Կադրային լուրջ անորոշություններ դիվկորպուսում. Ուզում են ռուսաստանահայ գործարարների «սիրտը շահել»

«Փաստ» օրաթերթը գրում է. Թերթը ժամանակ առաջ նշել էր, որ Փաշինյանը ցանկանում է միանգամից փոխել մեծ թվով ՀՀ դեսպանների, որոշ տեղեկություններով՝ նույնիսկ գրեթե բոլորին: Մեր ունեցած տեղեկություններով, սակայն, նրան ուղիղ կերպով հասկացրել են, որ նման կերպ արտաքին հարաբերությունների պես փխրուն ու զգայուն ոլորտի հետ չեն վարվում, քանի որ հնարավոր չէ միանգամից ազատել այդքան մեծ թվով պրոֆեսիոնալ ու փորձառու դիվանագետների և նոր պրոֆեսիոնալներ գտնել ու նշանակել։

Ընդհանրապես, կադրային խնդիրը լուրջ հարց է դարձել իշխանությունների համար ոչ միայն այլ ոլորտներում, այլև նույնիսկ ԱԳՆ-ում: Ասվածի վառ օրինակ է այն հանգամանքը, որ տևական ժամանակ է՝ չեն կարողանում ԱԳ փոխնախարարներ նշանակել:


Ըստ մեր աղբյուրների, շատ պրոֆեսիոնալներ հրաժարվում են նման պատասխանատու պաշտոնում նշանակվել այս տուրբուլենտ փուլում։ Ավելին, արտգործնախարարության մեր աղբյուրի փոխանցմամբ, նախորդ շաբաթ ՀՀ երկու դեսպաններ, որոնց առաջարկել էին փոխնախարարի պաշտոն, նույնպես հրաժարվել են՝ նշելով, որ չեն ցանկանում Արարատ Միրզոյանի հետ աշխատել և կիսել հետագա զարգացումների պատասխանատվությունը։

Մյուս կողմից՝ բավականին լուրջ է վիճակը նաև ՌԴ-ում Հայաստանի դեսպանի հարցում։ Փաշինյանը, կարծես, ամեն կերպ ցանկանում է փոխել Վարդան Տողանյանին: Ինչպես արդեն առիթ ունեցել ենք գրելու, այդ պաշտոնին հավակնում էր պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը, որի թեկնածությանը սկզբունքորեն դեմ չէր Փաշինյանը: Սակայն, ըստ մեր տեղեկությունների, ռուսական կողմը «դաբրո» չի տվել Հարությունյանի թեկնածությանը։

Մեր ունեցած տեղեկություններով, այս պահին իշխանությունների ամենանախընտրելի թեկնածուն Մոսկվայի և Մերձմոսկովյան հայ համայնքների ղեկավար, գործարար, հասարակական գործիչ Արտյոմ Վարդանյանն է, ով, ըստ տարբեր տեղեկությունների, վայելում է վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի վստահությունն ու հովանավորությունը։ Այս նշանակմամբ Հայաստանի իշխանություններն առաջին հերթին նպատակ ունեն ռուսաստանահայ գործարարների «սիրտը շահել» և նրանց դարձնել յուրօրինակ «փրկօղակ» իրենց համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 417 անգամ
Լրահոս
Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է Ադրբեջանցին որտե՞ղ է բուժօգնություն ստացել ու որտեղ է հիմա գտնվում Ռուբիոն և Բայրամովը անդրադարձել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Լույս չի լինի Ազգերի լիգա․ Չեռնոգորիա - Հայաստան․ մեկնարկային կազմեր Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում Հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին Մայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Պետության բացառիկ լիազորությունը փոխանցվում է ինչ-որ մասնավոր ընկերությունների․ փաստաբան Մեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է Հոխորտանքներ Ադրբեջանից․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններում հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը «Ղարաբաղը ծախեց, 5000 երեխու կոտորեց, 15-ին` վառեց․ Փաշինյանի նման դավաճան էլ չկա» (video) Տիգրան Ավինյա՛ն, արի այստեղ ու պատասխան տուր․ խայտառակ վիճակ․ մարդիկ չեն կարողանում ավտոբուս նստել (video) Ցույցեր Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև Հայաստանի համար կարևոր երկու ճանապարհ փակվում է․ ու՞մ եք ձեռք առնում․ Հենրիխ Դանիելյան(video) Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am