«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր, փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը տեւական ժամանակ խորհրդարան չէր գնում, նիստերին չէր մասնակցում։ Պարզվեց՝ նա քովիդով է վարակվել։ Հիմա արդեն լավ է, կազդուրվել է, շուտով կսկսի նաեւ ԱԺ գնալ։
Մենք նկատել էինք, որ ընտրվելուց հետո Սաղաթելյանի ներկայությունն ԱԺ նախագահությունում հիմնականում ֆորմալ բնույթ է կրում։ Եթե նախորդ ԱԺ-ում ընդդիմադիր փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը հաճախ էր փոխարինում ԱԺ նախագահին կամ իշխանական փոխնախագահներին` նիստերը վարելու հարցում, ապա այս խորհրդարանում Սաղաթելյանը գրեթե հնարավորություն չի ունենում նիստ վարելու՝ կա՛մ իշխանությունը չի ցանկանում, կա՛մ Սաղաթելյանն ինքն է հրաժարվում։
Նա մեզ ասաց, որ եղել է մեկ-երկու դեպք, որ ԱԺ նախագահի առաջարկով ինքը կարճ ժամանակով, ասենք՝ նիստի վերջին 30 րոպեն, վարել է նիստը, եղել է դեպք, որ առաջարկել են, ինքն է հրաժարվել նիստ վարելուց։ Բայց երբ էլ որ վարել է, ոչ էական, անկարեւոր նիստեր են եղել։
Կառավարության հետ հարցուպատասխանը, օրինակ, Սաղաթելյանին հաստատ չեն վստահի վարել, ինքն էլ հազիվ թե ցանկանա ամբիոնի մոտ հրավիրել «պարոն վարչապետին» ու հետո «սաստել» վերջինիս քլնգող ընդդիմադիրներին»:
Փետրվարի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ երիտթևից Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սամվել Հակոբյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Փետրվարի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը
Փետրվարի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը
Փետրվարի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Փետրվարի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Փետրվարի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը