Ներկան ու ապագան կործանողները միայն անցյալից ու «նախկիններից» են խոսում

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Մինչ պարտությունից հետո Փաշինյանը շարունակում է պաշտոնավարել, ժամանակի ընթացքում Հայաստանը կորցնում է իր ինքնիշխանության վերջին նշույլները՝ միջազգային հարաբերությունների սուբյեկտից վերածվելով օբյեկտի։ Քիչ չէ, որ մեր պետությունն ի վիճակի չէ ապահովել իր սահմանների անվտանգությունը, հիմա էլ, ինչպես դիպուկ նշեց երկրորդ նախագահը, սեղանի շուրջ բանակցողից հայտնվել է «սեղանի վրա» և այլ պետությունների համար դարձել սակարկության առարկա։ Այլ կերպ ասած՝ Հայաստանին վերաբերող հարցերում արդեն մեր երկրի ձայնը լսելի չէ։

Ճիշտ է՝ մեր պաշտոնյաները շարունակում են տարբեր պաշտոնական հանդիպումներ ունենալ, բայց դրանց արդյունավետությունը շատ ցածր է, քանի որ ոչ ոք հակված չէ հաշվի նստել Հայաստանի գործող իշխանությունների կարծիքի հետ։ Վերջիններիս կործանարար քաղաքականության արդյունքում մենք միայն համակերպվողի ու զիջողի դերում ենք։ Թերևս դրա հետևանքով է, որ Ալիևը հայտարարում է, թե, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հարցով միանգամից կարող են Ռուսաստանի հետ բանակցել։ Երկաթե մանդատ ստացած իշխանություններն իրենց հախուռն ու անհետևողական քայլերի միջոցով քայլ առ քայլ զրոյացնում են հայ ժողովրդի դիմադրողականությունը։ Իսկ թշնամին, տեսնելով, որ որևէ դիմադրության և պայքարի չի հանդիպելու, ավելի է «աքլորանում»։ Ալիևը սպառնում է «հայերի գլուխը ջարդել»՝ ընդգծելով, թե պետք չէ մոռանալ, որ իրենց երկաթե բռունցքը տեղում է։

Դրան զուգահեռ, նա ամեն մի հարմար առիթի շարունակում է ծաղրել Փաշինյանին՝ ընդգծելով, որ անհայտ է մնում, թե, ի վերջո, Հայաստանի վարչապետը որտե՞ղ է գաղտնի ստորագրել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը։ Ադրբեջանի նախագահն այնքան է չափերն անցնում, որ անգամ «խորհուրդ» է տալիս Սահմանադրություն փոխել ու հրաժարվել Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման գործընթացից։ Սակայն Փաշինյանն ու իր թիմակիցները Ալիևի ստորացուցիչ հայտարարություններն ամեն անգամ ոչ միայն անպատասխան են թողնում, այլև դրա փոխարեն հակառակորդին դրական ուղերձներ են փոխանցում։ Այս համատեքստում իշխանական պահվածքն այնքան ամոթալի է, որ նրանց փոխարեն ստիպված նախկին նախագահներն են արձագանքում Ալիևին։

Բայց ամենազարմանալին այն է, որ եթե հակառակորդի առաջ մեր իշխանությունները վախից քար են կտրում, ապա երկրի ներսում փորձում են «առյուծ կտրել»՝ ցույց տալու համար, թե իրավիճակն իրենց վերահսկողության տակ է։ Ավելին, իշխանությունների պահվածքը ներքաղաքական հարցերում շատ դեպքերում դառնում է սանձարձակ ու էժանագին։ Օրինակ՝ վերջերս կայացած ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը նորից աչքի ընկավ իր անհավասարակշիռ ու անհասկանալի պահվածքով։ Երբ ընդդիմադիր պատգամավորները հարցեր էին ուղղում, նա անմիջապես դուրս էր գալիս հունից։ Ու, ինչպես միշտ, հարցերին հանգամանալից պատասխանելու փոխարեն Փաշինյանը միայն նախկինների մասին էր հիշեցնում։ Ինչպես ասում են, արջը 7 երգ գիտի, 7-ն էլ «Բադեն-Բադենի» կամ «Քոչարյանի միլիարդների» մասին։

Մի խոսքով, այս մարդը երկրորդ ու երրորդ նախագահների միայն անունից ընկնում է լուրջ ցնցումների մեջ: Միանշանակ է, որ նախկին նախագահների կառավարման ընթացքում բազմաթիվ սխալներ են եղել։ Դա ոչ ոք չի ժխտում: Սակայն, միևնույն ժամանակ, նրանք ինչ էլ արած լինեն, նախկինների ոչ մի արածը չի կարող նույնիսկ համեմատվել այն ամենի հետ, ինչ արել է Փաշինյանը՝ երկիրը հասցնելով կործանման եզրին: Մի բան հստակ է՝ նախկին նախագահների կառավարման տարիներին եղել է կայունություն և ապահովություն։ Երբեք մեր պետությունն ու քաղաքացիները անօգնական վիճակում չեն հայտնվել թշնամու առաջ, ինչպես հիմա է։ Այսինքն, ներկայիս կործանարար իրավիճակը նույն «նախկինի» հետ համեմատության եզրեր նույնիսկ չունի։

