Դուք երեւի չեք հասկացել, անհասկացող եք, մրսելն ինֆարկտի հետ կապ ունի՞ վաբշե, ինֆարկտով տառապեք Դուք՝ ինքներդ

Հրապարակը գրում է. Երեկ լուր ստացանք, որ Սյունիքի մարզի Տեղ համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Դավիթ Ղուլունցն օրերս ինֆարկտ է ստացել եւ հոսպիտալացվել։ Նա մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի քրոջ որդին է, եւ հիմա քարոզարշավի ողջ բեռն իր վրա է վերցրել քեռին։ Խոսեցինք Ղուլունցի հետ, ով բավականին նվաղուն ձայնով պատասխանեց մեզ՝ խնդրելով իրեն չանհանգստացնել։


«Կլավանամ, բան չկա»,- ասաց նա՝ չցանկանալով մանրամասնել՝ այս պահին հիվանդանոցո՞ւմ է, թե՞ արդեն դուրս է գրվել։

Հարցին՝ ինչպե՞ս է պատկերացնում հետագա պայքարը, հնարավո՞ր է վաղաժամ դուրս գա ընտրապայքարից, պատասխանեց․ «Լավ կարծիքներ ունենք, բայց որ կատարվի․․․ Ես մասնակցում եմ պայքարին, ամեն ինչ էլ անելու եմ»։

Ավելի ուշ Տեղ համայնքի ՔՊ ցուցակի երկրորդ համար Արամ Միրզոյանը ասաց, որ թեկնածուն ոչ թե ինֆարկտ է ստացել, այլ քովիդով է վարակվել: Երբ նրան ասացինք, որ Ղուլունցը չի հերքել մեր ուղիղ հարցադրումը, ասաց․ «Չի կարողացել երկար խոսել»:

Առարկեցինք, որ բավականին երկար է խոսել, անգամ ասել է, որ շարունակելու է պայքարը, դուրս չի գալու։ Հետո զանգեց Ղուլունցի եղբայրը եւ բառացիորեն սպառնալիքներ հնչեցրեց մեր հասցեին՝ հորդորելով հեռացնել նյութը։ Ապա մեզ հետ կապ հաստատեց ինքը՝ Ղուլունցը, եւ ասաց, թե քովիդով էլ հիվանդ չէ, ուղղակի մրսել է, թոքաբորբ է, ու անցավ անիծելուն. «Դուք երեւի չեք հասկացել, անհասկացող եք, մրսելն ինֆարկտի հետ կապ ունի՞ վաբշե, ինֆարկտով տառապեք Դուք՝ ինքներդ»:

 

դիտվել է 1575 անգամ
Լրահոս
Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է Ադրբեջանցին որտե՞ղ է բուժօգնություն ստացել ու որտեղ է հիմա գտնվում Ռուբիոն և Բայրամովը անդրադարձել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Լույս չի լինի Ազգերի լիգա․ Չեռնոգորիա - Հայաստան․ մեկնարկային կազմեր Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում Հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին Մայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Պետության բացառիկ լիազորությունը փոխանցվում է ինչ-որ մասնավոր ընկերությունների․ փաստաբան Մեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է Հոխորտանքներ Ադրբեջանից․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններում հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը «Ղարաբաղը ծախեց, 5000 երեխու կոտորեց, 15-ին` վառեց․ Փաշինյանի նման դավաճան էլ չկա» (video) Տիգրան Ավինյա՛ն, արի այստեղ ու պատասխան տուր․ խայտառակ վիճակ․ մարդիկ չեն կարողանում ավտոբուս նստել (video) Ցույցեր Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև Հայաստանի համար կարևոր երկու ճանապարհ փակվում է․ ու՞մ եք ձեռք առնում․ Հենրիխ Դանիելյան(video) Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am