Անկոչ ՔՊ-ականները՝ Գորիսում

Հրապարակ օրաթրեը գրում է. Ազգային ժողովի Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի գլխավորությամբ մի խումբ ԱԺ պատգամավորներ` Արմեն Խաչատրյանը, Գագիկ Մելքոնյանը, Արփի Դավոյանը, Կարեն Համբարձումյանը եւ թիվ մեկ «ուսապարկ» Վահագն Ալեքսանյանը, նախօրեին այցելել են Սյունիքի մարզ։ Իշխանական պատգամավորների այցի հիմնական նպատակը Սյունիքում առկա խնդիրներին ծանոթանա՞լն է, թե՞ առաջիկա ՏԻՄ ընտրություններին իշխանական լծակների գործադրումն ու քարոզչություն անելը` սեփական թեկնածուների օգտին, դժվար է ասել։ Սակայն միանշանակ է, որ Սյունիքը շարունակում է մնալ այս իշխանությունների աքիլեսյան գարշապարը, իսկ իշխանականներն էլ, պատեհ-անպատեհ, փորձում են մաքրվել «սյունյաց ողջույններից» ու ցույց տալ, թե իբր Սյունիքում մարդիկ իրենց ընդունում են, սիրում եւ հաշտ են ներկա իրավիճակի հետ։ 


Տեղեկացանք, որ այս նպատակով իմքայլական պատգամավորներն անկոչ հյուրի կարգավիճակով Գորիսում մասնակցել են 44-օրյա պատերազմում անմահացած հերոս Էյներ Տատինցյանի հիշատակը հավերժացնող խաչքար-հուշարձանի բացմանը: Ավելին, չնայած նրանք առանձնապես ջերմ վերաբերմունքի չեն արժանացել, եթե չասենք, որ բացահայտ արհամարհված են եղել, մի քանի ռեպլիկ էլ են լսել իրենց հասցեին, մասնավորապես զոհվածի հայրը ներկաներին լսելի ձայնով ասել է․ «Երեխուս հողը դրեցին, եկել են հուշարձանի բացմանը, որ ի՞նչ անեն»: Սակայն դա չի խանգարել, որ իշխանական տուրիստները Ֆեյսբուքում հպարտ գրառում կատարեն այդ միջոցառմանն իրենց ներկայության մասին։

«Այսօր, Պաշտպանության եւ անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի գլխավորությամբ, ԱԺ պատգամավորներ Արմեն Խաչատրյանը, Գագիկ Մելքոնյանը, Արփի Դավոյանը, Կարեն Համբարձումյանը եւ ես ժամանեցինք Սյունիք»,- նախօրեին իր էջում գրել է ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը՝ շարունակելով․ «Նախ Գորիսում մասնակցեցինք 44-օրյա պատերազմում անմահացած հերոս Էյներ Տատինցյանի հիշատակը հավերժացնող խաչքար-հուշարձանի բացմանը։ Այցելեցինք սահմանապահ զորքերի հենակետերից մեկը, տեղում ծանոթացանք զինծառայողների ծառայության պայմաններին, արձանագրեցինք առկա խնդիրները։ Տաթեւ-Աղվանի հատվածում ծանոթացանք Կապան տանող այլընտրանքային ճանապարհի կառուցապատման աշխատանքներին։ Պիտի ասեմ, որ ահռելի աշխատանք արդեն կատարվել է, եւ շատ շուտով ճանապարհն ամբողջությամբ պատրաստ կլինի։ Օրվա վերջում մոմ վառեցինք Տաթեւի վանքում, որտեղ եւ արվել է լուսանկարը»։ 

Գորիսից տեղեկացանք, որ հերոսը, որի հուշակոթողի բացմանը ՔՊ-ականներն այցելել են, Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանի քրոջ որդին է, իսկ Հովսեփյանին, հայտնի է,  իշխանությունները կալանավորել են քաղաքական դրդապատճառներով։ Հերոսի ընտանիքին է պատկանում խաչքար-հուշարձան տեղադրելու նախաձեռնությունը, սեպտեմբերի 30-ին նրանք դա կյանքի են կոչել․ իրենց սեփական միջոցներով Գորիսի Սերո Խանզադյանի անվան թիվ 6 հիմնական դպրոցի բակում կանգնեցրել են հերոս Էյների հիշատակի կոթողը։ Սակայն բացման արարողությունից մեկ-երկու ժամ առաջ տեղեկացել են, որ այնտեղ են շտապում նաեւ ՔՊ-ական պատգամավորները:

«Իմ երեխու հուշարձանի բացումն էր։ Ես ոչ մեկին չեմ հրավիրել, ոչ էլ իրենց, ով ցանկացել` եկել է, ես իրենց (պատգամավորներին՝ Լ․ Շ․) չեմ հրավիրել»,- մեզ հետ զրույցում ասաց հայրը՝ Արութ Տատինցյանը։ Նա անընդհատ կրկնում էր․ «Ես ո՛չ այն կողմից եմ, ո՛չ` այս, ոչ մի կողմին չեմ խառնվում, որ աչքի գրող չդառնամ»,  շեշտելով, որ պատգամավորների հետ չի շփվել․ «Ես մի բան կարող եմ ասել՝ իմ երեխեն, որ չկա այս պահին, ես դրանում մեղադրում եմ ներկաներին՝ այսօրվա կառավարությանը, ես ուզեցի իրենց դա ասել, բայց չասացի, ուրիշ բան կդառնար, այդ օրվա համար ճիշտ չէր լինի»։  

Առավել մանարամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 917 անգամ
Լրահոս
Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է Ադրբեջանցին որտե՞ղ է բուժօգնություն ստացել ու որտեղ է հիմա գտնվում Ռուբիոն և Բայրամովը անդրադարձել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Լույս չի լինի Ազգերի լիգա․ Չեռնոգորիա - Հայաստան․ մեկնարկային կազմեր Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում Հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին Մայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Պետության բացառիկ լիազորությունը փոխանցվում է ինչ-որ մասնավոր ընկերությունների․ փաստաբան Մեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է Հոխորտանքներ Ադրբեջանից․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններում հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը «Ղարաբաղը ծախեց, 5000 երեխու կոտորեց, 15-ին` վառեց․ Փաշինյանի նման դավաճան էլ չկա» (video) Տիգրան Ավինյա՛ն, արի այստեղ ու պատասխան տուր․ խայտառակ վիճակ․ մարդիկ չեն կարողանում ավտոբուս նստել (video) Ցույցեր Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև Հայաստանի համար կարևոր երկու ճանապարհ փակվում է․ ու՞մ եք ձեռք առնում․ Հենրիխ Դանիելյան(video) Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am