Եթե ես լինեի երկրի ղեկավարը, այդ քարտեզները կտայի` առանց նախապայմանի. Հովիկ Աղազարյան

Իշխանությունները թշնամուն՝ Թուրքիային եւ Ադրբեջանին միջանցք տրամադրելու հարցում իրարամերժ հայտարարություններ են անում։ Այս մասին գրում է <<Հրապարակը>>:

 Նիկոլ Փաշինյանն ասում է՝ միջանցքային տրամաբանությամբ որեւէ բան չի տրվելու Ադրբեջանին, իսկ Փաշինյանի նշանակած Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ասում է՝ միջանցքներ են տրամադրվելու Թուրքիային ու Ադրբեջանին։ Այսինքն՝ ոչ թե մեկ միջանցք, այլ՝ միջանցքներ։ Միջա՞նցք, թե՞ ճանապարհ: Ապաշրջափակո՞ւմ, թե՞ կամուրջ` Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ: Խաղաղության դարաշրջա՞ն, թե՞ նոր պատերազմի նախապատրաստություններ:

Այս հակասություններն ինչպե՞ս են բացատրում իշխանության ներկայացուցիչները: Երեկ մենք հարցեր ուղղեցինք իշխանության ամենաանկեղծ պատգամավորներից մեկին՝ Հովիկ Աղազարյանին, ով, կարելի է ասել, «միամտաբար» ասում է այն, ինչ իշխանությունը փորձում է թաքցնել ժողովրդի աչքից։ Ի վերջո` միջա՞նցք ենք տրամադրելու, թե՞ ճանապարհ:

 «Միջանցքն այնպես, ինչպես ես եմ հասկանում, չի տրամադրվելու, որովհետեւ միջանցք ասվածը ես հասկանում եմ, որ գուցե ինչ-որ մակերեսով հողային հատվածի տրամադրում է մեր հայրենիքից։ Ես միջանցք ասվածն էդպես եմ հասկանում, որը ես բացառում եմ։ Իսկ ճանապարհների ապաշրջափակում՝ ես հասկանում եմ եւ ընդունում եմ»,- միջանցքի վերաբերյալ իր պատկերացումներն այսպես շարադրեց պարոն Աղազարյանը։

 - Իսկ զուտ կառուցվածքային իմաստով՝ միջանցք ասելով Դուք ուրիշ ի՞նչ եք հասկանում, մենք, օրինակ, հիմա միջանցքում ենք գտնվում, Դուք պատկերացնո՞ւմ եք՝ դա ինչ է։

 - Աշխարհաքաղաքական իմաստով «միջանցք» հասկացությունը ես հասկանում եմ՝ տվյալ երկիրն իր տարածքից որոշակի հատված պետք է տա՝ ինչ-ինչ նկատառումներից ելնելով, այլ երկրի, ինչին մեր պարագայում, կոնկրետ ես դեմ եմ։

 - Բայց մենք արդեն տալիս ենք տարածքներ, օրինակ՝ Գորիս-Կապան մայրուղու մի հատվածն արդեն տվել ենք, եւ իշխանությունները չեն հերքում, որ դա Ադրբեջանի տարածք է, ու այնտեղով արդեն անարգել երթեւեկել չենք կարողանում։

 - Ես դրա հետ համաձայն չեմ։

 - Բայց հակասություն կա այդ միջանցքի հարցում, Փաշինյանը մի բան է ասում, ԱԽՔ Արմեն Գրիգորյանն այլ բան է ասում։

 - Եթե Դուք հիմա իմ կարծիքն եք հարցնում, ապա ես իրենց ասածները չեմ լսել, որ մեկնաբանեմ, ես իմ կարծիքն եմ ասում, որ ոչ միայն ես՝ ինքս եմ դա բացառում, այլ էդ ձեւի հարց չի էլ քննարկվում։

 - Իսկ Նիկոլ Փաշինյանը պատրա՞ստ է հանդիպել Ալիեւի հետ, մի մարդու, որն իր հասցեին վիրավորական արտահայտություններ էր անում, նրան անվանել էր «пяный шут»: Ինչպե՞ս կարելի է գնալ եւ նման մարդու հետ հանդիպել-բանակցել։

 - Ուժեղ մարդիկ այդպես են անում։

 - Ի դեպ, Փաշինյանը ժամանակին ասում էր՝ պատրաստ է իր որդուն՝ Աշոտիկին փոխանակել մեր գերիների հետ, հիմա էլ ասում է՝ ինքը պատրաստ է ականապատման բոլոր քարտեզները տալ գերիների դիմաց։ Հիմա ի՞նչ է ստացվում, Աշոտիկը դո՞ւրս եկավ օրակարգից, նա այլեւս չի՞ պատրաստվում իր որդուն փոխանակել մեր գերիների հետ։

 - Եթե ես լինեի երկրի ղեկավարը, ընդհանրապես այդ քարտեզները կտայի` առանց նախապայմանի, որովհետեւ դա հումանիտար հարց է եւ դա ուժեղ մարդու հարց է։ Տվյալ դեպքում, քանի որ մեր թշնամական երկիրն իրեն չի պահում ադեկվատ, հետեւաբար, Փաշինյանի դիրքորոշումը շատ կոռեկտ եմ համարում, որ, ասենք թե, քարտեզները տրվեն, դրա դիմաց գերիներին ստանանք։

 

դիտվել է 816 անգամ
Լրահոս
Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է Ադրբեջանցին որտե՞ղ է բուժօգնություն ստացել ու որտեղ է հիմա գտնվում Ռուբիոն և Բայրամովը անդրադարձել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Լույս չի լինի Ազգերի լիգա․ Չեռնոգորիա - Հայաստան․ մեկնարկային կազմեր Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում Հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին Մայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Պետության բացառիկ լիազորությունը փոխանցվում է ինչ-որ մասնավոր ընկերությունների․ փաստաբան Մեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է Հոխորտանքներ Ադրբեջանից․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններում հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը «Ղարաբաղը ծախեց, 5000 երեխու կոտորեց, 15-ին` վառեց․ Փաշինյանի նման դավաճան էլ չկա» (video) Տիգրան Ավինյա՛ն, արի այստեղ ու պատասխան տուր․ խայտառակ վիճակ․ մարդիկ չեն կարողանում ավտոբուս նստել (video) Ցույցեր Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև Հայաստանի համար կարևոր երկու ճանապարհ փակվում է․ ու՞մ եք ձեռք առնում․ Հենրիխ Դանիելյան(video) Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am