Փաշինյանն ու Ալիևը միացել են մոսկովյան ևս մեկ փաստաթղթի. Ռուսական բացահայտում

Մի քանի օր առաջ Մոսկվայում խիստ ուշագրավ իրադարձություն է տեղի ունեցել, որին հայաստանյան մամուլն ուշադրություն չի դարձրել: Հայաստանի ԱԱԾ-ն միացել է Արևմուտքին դատապարտող Մոսկվայում ընդունված մի հայտարարության:

Հայաստանի գործող կառավարությունը իր ծրագրում պնդում է, թե Հայաստանը ռազմավարական երկխոսություն և առանձնաշնորհյալ հարաբերություններ ունի ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հետ, որոնք մտադիր է խորացնել: Բայց պարզվում է, Փաշինյանի իշխանությունը, Ազգային անվտանգության ծառայության տնօրենի մակարդակով օրեր առաջ Մոսկվայում համաձայնել է, որ արևմտյան հատուկ ծառայությունները ձգտում են ապակայունացնել ԱՊՀ երկրները, ներառյալ Հայաստանը։

Այս լուրն ի հայտ եկավ Ռուսաստանի Արտաքին հետախուզական ծառայության տարածած հաղորդագրությունից։ Սերգեյ Նարիշկինի գլխավորած գերատեսչությունը, մասնավորապես, հայտնել է, որ օրերս Մոսկվայում կայացել է ԱՊՀ երկրների անվտանգության և հետախուզական ծառայությունների ղեկավարների խորհրդակցությունը, որին մասնակցել են միության բոլոր պետությունների՝ ներառյալ Հայաստանի պատվիրակները։ Գերատեսչության տարածած հաղորդագրությունից հայտնի է դառնում, որ Ադրբեջանն էլ է մասնակցել այդ նիստին:

Ըստ ռուսական կողմի՝ այդ օրը քննարկվել են հատուկ ծառայությունների փոխգործակցության հարցերը ԱՊՀ երկրներում անվտանգության և կայունության ապահովման ոլորտում՝ Արևմուտքի ապակառուցողական ներգործության և արտերկրից «ժողովրդավարության» արմատավորման փորձերի կոնտեքստում։ Հատուկ գերատեսչությունների ղեկավարները համաձայնել են, որ նշված գործընթացները ուղղված են ԱՊՀ երկրներում ներքաղաքական իրավիճակի ապակայունացմանը, կրում են համակարգված և նպատակաուղղված բնույթ։ Ավելին, նշվում է, որ այս գործընթացները համակարգում են արևմտյան հատուկ ծառայությունները, և պայմանավորվածություն է ձեռք բերվել «ակտիվացնել համատեղ ջանքերը՝ այդ գործընթացներին հակազդելու համար»։

Նկատենք, որ նույն օրը ԱՊՀ հատուկ ծառայությունների ղեկավարների հետ տեսակապով առանձին հանդիպում ունեցավ նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Այսինքն, Ազգային անվտանգության ծառայության կողմից այս քայլով, կարելի է արձանագրել, որ պաշտոնական Երևանը համարում է, որ արևմտյան երկրների հատուկ ծառայությունները, ներգրավելով ոչ կառավարական և միջազգային կազմակերպություններ, փորձում են ապակայունացնել ներքաղաքական իրավիճակը Հայաստանում։ Սա Փաշինյանի կողմից պրոռուսական հստակ քայլ է՝ ընդդեմ Արևմուտքի:
Մինչդեռ, ինչպես նկատել է «Ազատությունը», ընդամենը 3 ամիս առաջ Երևանում ընդունելով Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին՝ Փաշինյանը շեշտել էր, որ Բրյուսելի կողմից Երևանին հատկացվող 2,6 միլիարդ եվրո աջակցությունը «Հայաստանի կառավարությունը համարում է ոչ այնքան որպես խոշոր ֆինանսական միջոցների ներգրավման հնարավորություն, այլ եվրոպական արժեքների ներդնում մեր երկրում»:

Ռուսաստանի Արտաքին հետախուզական ծառայությունն, այսպիսով Հայաստանից ու Ադրբեջանից ստացել է համաձայնություն, որ արևմուտքի կողմից գործունեությունը հակասում է այդ երկրների շահերին: Սա բավական սկզբունքային հարց է՝ Երևանն ու Բաքուն, փաստորեն, Կրեմլի հետ համահունչ, արևմուտքի դեմ քայլ են արել՝ միանալով ևս մեկ փաստաթղթի, հստակ իրենց հավատարմությունը ցույց տալով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:

Արևմուտքն էլ իր հակաքայլերն է անում... Մեկնարկում է ԱՄՆ պաշտպանության նախարարի ուղևորությունը եվրոպական երկրներ:

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը Բրյուսելում առաջիկա օրերին կայանալիք ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հավաքին ընդառաջ այցելելու է Ուկրաինա, Վրաստան և Ռումինիա, հայտնում է Պենտագոնի կայքը։

