Նիկոլ Փաշինյանի քաղաքական հարցերով օպերատիվ կապով զբաղվել է մեկ այլ անձ. Վանեցյան

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը երեկ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ դարձյալ փորձեց խայթել Նիկոլ Փաշինյանին՝ նրան մեղադրելով թշնամու հետ դավադիր խաղերի` օպերատիվ կապի մեջ։ Նա հիշեցրեց. «Եվ իր իսկ նշած այդ օպերատիվ կապն ակնհայտ է, որ ծառայում է բացառապես պայմանավորվածությունների, խոստումների, միգուցե նաեւ... թուրքի կողմից տեղեկությունները՝ իր մասին, շանտաժի տարբերակով չհրապարակելու համար...»։ Եվ հետաքրքրվեց, թե արդյոք նա ունի՞ մի կաթիլ հայրենասիրություն, որ գնա՝ ինչ-որ մեկին թողնելով իշխանությունը եւ հնարավորություն տալով բոլորիս՝ փրկվելու եւ փրկելու մեր հայրենիքը։

Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, թե այդ օպերատիվ կապը Մկրտչյանի խմբակցության ղեկավարն է ապահովել. «Գնացեք խմբակցությունով սենյակում հարցաքննեք, կտտանքների ենթարկեք, թող խոստովանի՝ էդ ինչ ա պայմանավորվել եւ ում հետ։ Եթե պայմանավորվել ա դավաճանության մասին, ինձ չի զեկուցել ինքը, եթե Ձեզ զեկուցել ա, ուրեմն դա իրա անձնական նախաձեռնությունն ա եղել, եւ, ուրեմն, կարծում եմ՝ մեր ազգային անվտանգության մարմինները պետք ա ձեր խմբակցության ղեկավարով ու Ձեզնով զբաղվեն, տենան՝ էդ ի՞նչ դավաճանական պայմանավորվածությունների մասին եք խոսել, ու դավաճանական պայմանավորվածությունների մեջ մտնող մարդու գլխավորած ցուցակի մեջ Դուք ի՞նչ գործ եք ունեցել ընդհանրապես...


Եվ զգույշ եղեք, եթե էդ համառությամբ տենց հետեւողական գնաք եւ էդքան տեղեկատվություն ունեք, կարող ա պարզվի, որ դավաճանական շրջանակում եք գտնվում, գուցե դո՞ւրս գաք խմբակցությունից կամ իրե՞ն հեռացնեք խմբակցությունից»:

Վանեցյանը, հիշեցնենք, ընդամենը մեկ տարի է զբաղեցրել ԱԱԾ տնօրենի պաշտոնը։ Նա երեկ դահլիճում չէր։

Նիստից հետո Արթուր Վանեցյանին հարցրինք, թե ինչպես կարձագանքի Փաշինյանի ակնարկներին, ինչո՞ւ չի խոսում ու չի ներկայացնում այդ օպերատիվ կապի մանրամասները։

«Նիկոլ Փաշինյանը կրկին խուսափեց պատասխանել կոնկրետ հարցին: Նա այս անգամ էլ խուսափեց պատասխանատվությունից։ Ինչ վերաբերում է նրա հոգեհուզական դրսևորման հետևանքով արտաբերած հերթական անհեթեթությանը, ապա բազմիցս մեկնաբանել եմ, որ ես՝ որպես ԱԱԾ տնօրեն, իմ լիազորությունների շրջանակում, իսկապես, ապահովել եմ օպերատիվ կապ։ Այդ օպերատիվ կապը վերաբերել է բացառապես պետության անվտանգությանը, սահմանային դեպքերին ևմարդկանց առողջությանն ու կյանքին։

Մինչդեռ մամուլում հրապարակվել է քաղաքական հարցերով օպերատիվ կապ ապահովողի գոյության մասին, որը չի հերքվել։ Այսինքն՝ Ադրբեջանի ղեկավարության հետ Նիկոլ Փաշինյանի քաղաքական հարցերով օպերատիվ կապով զբաղվել է մեկ այլ անձ։ Նիկոլ Փաշինյանին պետք է առանձնահատուկ հիշեցնեմ, որ իմ կողմից իրականացվող կապը կոնկրետ դեպքից հետո զգալի նվազել էր, որից հետո՝ ամբողջությամբ կասեցվել։

Փաշինյանին խորհուրդ եմ տալիս դադարեցնել էժան մանիպուլյացիաները, քանի որ ես, առնվազն, նրան մի քանի անգամ բացատրել եմ, որ հատուկ ծառայություններում գաղտնի տեղեկության հետ առնչություն ունեցած նախկին պաշտոնյաներն իրավունք չունեն բացահայտել ծառայության ընթացքում իրենց հայտնի դարձած գաղտնի տեղեկությունները»,- ասաց Վանեցյանը։

 

դիտվել է 486 անգամ
Լրահոս
Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է Ադրբեջանցին որտե՞ղ է բուժօգնություն ստացել ու որտեղ է հիմա գտնվում Ռուբիոն և Բայրամովը անդրադարձել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Լույս չի լինի Ազգերի լիգա․ Չեռնոգորիա - Հայաստան․ մեկնարկային կազմեր Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում Հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին Մայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Պետության բացառիկ լիազորությունը փոխանցվում է ինչ-որ մասնավոր ընկերությունների․ փաստաբան Մեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է Հոխորտանքներ Ադրբեջանից․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններում հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը «Ղարաբաղը ծախեց, 5000 երեխու կոտորեց, 15-ին` վառեց․ Փաշինյանի նման դավաճան էլ չկա» (video) Տիգրան Ավինյա՛ն, արի այստեղ ու պատասխան տուր․ խայտառակ վիճակ․ մարդիկ չեն կարողանում ավտոբուս նստել (video) Ցույցեր Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև Հայաստանի համար կարևոր երկու ճանապարհ փակվում է․ ու՞մ եք ձեռք առնում․ Հենրիխ Դանիելյան(video) Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am