Հանրությանը մոլորեցնելու և իշխանությունն ամեն գնով պահելու «նուրբ արվեստը»

«Փաստ» օրաթերթը գրում է.
Գաղտնիք չէ, որ չնայած իր բազմաթիվ հավաստիացումներին, Փաշինյանը երբեք  էլ թափանցիկ չի աշխատել ժողովրդի հետ։ Եվ, որպես կանոն, եթե Փաշինյանն  ինչ-որ մի հարցում որևէ հայտարարություն է կատարել, ապա հաճախ արել է դրա  հակառակը, նայած, թե ինչն է կոնկրետ իրեն ձեռնտու եղել, բացառապես իրեն,  այլ ոչ երկրին ու ժողովրդին։ Այսպիսի մոտեցման արդյունքում է, որ  մեծամասամբ տպավորություն է ստեղծվում, թե վերջինս ուղղակի միտումնավոր  անորոշության մեջ է գցում հանրությանը և սխալ պատկերացումներ հրամցնում։
Ու այս իրողությունը հատկապես ցայտուն է Արցախի հարցով բանակցային
գործընթացի ու պատերազմի ընթացքում տեղի ունեցող իրադարձությունների մասով։
Սկզբից Փաշինյանը հրապարակում հայտնված մարդկանց առաջ հայտարարում էր, որ
եթե Արցախի հարցով որևէ ընդունելի տարբերակ լինի, ապա ինքը կգա, կկանգնի  մարդկանց առաջ ու կներկայացնի այդ լուծումը, միասին կքննարկեն ու որոշում
կընդունեն։ Իսկ որոշ ժամանակ անց Նիկոլ Փաշինյանն արդեն հայտարարում էր, թե
Արցախը պետք է բանակցային կողմ դառնա, ինքն Արցախի ժողովրդի կողմից մանդատ
չի ստացել, որպեսզի բանակցի, հետևաբար բանակցային սեղանին փաստաթուղթ
լինել չի կարող։ Սակայն նույն ժամանակ ՌԴ արտգործնախարար Լավրովը հաստատում
էր, որ բանակցային սեղանին փաստաթուղթ է քննարկվում։
Եվ իրարամերժության սահմաններն անգամ այնտեղ հասան, որ Փաշինյանը
հայտարարեց, թե ինչ որ պետք է, այն էլ բանակցում են՝ «մոռանալով», որ ինքը
խոստացել էր դրա արդյունքները ներկայացնել հանրության դատին։ Վերջերս էլ
Հայաստանի ղեկավար համարվող անձն արդեն հայտարարում է, թե 2018 թվականին
ինքը կարող էր գալ և բանակցային ողջ բովանդակությունը բացահայտել։ Ըստ
Փաշինյանի, բանակցային բովանդակության բացահայտումը կբերեր միջազգային
սկանդալի, ինչը կարող էր տպավորություն ստեղծել, թե ինքը հրաժարվում է
պայքարել իրադրության փոփոխության համար։ Հետո ի՞նչ, թող միջազգային
սկանդալ տեղի ունենար, գոնե այդ ժամանակ ժողովուրդը գոնե պատրաստ կլիներ
հնարավոր զարգացումներին ու ներսից առկա դիմադրությունը գոնե թույլ չէր տա,
որ անպատրաստ գտնվելու արդյունքում խայտառակ կապիտուլ յացիայի բախվեինք։
Փաշինյանի համար պետք է առաջնային լիներ պետության շահը, այլ ոչ թե այն,
թե իր մասին ինչ կմտածեին արտերկրյա գործընկերները։ Պատերազմի ժամանակ ևս
Փաշինյանը նույնպիսի ոչ հստակ ու մանիպուլ յատիվ մոտեցմամբ էր
առաջնորդվում։ Նա մեկ հայտարարում էր, թե ստեղծված իրավիճակում Հայաստանը
պատրաստ է անգամ ամենացավոտ զիջումների, իսկ մյուս կողմից էլ՝ իշխանական
քարոզչամեքենայի «հաղթելու ենք» կեղծ կարգախոսների ներքո հետևյալ թեզն էր
առաջ քաշում, թե «հայ ժողովուրդ, գնա՛, տե՛ր կանգնիր քո հաղթանակին»։
Ընդհանուր առմամբ, պատերազմի ժամանակ մեր հանրությունը ստիպված էր լինում
ճշմարտությունն իմանալ ոչ թե սեփական իշխանություններից, այլ ուրիշ
աղբյուրների միջոցով, իսկ որոշ դեպքերում էլ՝ թշնամական տեղեկատվական
հարթակներից։
