ՊՇՌ հետազոտություն՝ առանց լիցենզիայի՞

«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջին մի քանի օրերին  թերթը մի քանի ահազանգ է ստացել Լոռու մարզի բնակիչներից՝ կապված կորոն ա վ ի րու ս ա յին հի վան դու թ յ ա ն (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության հետ: Մասնավորաբար, քաղաքացիները մեզ հետ զրույցում նշում էին, որ մինչև հոկտեմբերի 1-ը «Լոռիմեդ» բժշկական կենտրոնում հանձնել են ՊՇՌ տեստ, ստացել են համապատասխան վկայագիրը, սակայն Արմեդ համակարգը QR կոդը չի ճանաչել: Մարդիկ զանգահարել են առողջապահության նախարարության թեժ գիծ, և այնտեղից ասել են, որ «Լոռիմեդ» բժշկական կենտրոնը COVID-19-ի ախտորոշման ՊՇՌ հետազոտության լիցենզիա չունի:

Ի դեպ, մենք տեղեկություններ ունենք, որ Վանաձորի մի շարք կազմակերպությունների աշխատակիցներ կազմակերպված ձևով հենց այստեղ են հանձնում ՊՇՌ տեստ: Մեզ դիմած քաղաքացիները նաև ասում էին, որ ՊՇՌ հետազոտության համար այս ԲԿ-ին դիմողները շատ են նաև այն պատճառով, որ տեստի արժեքը մյուս կլինիկաների համեմատ էժան է՝ 6000 դրամ: Մենք զանգահարեցինք «Լոռիմեդ» բժշկական կենտրոն, որի տնօրեն Կարեն Ադամյանը թերթի հետ զրույցում ասաց՝ համակարգը QR կոդն իսկապես չի ճանաչել:


«Բայց մի հետաքրքիր բան կա. ես այս պահին մուտքագրում եմ կոդը և այն, կարծես թե, ճանաչում է, կարդում: Իսկ առողջապահության նախարարության հետ մենք որոշակի բան ունենք պարզելու, միասին անպայման կպարզենք»,-նշեց Ադամյանը:

Մեր ճշտող հարցին՝ փաստորեն լիցենզիայի հետ կապված խնդիրներ իրոք կա՞ն, ԲԿ-ի տնօրենը հավելեց՝ «երկուշաբթիերեքշաբթի օրը դա կպարզվի»: Համաձայնեք՝ իրավիճակն իսկապես տարօրինակ է: Իսկ կա՞ երաշխիք, որ այլ մարզերում այլ ԲԿ-ներ ևս պարզապես «թուղթ» չեն տալիս մարդկանց»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 497 անգամ
Լրահոս
Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է Ադրբեջանցին որտե՞ղ է բուժօգնություն ստացել ու որտեղ է հիմա գտնվում Ռուբիոն և Բայրամովը անդրադարձել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Լույս չի լինի Ազգերի լիգա․ Չեռնոգորիա - Հայաստան․ մեկնարկային կազմեր Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում Հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին Մայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Պետության բացառիկ լիազորությունը փոխանցվում է ինչ-որ մասնավոր ընկերությունների․ փաստաբան Մեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է Հոխորտանքներ Ադրբեջանից․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններում հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը «Ղարաբաղը ծախեց, 5000 երեխու կոտորեց, 15-ին` վառեց․ Փաշինյանի նման դավաճան էլ չկա» (video) Տիգրան Ավինյա՛ն, արի այստեղ ու պատասխան տուր․ խայտառակ վիճակ․ մարդիկ չեն կարողանում ավտոբուս նստել (video) Ցույցեր Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև Հայաստանի համար կարևոր երկու ճանապարհ փակվում է․ ու՞մ եք ձեռք առնում․ Հենրիխ Դանիելյան(video) Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am