Քրեականացնել սուտ տեղեկություններ տրամադրելը

Հրապարակը գրում է. «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդեւանյանն առաջարկում է քրեականացնել Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովներին կեղծ կամ սուտ տեղեկություններ հայտնելը կամ տրամադրելը՝ քննիչ հանձնաժողովների դեպքում պատիժ սահմանելով ազատազրկում՝ 5-7 տարի ժամկետով, իսկ պաշտպանության եւ անվտանգության բնագավառներում քննիչ հանձնաժողովին կեղծ կամ սուտ տեղեկություններ հայտնելու կամ տրամադրելու դեպքում՝ ազատազրկմամբ՝ 8-12 տարի ժամկետով։


«Պատճառը 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչեւ 2020 թվականի նոյեմբերի 9-ը տեղի ունեցած 44-օրյա պատերազմն է եւ դրա հանգամանքների համակողմանի ուսումնասիրման վերաբերյալ հայտարարված քննիչ հանձնաժողովի ձեւավորման հանգամանքը: Պետք է նկատել, որ նշված պատերազմի արդյունքում հայ ժողովրդի հազարավոր հերոս զինվորական ծառայողներ մարտիրոսվել են, սակայն հանրության մեջ առկա է հիմնավոր կասկած առ այն, որ պատերազմից հնարավոր էր խուսափել կամ հնարավոր էր ավելի վաղ դադարեցնել, որի պայմաններում զոհված, թշնամու կողմից սպանված զինվորների կյանքը հնարավոր կլիներ փրկել եւ կանխել նման իրավիճակը: Այս հանգամանքների վերաբերյալ ցանկացած ոչ հավաստի կամ ոչ լրիվ ճշմարիտ, առավել եւս սուտ կամ կեղծ տեղեկություններ հայտնելը նման պայմաններում իրենից ներկայացնում է չափազանց բարձր հանրային վտանգավորության աստիճան, որով պայմանավորված է հենց քրեական քաղաքականության նման խիստ մոտեցումը»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ:

Նախագծով առաջարկվում է՝ ընդունվելու դեպքում փոփոխությունն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 12-րդ օրը:

 

դիտվել է 635 անգամ
Լրահոս
Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է Ադրբեջանցին որտե՞ղ է բուժօգնություն ստացել ու որտեղ է հիմա գտնվում Ռուբիոն և Բայրամովը անդրադարձել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Լույս չի լինի Ազգերի լիգա․ Չեռնոգորիա - Հայաստան․ մեկնարկային կազմեր Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում Հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին Մայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Պետության բացառիկ լիազորությունը փոխանցվում է ինչ-որ մասնավոր ընկերությունների․ փաստաբան Մեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է Հոխորտանքներ Ադրբեջանից․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններում հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը «Ղարաբաղը ծախեց, 5000 երեխու կոտորեց, 15-ին` վառեց․ Փաշինյանի նման դավաճան էլ չկա» (video) Տիգրան Ավինյա՛ն, արի այստեղ ու պատասխան տուր․ խայտառակ վիճակ․ մարդիկ չեն կարողանում ավտոբուս նստել (video) Ցույցեր Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև Հայաստանի համար կարևոր երկու ճանապարհ փակվում է․ ու՞մ եք ձեռք առնում․ Հենրիխ Դանիելյան(video) Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am