Արսեն Թորոսյանն ու Անահիտ Ավանեսյանը մատների արանքով են վերաբերվել Փաշինյանի հանձնարարականին

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը դեռևս այս տարվա ապրիլի 12-ին համապարփակ առողջապահական համակարգ ձևավորելու մասին հրաման է ստորագրել։ Նախարարի ստորագրած հիամանի մեջ ասվում է, որ ՀՀ քաղաքացիների համար առողջապահական ապահովագրությունը պարտադիր դարձնելու մասին կառավարության նախագիծը մինչև այս տարվա օգոստոսի 10-ը պետք է պատրաստ լիներ, իսկ արդեն սեպտեմբերի 1-ին օրենսդրական փաթեթն ամբողջությամբ պետք է կազմված լիներ։ Ըստ մինչ այժմ եղած հրապարակումների՝ վերոնշյալ հայեցակարգին միս ու արյուն տալու նպատակով ընդամենը մեկ հանդիպում-քննարկում է տեղի ունեցել հուլիսի 27-ին, ինչի ժամանակ հիպոթետիկ հարցեր են քննարկվել, ու կարևորվել է համընդհանուր ապահովագրության անհրաժեշտությունը։

Հրապարակումից տեղեկանում ենք նաև, որ առողջապահական պարտադիր ապահովագորումը ոչ թե 2023-ից, այլ 2024-ից է ուժի մեջ մտնելու։ Նախարարությունը փաստացի հասկացել է, որ նախապես հայտարարած ժամկետների մեջ չի տեղավորվելու, ու փոխել է ժամանակացույցը։ Ի տարբերություն օրենքը կիրառելու ժամկետի մեկ տարով երկարաձգելու մասին հրապարանային հայտարարության՝ նախարար Ավանեսյանի ղեկավարած կառույցը մյուս ժամկետների չպահպանման մասին ոչ միայն չի հայտարարել, այլ, ըստ երևույթին, մոռացել է, որ օգոստոսի 10-ին ու սեպտեմբերի 1-ին հասարակության դատին հանձնելու օրենսդրական փաստաթուղթ ուներ։ Նախարարի հրամանը փաստացի չի կատարվել։ Տիկին Ավանեսյանն էլ, երևի տարված լինելով օտարերկյա «վոյաժներով», մոռացել է, թե ինչ հանձնարարական է տվել իր ենթականերին։ Սա ոչ այլ ինչ է, քան աշխատանքային պարտականությունները չկատարելու կոպտագույն խախտում ու վերադասի ասածը լուրջ չընդունելու դրսևորում։


Առողջապահական ապահովագրության խիստ անհրաժեշտության մասին դեռ 2 տարի առաջ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր խոսում։ 2019-ի հունվարի 18-ին՝ վարչապետի մոտ տեղի ունեցած համապարփակ բժշկական ապահովագրական համակարգի ներդրման վերաբերյալ խորհրդակցության ժամանակ, Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներին համատեղ աշխատել համաընդհանուր ապահովագրություն ենթադրող փաստաթղթի լրամշակման ուղղությամբ և սեղմ ժամկետում ներկայացնել կոնկրետ միջոցառումներով և հստակ ժամանակացույցով հայեցակարգային փաստաթուղթ:

Կոնկրետ ժամանակացույց ներկայացնելու հանձնարարությունից ավելի քան մեկ տարի անց, փաստորեն, ներկայացվել է, առաջարկն ու վարչապետի կատարողականը, սակայն, օդում են մնացել։ Փաշինյանի հանձնարարությանը, ստացվում է, նախկին ու գործող նախարարներ Արսեն Թորոսյանն ու Անահիտ Ավանեսյանը մատների արանքով են վերաբերվել ու անտեսել են այն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

դիտվել է 319 անգամ
Լրահոս
Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է Ադրբեջանցին որտե՞ղ է բուժօգնություն ստացել ու որտեղ է հիմա գտնվում Ռուբիոն և Բայրամովը անդրադարձել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Լույս չի լինի Ազգերի լիգա․ Չեռնոգորիա - Հայաստան․ մեկնարկային կազմեր Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում Հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին Մայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Պետության բացառիկ լիազորությունը փոխանցվում է ինչ-որ մասնավոր ընկերությունների․ փաստաբան Մեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է Հոխորտանքներ Ադրբեջանից․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններում հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը «Ղարաբաղը ծախեց, 5000 երեխու կոտորեց, 15-ին` վառեց․ Փաշինյանի նման դավաճան էլ չկա» (video) Տիգրան Ավինյա՛ն, արի այստեղ ու պատասխան տուր․ խայտառակ վիճակ․ մարդիկ չեն կարողանում ավտոբուս նստել (video) Ցույցեր Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև Հայաստանի համար կարևոր երկու ճանապարհ փակվում է․ ու՞մ եք ձեռք առնում․ Հենրիխ Դանիելյան(video) Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am