Բայց, միևնույնն է, Հայաստանի ու Արցախի ներկան կործանած, ապագան վտանգած Փաշինյանը շարունակում է անընդհատ խոսել «նախկիններից»՝ վստահ, որ այդպես կարողանալու է նորից ու նորից մոլորեցնել մարդկանց՝ կերակրելով միևնույն միֆերով ու ստերով։ Դե, առայժմ կարծես ստացվում է, հունիսի 20-ը վկա... Այս պարագայում պարզ է, որ ընդդիմությունը չպետք է որևէ ակնկալիք ունենա, թե կարող է բովանդակային պատասխաններ ստանալ Փաշինյանից, քանի որ նա պոպուլիզմի և շահարկումների հարցով անգերազանցելի մանիպուլ յատոր է։

Այստեղ նա պարզապես անմրցելի է: Այդ մասին է վկայում նաև այն, որ նա ձեռնամուխ է լինում շոուների միջոցով հանրության ուշադրությունը իր իշխանության ապաշնորհությունից շեղելու հերթական նոր «սերիալի նկարահանմանը»։ Օրինակ՝ մեկ էլ կառավարության նիստում գոռգոռում և իրավապահներին հրահանգում է կորոնավիրուսի չպատվաստման «թեմայով» ձերբակալություններ իրականացնել, «ասֆալտին փռել»։ Այս ամենը զավեշտալի կլիներ, եթե այսքան տխուր չլիներ. երբ պետք է հակառակորդին համարժեք արձագանք տալ, Փաշինյանը ջայլամի նման գլուխն ավազների մեջ է խոթում, «դրական ազդակներից» խոսում, «խաղաղության դարաշրջան» է բացում, ավելին՝ երբեմն նույնիսկ արդարանում է թշնամու առջև, օրինակ՝ նշելով, թե քարտեզների որակի հետ կապված ինքը մեղավոր չէ, ինչ ունենք, դա է տալիս: Բայց երբ խոսքը վերաբերում է ներքաղաքական հարցերին, նա արդեն թշնամուց էլ թշնամի է ընկալում ընդդիմադիրներին...»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 839 անգամ
Լրահոս
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ մի խումբ երիտասարդներ ծեծի են ենթարկել ՌԴ քաղաքացուն Հաքան Ֆիդանի մոտ ողջույն էր և մեկնաբանություն մեր Կառավարության քայլերին, Սոլովյովի մոտ պահանջ էր, բռնnւթյան կոչ. ՀՌՀ նախագահ Դպրաբակ համայնքի նախկին ղեկավարը մեղադրվում է հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ. պետությանը պատճառված շուրջ 6 միլիոն դրամի վնասը վերականգնվել է Կրեմլը փորձում է Փաշինյանին կիսամութ սենյակից հանել Խաղաղության կնքումից հետո Ուկրաինայում անմիջապես կհայտնվեն ՆԱՏՕ-ի երկրների զինված ուժեր. Ռյուտե Արևմտյան կառույցները մեզ դասեր տալու որևէ իրավունք այլևս չունեն. Արմեն Աշոտյան Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար Տեսանյութում երևացող ծառայողի լիազորությունները կասեցվել են, նշանակվել է ծառայողական քննություն Азербайджан играет против Ирана: откуда назревает удар? (video) Սկանդալ ոստիկանությունում «Նիկոլը փողը տվել է ՔՊ-ականներին․ եթե էդ քայլը չարեցին, գիտեն՝ ինչ է լինելու իրենց հետ»․ Աղաջանյան (video) Փաշինյանի դիսկոտեկից շատ տպավորված են․ Արմեն Աշոտյանի սուր հեգնանքը (video) «Սերժ Սարգսյանի կոշտ արձագանքը՝ դատախազի զրպարտիչ մեղադրանքներին» (video) Խայտառակ վտանգ կա. Իրանի փլուզումը մեզ համար մահացու է լինելու. Երվանդ Բոզոյան (video) Եվս մեկ քայլ առաջ, նիկոլենց կեղծիքը ռումբի պես «պայթելու է Վեհափառի առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Սերժ Սարգսյանը բացահայտեց ընդդիմության ներսի խնդիրը (video) Հասկացե՛ք, պարու՞մ եք Նիկոլի բառաբանի տակ, թե՞ կոնկրետ քայլերի ենք անցնում․ Էդուարդ Շարմազանով (video) Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարների գործով կեղծ դատավարությունները կշարունակվեն փետրվարի 5-ին Ինչու՞ Նիկոլը վախեցավ Գագիկ Ծառուկյանից ու Հովիկ Աբրահամյանից (video) Սերժ Սարգսյան․ թիրախում միայն իշխանությունն է և Նիկոլ Փաշինյանը Նիկոլն էնքան չկար, որ Աննա Հակոբյանը մեր էջն էր շեյր անում իր էջում. Արմեն Աշոտյան (video) Ձնագնդի խաղալու ժամանակ երեխան ընկել է և ստացել մարմնական վնասվածք Արարատ Միրզոյանի ասածը ԵԽԽՎ-ում ակնհայտ սուտ էր․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Ունենք ստոր, ողորմելի իշխանություն, որոնք ոչ մեկի սրբությունը չեն հարգում. Ակցիայի մասնակից Ի՞նչ է թաքնված Կովկասում «բրիտանական» խողովակաշարերի շուրջ մանևրների հետևում
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Էդգար Էլբակյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քղաքագետ Հայկ Նահապետյանը Հունվարի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հունվարի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am