Բրյուսելում Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման հիմնական թեմաներից մեկը, ՆԱՏՕ-ի բնորոշմամբ՝ Ռուսաստանի ապակայունացնող գործողություններն են Սև ծովի տարածաշրջանում։ Օսթինը նախատեսում է Ուկրաինայի և Վրաստանի իշխանություններին տեղեկացնել, որ անդամակցության պայմանների կատարման դեպքում ՆԱՏՕ-ի դռները բաց են այդ երկրների համար։ «Պարոն Օսթինը Վրաստանում և Ուկրաինայում կնշի, որ ՆԱՏՕ-ի դռները բաց են, և կհորդորի Ուկրաինայի և Վրաստանի իշխանություններին կատարել այն փոփոխությունները, որ անհրաժեշտ են Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու համար», - նախօրեին հայտնել է Պենտագոնի խոսնակը։ «Մենք աջակցում և ամրապնդում ենք ռուսական ագրեսիայի թիրախում գտնվող այս երկրների ինքնիշխանությունը», - ասել է ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, թե ԱՄՆ նախագահը Ջո Բայդենը պաշտպանում է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունը, սակայն հավելել էր, որ անդամակցության մասին որոշումը միայն Միացյալ Նահանգներից չէ կախված։

Հյուսիսատլանտյան դաշինքը Թբիլիսիի և Կիևի անդամակցության ճանապարհային քարտեզը սկսել է քննարկել դեռևս 2008թ. ապրիլին, սակայն հետո Գերմանիան և Ֆրանսիան դեմ են արտահայտվել՝ պատճառաբանելով, թե Վրաստանն ունի տարածքային չլուծված խնդիրներ, իսկ ուկրաինացիների մեծամասնությունը համաձայն չէ անդամակցել ՆԱՏՕ-ին։ Այս տարվա ամռանը Բրյուսելում դաշինքի գագաթնաժողովին ՆԱՏՕ-ի ղեկավարները պաշտպանել էին դաշինքին միանալու Ուկրաինայի և Վրաստանի իրավունքը, սակայն չէին հստակեցրել, թե երբ այդ երկրները իրականում կկարողանան միանալ դաշինքին»: Անցած շաբաթ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել էր, որ չի կարող հստակ ասել, թե երբ դա տեղի կունենա, հավելելով՝ «վաղը չի լինի»։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 6566 անգամ
Լրահոս
2026 թվականի օգոստոսը հավակնում է սահմանել գլոբալ ջերմաստիճանի նոր ռեկորդ․ Լևոն Ազիզյան Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ 5 վիրավորներից 4-ը օտարերկրացիներ են Տղամարդը վայր է ընկել ավտոտնակի տանիքից և մահացել Трампа вывозили с саммита НАТО в контейнере для питания в самолёте Առեղծվածային մահվան դեպք. փողոցում դի է հայտնաբերվել․դեմքին եղել են արնանման հետքեր ԵՊՀ-ն Ադրբեջանի պատմությանը նվիրված գիտաժողով է անում Եսթեր Սահակյանը վերանշանակվել է Ազգային ու հոգևոր ինքնության զորացում. Վեհափառ Հայրապետն ընդունել է սփյուռքահայ երիտասարդների Տարաձայնությունները չպետք է հիմք դառնան Ռուսաստանի հետ թշնամության համար. Վրաստանի վարչապետ Երեկ Արագածոտնի մարզում վթարի ենթարկված «Opel»-ի վարորդը հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է Չգիտեմ՝ ինչպես շարունակել, կասկածում եմ, որ երկար կխաղամ ֆուտբոլ. Մեսսիի գրառումը հոր մահից հետո Կվերականգնվի Կիևյան կամրջով երթևեկությունը Նրանք, ովքեր ծաղրում են պատերազմի և Եկեղեցու հիշատակը, այլևս ոչ մի սրբություն չունեն․ Զախարովա Ռուսաստանը պատրաստ է փոխանակել դատապարտված ավելի քան 220 ուկրաինացիների 25.5 կգ «Ափիոն» և 3 կգ «Մարիխուանա»․ կալանավորվել են Դիմում եմ ընդդիմադիր ուժերին․ սա այն սահմանն է, որից այն կողմ լռությունը կարող է արդեն անդառնալի հետևանքներ ունենալ Գտել են մոլորված 12 քաղաքացիներին Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վոլոդիմիր Զելենսկիի հետ Թուրքիայում F-16 ուսումնամարզական ինքնաթիռ է կործանվել Բացահատվել է անչափահասի նկատմամբ հոգեկան ներգործության դեպք Տակա՛նք, մտա Թբիլիսի, այնտեղ մարդիկ լացում էին Ռուբեն Վարդանյանի համար․ Գառնիկ Դանիելյան (video) Ավետիք Չալաբյանի վիճակի մասին կնոջ բացահայտումները (video) «Սրանք արյունով, ինքնությամբ են ադրբեջանցի»․ հոգեբան (video) «Դըմփ-դըմփ-հու»- ն Նիկոլի և ՔՊ-ի «ուղեղի մեջ է» (video) Գեղամ Նազարյանն ինձ սարսափելի վիրավորանք է հասցրել․ մինչև վերջ գնալու եմ․․․ լրագրող Անի Գևորգյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 12-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անի Գևորգյանը Օգոստոսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am