսկանյանի:

Վերջինս ավելի շատ հայտնի է որպես Երկրապահի Անան, մինչեւ իշխանափոխությունը ամենուր ներկայանում էր որպես գեներալ Մանվելի մարդ, իսկ այդ ընթացքում հասցրել է խոշոր չափերի գույք ձեռք բերել, այդ թվում՝ իրենց համայնքի գազալցակայանը, Երեւանում բնակարան, թանկարժեք ամենագնաց եւ այլն:

Նախկին իշխանությունների հետ սերտաճած, հատկապես ընտրությունների ժամանակ հայտնի ձեւերով ՀՀԿ-ի համար աշխատած անձը գլուխ է գովել, որ հարցերը լուծել է. մասնավորապես խոսում են, որ նա կարողացել է դուրս գալ ՊՆ ՌՈ մի աշխատակցի վրա, վերջինս կապվել է ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հետ ու ինչ-ինչ հանգամանքներից հետո սկսել է իրեն հայտարարել իշխանական թեկնածու, կամ գոնե վերեւից «դաբռո» ունեցող մարդ:

Ի դեպ, Անանիկը սերտ հարաբերությունների մեջ է ԱԺ նախկին պատգամավոր Մուշեղ Պետոյանի հետ, որն արդեն հասցրել է երկրից տանել իր բիզնեսը, կապիտալը ու հիմա ՌԴ հարավային երկրամասում ծաղկող բիզնեսներ ունի, իսկ ԱԺ վերջին ընտրությունների ժամանակ հետ էր վերադարձել Արթիկ ու բացել Քոչարյանի շտաբ` իր շրջապատին ակտիվորեն լծելով հականիկոլական պայքարի:

Այնուամենայնիվ, Արթիկի մեր աղբյուրները պնդում են, որ, չնայած այսպես կոչված գյուղապետերի հնարովի դաշինքի, Անդրանիկ Քոչարյանի ու մյուսների ջանքերի, խոշորացված համայնքի ղեկավարը կլինի հենց Արթիկ քաղաքի բնակիչ, առավել եւս չեն ուզում լսել նախկինների հետ առնչվող որեւէ անուն` մատնանշելով 30 տարի այդ քաղաքում ու շրջակա գյուղերում զերոյական աշխատանքը:

Մեզ հետ զրույցում իշխող կուսակցության մարզային ներկայացուցիչներից մեկը նշեց, որ կուսակցության անդամների նման քայլերն են, որ հանգեցնում են ՏԻՄ-երում Նիկոլի կուսակցության պարտությանը, գնում ու աշխատում են հին, ժամանակին փող բաժանած ու հովանավորչություններից օգտվածների հետ՝ դրանով իսկ հիասթափություն մտցնելով մարդկանց մեջ ե՛ւ երկրի ապագայի, ե՛ւ հենց Փաշինյանի անձի նկատմամբ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 714 անգամ
Լրահոս
Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է Ադրբեջանցին որտե՞ղ է բուժօգնություն ստացել ու որտեղ է հիմա գտնվում Ռուբիոն և Բայրամովը անդրադարձել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Լույս չի լինի Ազգերի լիգա․ Չեռնոգորիա - Հայաստան․ մեկնարկային կազմեր Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում Հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին Մայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Պետության բացառիկ լիազորությունը փոխանցվում է ինչ-որ մասնավոր ընկերությունների․ փաստաբան Մեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է Հոխորտանքներ Ադրբեջանից․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններում հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը «Ղարաբաղը ծախեց, 5000 երեխու կոտորեց, 15-ին` վառեց․ Փաշինյանի նման դավաճան էլ չկա» (video) Տիգրան Ավինյա՛ն, արի այստեղ ու պատասխան տուր․ խայտառակ վիճակ․ մարդիկ չեն կարողանում ավտոբուս նստել (video) Ցույցեր Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև Հայաստանի համար կարևոր երկու ճանապարհ փակվում է․ ու՞մ եք ձեռք առնում․ Հենրիխ Դանիելյան(video) Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am