Պարտադիր թեստավորման պահանջը կարող է դառնալ ամսական 3 անգամ՝ 10 օրը մեկ. պետությունը խիստ կվերահսկի գործատուներին

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Կորոնավարակից մահերի աճը եւ
պատվաստումների ոչ բավարար քանակը կարող է ստիպել իշխանություններին անցնել
ավելի կտրուկ քայլերի: Մեզ տեղեկություններ են հասնում այն մասին, որ
պարտադիր թեստավորման 14-օրյա ժամկետը կարող է դառնալ 10 օր, այսինքն՝
ամսական 3 անգամ: Սա նշանակում է, որ եթե մինչ այժմ չպատվաստված
քաղաքացիները հույս ունեին, որ 14-օրը մեկ թեստ հանձնելով՝ կարող են
խուսափել պատվաստումից, ապա հիմա ստիպված կլինեն ամեն 10 օրը մեկ թեստ
հանձնել։
Պարտադիր թեստավորում չանող աշխատակիցների ու նրանց գործատուների համար
նախատեսված են խոշոր տուգանքներ, մի քանի անգամ կրկնվելու դեպքում նաեւ
քրեական հետապնդում կարող է իրականացվել:
Մեր ճշտող հարցին՝ ինչպես են վերահսկելու նման մասշտաբների
տեղեկությունները, մեզ փոխանցեցին, որ օգնելու են նաեւ ուժային
կառույցները, որոնք գործի կդնեն նաեւ իրենց տեխնիկական միջոցները: Մեզ
հավաստիացրին, որ իրավական որեւէ խնդիր լինել չի կարող, քանզի վարակված
լինելու եւ վարակ տարածելու հանրային վտանգավորությունը պարտավորեցնում է
պետությանը կտրուկ քայլերի գնալ:
Դիվանագիտական խողովակներից ստացվող տեղեկությունների համաձայն՝ մի շարք
արեւմտյան երկրներ հասկացնել են տալիս, որ իրենց կառավարությունները
պատրաստվում են սեւ ցուցակներ գցել այն երկրներին, որոնց իշխանությունները
չեն կարողանում ապահովել պատվաստումների որոշակի տոկոս, իսկ սեւ ցուցակ
կոչվածը կարող է լինել մուտքերի արգելք, ֆինանսական ու տնտեսական այլ
բնույթի սահմանափակումներ:
Օր օրի տարածվող համավարակը իշխանություններին փաստացի կանգնեցրել է
խնդրի առաջ։ Մի կողմից՝ մահացությունների թիվն ու բուժման կարիք ունեցող
մեծ թվով քաղաքացիները, մյուս կողմից՝ փակ սահմանների վտանգը։
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 407 անգամ
Լրահոս
Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է Ադրբեջանցին որտե՞ղ է բուժօգնություն ստացել ու որտեղ է հիմա գտնվում Ռուբիոն և Բայրամովը անդրադարձել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Լույս չի լինի Ազգերի լիգա․ Չեռնոգորիա - Հայաստան․ մեկնարկային կազմեր Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում Հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին Մայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Պետության բացառիկ լիազորությունը փոխանցվում է ինչ-որ մասնավոր ընկերությունների․ փաստաբան Մեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է Հոխորտանքներ Ադրբեջանից․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններում հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը «Ղարաբաղը ծախեց, 5000 երեխու կոտորեց, 15-ին` վառեց․ Փաշինյանի նման դավաճան էլ չկա» (video) Տիգրան Ավինյա՛ն, արի այստեղ ու պատասխան տուր․ խայտառակ վիճակ․ մարդիկ չեն կարողանում ավտոբուս նստել (video) Ցույցեր Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև Հայաստանի համար կարևոր երկու ճանապարհ փակվում է․ ու՞մ եք ձեռք առնում․ Հենրիխ Դանիելյան(video) Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am