Օրինակ՝ իշխանական պրոպագանդիստ Արծրուն Հովհաննիսյանը կարող էր
«հայտնվել» արդեն ադրբեջանցիների կողմից գրավված Հադրութում և... չտեսնել
ոչ մի ադրբեջանցու։ Կամ՝ երբ արդեն հայտնի էր, որ Շուշին ադրբեջանցիները
գրավել են, Փաշինյանն իր ֆեյսբուքում գրառում կատարեց, թե Շուշիի համար
մարտերը շարունակվում են։ Այդպես ժողովրդի զգոնությունը բթացնելու միջոցով
Փաշինյանը գաղտնի կերպով իր ստորագրությունը դրեց կապիտուլյացիոն փաստաթղթի
տակ։ Իշխանությունների մանիպուլ յատիվ գործելակերպը շարունակվեց նաև
հետագայում։ Պատերազմից հետո իշխանություններն իրենց «կոտորում» էին՝
հայտարարելով, թե Սյունիքն անվտանգ է, ու միևնույն ժամանակ հանրության
շրջանում Սյունիքի հետ կապված վախեր ներշնչելու մասով մեղադրում էին
ընդդիմությանը։
Բայց որոշ ժամանակ անց պարզվեց, որ Սյունիքը ոչ միայն անվտանգ չէ, այլև
առավել խոցելի է, քանի որ հակառակորդը ներխուժել է ՀՀ ինքնիշխան տարածք և
անարգել խոչընդոտներ է ստեղծում տեղի բնակիչների բնականոն
կենսագործունեության համար։ Իսկ հիմա էլ Փաշինյանը խոսում է
տարածաշրջանային կոմունիկացիաների բացման ու խաղաղության հաստատման մասին։
Իշխանությունների խոսքերն այսքանից հետո այլևս ոչ մի արժեք չունեն։ Ինչպե՞ս
կարող է հանրությունը հավատալ մի իշխանության, որը այս ողջ ընթացքում ոչ
մի անգամ ճշմարտությունը չի ասել։
Շատ հավանական է, որ կոմունիկացիաների բացման ու խաղաղության հաստատման
անվան տակ Հայաստանը համաձայնում է նոր ստորացուցիչ պայմանների, կամ
սկսվում է նոր շրջափակման ու պատերազմի ժամանակաշրջան։ Բայց
իշխանությունների համար կարևորը դա չէ, այլ այն, թե ինչպես կարելի է
հանրությանը մոլորեցնել և ամեն գնով պահել իշխանական աթոռները։
ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 462 անգամ
Լրահոս
Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է Ադրբեջանցին որտե՞ղ է բուժօգնություն ստացել ու որտեղ է հիմա գտնվում Ռուբիոն և Բայրամովը անդրադարձել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Լույս չի լինի Ազգերի լիգա․ Չեռնոգորիա - Հայաստան․ մեկնարկային կազմեր Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում Հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին Մայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Պետության բացառիկ լիազորությունը փոխանցվում է ինչ-որ մասնավոր ընկերությունների․ փաստաբան Մեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է Հոխորտանքներ Ադրբեջանից․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններում հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը «Ղարաբաղը ծախեց, 5000 երեխու կոտորեց, 15-ին` վառեց․ Փաշինյանի նման դավաճան էլ չկա» (video) Տիգրան Ավինյա՛ն, արի այստեղ ու պատասխան տուր․ խայտառակ վիճակ․ մարդիկ չեն կարողանում ավտոբուս նստել (video) Ցույցեր Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև Հայաստանի համար կարևոր երկու ճանապարհ փակվում է․ ու՞մ եք ձեռք առնում․ Հենրիխ Դանիելյան(video) Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am