Ադրբեջանական կողմը պետք է հարկ վճարած լինի. քաղավիացիայի կոմիտեն լռում է

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն մի ամբողջ օր գրել-ջնջելուց հետո՝ երեկ՝ աշխատանքային օրվա ավարտին, վերջապես հարկ համարեց Հայաստանի տարածքով Նախիջեւան մեկնած ադրբեջանական օդանավի՝ դեռ առավոտից աղմուկ հանած թեմային անդրադառնալ: Հաղորդագրությունն այն մասին էր, որ ադրբեջանական ավիաընկերություններից մեկին պատկանող օդանավը Հայաստանի օդային տարածքը հատել է՝ դեռ մի քանի տարի առաջ կնքված «Բաց երկինք» պայմանագրի համաձայն:

Հայաստանի օդային տարածքը փաստացի երբեք էլ փակ չի եղել Ադրբեջանի համար, ուղղակի դեռեւս 2013-2014 թթ. Ադրբեջանն ինքն իր նախաձեռնությամբ է դադարել օգտվել Հայաստանի օդային տարածքից, որպեսզի մեր օդային տարածքից օգտվելու համար ստիպված չլինի հարկեր վճարել: «Ժողովուրդ» օրաթերթը երեկ՝ ամբողջ օրը, փորձեց ճշտել, թե Քաղավիացիայի կոմիտեն ադրբեջանական կողմից արդյոք գանձում կատարել է մեր օդային ուղիներից հակառակորդ երկրի ավիաընկերությանն օգտվելու հանարավորություն տալու համար: Կոմիտեի քաղաքային հեռախոսահամարներին զանգերը, սակայն, զարմանալի զուգադիպությամբ անարձագանք մնացին: Չգիտես՝ ինչ հրաշքով, հերթական զանգերից մեկին արձագանքեց Կոմիտեի գլխավոր քարտուղար Միքայել Զալինյանը: Նա մեր հարցը լսելուց հետո որոշեց, որ առցանց ինչ-որ թրեյնինգի է մասնակցում:

Նա ո՛չ հաստատեց, ո՛չ էլ հերքեց հարցադրումը՝ նախընտրելով առցանց թրեյնինգին մասնակցել: Երեկոյան կողմ մեր խմբագրություն Քաղավիացիայի թռիչքային պիտանիության վարչության պետ Կարեն Գյուրջյանը զանգահարեց: «Բաց թողած զանգերը տեսա, հետ զանգեցի, բայց Ձեր հարցի հասցեատերը ես չեմ: Ենթադրում եմ՝ գումարների հարցով «Հայէրոնավիագացիա» ՓԲԸ-ն է զբաղվում»,- ուղղորդեց մեզ: «Հայէրոնավիագացիան» էլ, պարզվեց, գումարային փոխանցումներին հարցին պատասխանելու լիազորություն «վերեւներից» չի ստացել: «Ինձ, մեզ արգելել են խոսել այդ թեմայով: Ինչքան էլ փորձեք ինֆորմացիա ճշտել, չի ստացվի, դրան պետք է կոմիտեն պատասխանի»,- հարցի պատասխանն իր վրայից գցելով՝ ասաց Սեւակ անունով ներկայացած ՓԲԸ-ի աշխատակիցը:

Պարզեցինք նաեւ, որ Կոմիտեն՝ լրատվական ծառայություն, տիկին Տաթեւիկ Ռեւազյանն էլ մամուլի քարտուղար չունի: Ռեւազյանի օգնական Լիլիթի հետ կապ հաստատեցինք, խոստացավ ճշտել հարցի պատասխանն ու հետ զանգել: Ինչպես սպասվում էր, ոչ միայն հետ չզանգեց, այլեւ անպատասխան թողեց մեր բոլոր զանգերը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ավիափորձագետ Նավիկ Խաչատրյանը բացատրեց՝ որեւէ երկրի օդային ուղիներով թռիչք իրականացող ավիաընկերությունն ավիացիոն ծախսերի համար վճարում է անում: «Գումարի չափը ձեւավորվում է՝ ըստ օդանավի քաշի, նրա անցած կիլոմետրի ու ինչ-որ գործակցի բազմապատկման:

Գումարը ստանում է «Հայէրոնավիգացիան», որ Կոմիտեին է ենթարկվում: Կոմիտեն էլ իր հերթին այդ գումարը բյուջե է փոխանցում»,- մանրամասնեց Խաչատրյանը: Ենթադրելի է, որ ադրբեջանական ավիաընկերությունը, գործող կարգի համաձայն, ՀՀ օդային ուղիներից օգտվելու համար որոշակի հարկ վճարել է, ինչը, սակայն, Կոմիտեն ո՛չ հաստատում, ո՛չ էլ հերքում է: Հուսանք՝ Էդմոն Մարուքյանի ասած «սիրուն աղջկա» ղեկավարած կառույցը ադրբեջանական կողմից դրամական համապատասխան փոխանցումները ստացել է, ոչ թե բարի կամք դրսեւորել ու օդը բացելով՝ ասել՝ էստի համեցե՛ք:

Ի դեպ, սա աննախադեպ բան է, երբ պատերազմից հետո հայկական կողմը սիրահոժարություն է դրսեւորում Ադրբեջանի նկատմամբ՝ գաղտնի պահելով, թե ինչի դիմաց»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

դիտվել է 257 անգամ
Լրահոս
Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է Ադրբեջանցին որտե՞ղ է բուժօգնություն ստացել ու որտեղ է հիմա գտնվում Ռուբիոն և Բայրամովը անդրադարձել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Լույս չի լինի Ազգերի լիգա․ Չեռնոգորիա - Հայաստան․ մեկնարկային կազմեր Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում Հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին Մայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Պետության բացառիկ լիազորությունը փոխանցվում է ինչ-որ մասնավոր ընկերությունների․ փաստաբան Մեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է Հոխորտանքներ Ադրբեջանից․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններում հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը «Ղարաբաղը ծախեց, 5000 երեխու կոտորեց, 15-ին` վառեց․ Փաշինյանի նման դավաճան էլ չկա» (video) Տիգրան Ավինյա՛ն, արի այստեղ ու պատասխան տուր․ խայտառակ վիճակ․ մարդիկ չեն կարողանում ավտոբուս նստել (video) Ցույցեր Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև Հայաստանի համար կարևոր երկու ճանապարհ փակվում է․ ու՞մ եք ձեռք առնում․ Հենրիխ Դանիելյան(video) Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am