Բալասանյաները՝ իշխանությունների թիրախում. փողերն արդեն երկրից դուրս են հանել

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Բալասանյանը հայտնվել է իրավապահների թիրախում ԱԺ արտահերթ ընտրություններից հետո կարծես թե իշխանությունները որոշել են բացահայտել իրենց կողմից շատ սիրված նախկինների կոռումպացված լինելու փաստերը ու դրանց տալ հանրային խիստ արձագանք:

Մեզ հասած հավաստի տեղեկություններով՝ իշխանական ներկայացուցիչների սեղանին դրված են աղմկահարույց գործեր, որոնցից մեկը վերաբերում է Գյումրու գործող քաղաքապետ, նախկին ՕԵԿ-ական, ապա ԲՀԿ ական Սամվել Բալասանյանին: Թե ինչ ենթադրյալ չարաշահումների կամ հնարավոր կոռուպցիոն գործարքների մասին է խոսքը, իրավապահ մարմինների մեր աղբյուրները չմանրամասնեցին: Բավականին ուշագրավ են Բալասանյանների վերաբերյալ հնարավոր քրեական գործերի շուրջ Գյուրիից եկող տեղեկությունները.


Շատերը կարծում են, որ թիրախում հնարավոր է լինի Բալասանյանի ավագ որդին` Միսակը, որն իր շրջապատի մի քանի դեմքերի հետ տարիներ շարունակ բավականին ակտիվ գործունեություն է ծավալել, ընդհուպ մինչեւ ապօրինի եղանակով մարդկանց անձնական կյանքի մասին տեղեկություններ հավաքել եւ քաղաքական նպատակներով օգտագործել, մի մասն էլ կարծում են, որ «ԳԱԼԱ» ՀԸ կողմից արված բացահայտումն է թեման, ինչը վերաբերում է մի քանի հարյուր հազար դոլարի արեւային պանելներ գնելու գործին: Ըստ լրջագույնս փաստարկված լրագրողական այդ հետաքննության՝ Բալասանյանի ավագ որդու շրջապատի անձանց կողմից գրանցված «ֆեյք» ընկերությունների միջոցով առանձնապես խոշոր գումարների գործարքների պայմանագրեր են կնքել քաղաքապետարանի հետ:

Պարզաբանումներ ստանալու համար մենք փորձեցինք կապվել Սամվել Բալասանյանի ու նրա որդու հետ, սակայն մեզ դա չհաջողվեց, իսկ ավելի ուշ քաղաքապետարանից փոխանցեցին, որ Սամվել Բալասանյանը տեւական ժամանակ է՝ հանրապետությունում չէ, իսկ թե ուր է, կամ ինչով է պայմանավորված նրա բացակայությունը, արդյոք վախենում է իրավապահների հնարավոր այցերից, պարզել չհաջողվեց: Ի դեպ, Գյումրիում համառորեն լուրեր են շրջանառվում առ այն, որ Բալասանյանները վաղուց են պլանավորել իրենց «փախուստը» ու փողերը հանել են Չինաստան, ԱՄՆ ու ՌԴ, իսկ թե որքանով են այս լուրերը ճշմարտացի, պետք է պատասխանեն իրավապահ մարմինները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

դիտվել է 428 անգամ
Լրահոս
Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է Ադրբեջանցին որտե՞ղ է բուժօգնություն ստացել ու որտեղ է հիմա գտնվում Ռուբիոն և Բայրամովը անդրադարձել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Լույս չի լինի Ազգերի լիգա․ Չեռնոգորիա - Հայաստան․ մեկնարկային կազմեր Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում Հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին Մայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Պետության բացառիկ լիազորությունը փոխանցվում է ինչ-որ մասնավոր ընկերությունների․ փաստաբան Մեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է Հոխորտանքներ Ադրբեջանից․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններում հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը «Ղարաբաղը ծախեց, 5000 երեխու կոտորեց, 15-ին` վառեց․ Փաշինյանի նման դավաճան էլ չկա» (video) Տիգրան Ավինյա՛ն, արի այստեղ ու պատասխան տուր․ խայտառակ վիճակ․ մարդիկ չեն կարողանում ավտոբուս նստել (video) Ցույցեր Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև Հայաստանի համար կարևոր երկու ճանապարհ փակվում է․ ու՞մ եք ձեռք առնում․ Հենրիխ Դանիելյան(video) Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am